«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու
Thursday, May 4, 2023
Ադամի օրագիրը (հատված).
Ուրբաթ — Անվանումները շարունակվում են առաջանալ չմտածված ձևով, չնայած իմ
թափած բոլոր ջանքերին։ Ես ունեի մի շատ լավ անու իմ կալվածքի համար, որը հնչում է շատ երաժշտական ու գեղեցիկ` ԴՐԱԽՏԱՅԻՆ ԱՅԳԻ։ Ես մտքումս շարունակում եմ այդպես անվանել, բայց այլևս ոչ հրապարակայնորեն: Նոր արարածն ասում է, որ ամբողջը անտառներ
են, ժայռեր և բնապատկերներ, այդ պատճառով էլ այն ոչ մի նմանություն չունի այգու հետ։ Նա ասում է, որ դա ՆՄԱՆ է զբոսայգու, և ուրիշ ոչնչի, միմիայն զբոսայգու։ Հետևաբար, առանց ինձ հետ խորհրդակցելու, նա իմ այգին վերանվանեց ՆԻԱԳԱՐԱ ՋՐՎԵԺԻ ԱՅԳԻ: Ինձ թվում է՝ սա
չափից ավելի է՝ կամայականություն: Եվ արդեն ցուցանակ կա՝ «ՄԻ ՔԱՅԼԵՔ ԽՈՏԱԾԱԾԿԻ ՎՐԱՅՈՎ»։
Ես այլևս այդքան երջանիկ չեմ, որքան նախկինում։
Author:
INTEREST
Label:
Ադամի օրագիրը,
Արեւիկ Արզումանյան,
Մարկ Տվեն,
Սիլվա Հարությունյան
Եվայի օրագիրը (հատված)
Շաբաթ— Ես հիմա գրեթե մի ամբողջ օրեկան եմ։ Երեկ եմ ծնվել։ Ինձ այդպես է թվում։ Եվ պետք է որ այդպես լինի, որովհետև եթե երեկ չէ առաջին օր եղել է, ես դեռ ծնված չէի, երբ դա տեղի ունեցավ, հակառակ դեպքում ես կհիշեի այն: Իհարկե, կարող էր այնպես լինել, որ ես չնկատեի անցյալ օրվա լինելը: Շատ լավ, ես հիմա շատ ավելի զգոն կլինեմ, և եթե նախանցյալ օրը նորից տեղի ունենա, ես նշում կանեմ: Լավ կլինի հենց հիմա սկսել և թույլ չտալ, որ արձանագրությունները խառնվեն, քանի որ ինչ-որ բնազդ ինձ հուշում է, որ այս մանրամասները մի օր կարևոր կլինեն պատմաբանների համար:
Ես ինձ, իսկապես, զգում եմ ինչպես փորձ, հենց բառիս բուն իմաստով՝ փորձ։ Դժվար թե ուրիշ մեկն իրեն այդքան փորձ զվար, որքան ես եմ զգում, և ես սկսում եմ համոզվել, որ ԵՍ պարզապես փորձ եմ, և ոչ ավելին:
Այդ դեպքում, եթե ես փորձ եմ, ապա արդյո՞ք այդ ամբողջը միայն ես եմ: Ոչ, կարծում եմ՝ ոչ; Կարծում եմ, որ մնացածն էլ այդ փորձի մի մասն է: Ես դրա հիմնական մասն եմ, բայց կարծում եմ, որ մնացածն էլ իրենց մասնաբաժինն ունեն այդ գործում։ Արդյո՞ք իմ վիճակը որոշված է, թե՞ պետք է աչալուրջ լինեմ ու հոգ տանեմ այդ մասին։
Author:
INTEREST
Label:
Հրայր Հովսեփյան,
Մարկ Տվեն,
Սիլվա Հարությունյան
Friday, May 6, 2022
Երեքը երջանիկ թիվ է․ Մարգրեթ Էլլինգհեմ
Սեպտեմբերյան մի oր՝ ցերեկվա ժամը հինգին, Ռոնալդ Թորբեյը իր երրորդ սպանության պատրաստությունն էր տեսնում։ Նա շատ զգուշավոր էր․հասկացել էր, որ մարդ սպանելը դառնում է վտանգավոր, եթե հաճախ ես դա անում։ Նա վերջերս վարձած տան լոգարանում էր։ Մի պահ կանգ առավ` հայելու մեջ նայելու համար։ Դեմքը, որն այնտեղից նայում էր նրան, նիհար էր, միջին տարիքի և գունատ: Մուգ մազեր, մեծ ճակատ և լավ ձևավորված կապույտ աչքեր։ Միայն շուրթերն էին արտասավոր՝ բարակ և բավականին ուղիղ։ Նույնիսկ ինքը՝ Ռոնալդ Թորբեյը, չէր հավանում իր սեփական շուրթերը։
Monday, May 3, 2021
Ջինսե բաճկոնով աղջիկը. Էնդրյու Ռոսիտեր
Աղջիկը պայուսակը դրեց ծնկներին և բացեց: Պայուսակում գրքեր էին, ու ես հասցրի դրանցից միայն մեկի վերնագիրը կարդալ․ անգլերեն սովորելու մասին էր:
Ես մտածեցի, որ նա գուցե օտարերկրացի ուսանողուհի է, կամ որևէ տան աշխատող: Հետաքրքիր է, թե որ երկրից էր նա: Այլևս
Ես մտածեցի, որ նա գուցե օտարերկրացի ուսանողուհի է, կամ որևէ տան աշխատող: Հետաքրքիր է, թե որ երկրից էր նա: Այլևս
Author:
INTEREST
Label:
անգլերեն,
Գեղարվեստական,
Սիլվա Հարությունյան
Monday, April 26, 2021
Ջինսե բաճկոնով աղջիկը. Էնդրյու Ռոսիտեր
Նովել երկու մասով
Մաս 1-ին
Արդեն դառնում էր ժամը երկուսը, բայց ես դեռ արթուն էի: Սովորաբար լավ եմ քնում, բայց՝ ոչ այսօր: Անընդհատ մտածում էի այդ աղջկա մասին: Ես պետք է գրեմ այն, ինչ պատահեց: Երեկոյան մոտ յոթն անց կես էր, երբ ես քոլեջից տուն էի վերադառնում: Սպասում էի Վիլեսդեն Ջանքսոնի կայարանում: Ինչպես միշտ, գիշերվա այդ ժամին միայն քսան րոպեն մեկ մի գնացք կար դեպի Վաթֆորդ. հարթակը մարդաշատ էր: Նրանցից շատերը ծանոթ էին երևում. դրանք այն մարդիկ էին, որոնք կանգնում էին նույն հարթակին նույն ժամին` ամեն օր. սովորական մարդիկ, որոնք զբաղված էին իրենց սովորական գործերով:
Հետո իմ կողքին ես նկատեցի այդ աղջկան: Մտածեցի, որ նա մի փոքր ավելի երիտասարդ է ինձնից՝ տասնյոթ կամ միգուցե տասնութ տարեկան: Նա հագել էր ջինսից բաճկոն և բռնել էր պայուսակ, որը երևի լցված էր գրքերով: Նա չէր զրուցում ոչ ոքի հետ, պարզապես կանգնած էր մենակ: Դրա մեջ ոչ մի արտասովոր բան չկար, եթե հաշվի
Author:
INTEREST
Label:
անգլերեն,
կարճ պատմվածքներ,
Սիլվա Հարությունյան
Thursday, August 13, 2020
Երաժշտության ընծան. Շերոն Լի
![]() |
Նրա հարցին պետք էր պատասխանել, չնայած՝ պետք էր նաև զգուշանալ:
-Ես ոչինչ չեմ կարող շտկել, — ասաց Էնդին և զգաց դառը ճշմարտությունն իր որովայնում:
-Ոչ դուք…. գուցե, — ասաց աղջիկը, այժմ արագ խոսելով։ Նրա խոսքերը կարծես շնիկների նման ցատկոտում էին միմյանց վրայով:
-Կիթառը…. երաժշտությունը…. հենց դա, այդպես չէ՞: Ես դա զգում էի, դեռ այնտեղ… բարում: Ես զգում էի, թե ինչպես էր երաժշտությունը հոսում իմ ամբողջ մարմնով:
Նրա ծիծաղը նույնիսկ ավելի շատ էր դողում, քան ձայնը:
-Երաժշտությունը գերեց ինձ, հենց այդպես, երեխայի խաղի նման:
-Լսեք, օրիո՛րդ,- ասաց տղան,- այն, ինչ դուք ցանկանում եք…
-Ես ցանկանում եմ, որ դո՛ւք…. երաժշտությունը․․․. ես ․․․. ուզում եմ շտկվել։ Երաժշտությունը... կարող է դա անել, չէ՞։
-Ես ոչինչ չեմ կարող շտկել, — ասաց Էնդին և զգաց դառը ճշմարտությունն իր որովայնում:
-Ոչ դուք…. գուցե, — ասաց աղջիկը, այժմ արագ խոսելով։ Նրա խոսքերը կարծես շնիկների նման ցատկոտում էին միմյանց վրայով:
-Կիթառը…. երաժշտությունը…. հենց դա, այդպես չէ՞: Ես դա զգում էի, դեռ այնտեղ… բարում: Ես զգում էի, թե ինչպես էր երաժշտությունը հոսում իմ ամբողջ մարմնով:
Նրա ծիծաղը նույնիսկ ավելի շատ էր դողում, քան ձայնը:
-Երաժշտությունը գերեց ինձ, հենց այդպես, երեխայի խաղի նման:
-Լսեք, օրիո՛րդ,- ասաց տղան,- այն, ինչ դուք ցանկանում եք…
-Ես ցանկանում եմ, որ դո՛ւք…. երաժշտությունը․․․. ես ․․․. ուզում եմ շտկվել։ Երաժշտությունը... կարող է դա անել, չէ՞։
Author:
INTEREST
Label:
Գեղարվեստական,
Մարգարիտա Գրիգորյան,
Սիլվա Հարությունյան
Friday, July 24, 2020
Երաժշտության ընծան. Շերոն Լի
Էնդին
կանգ առավ։ Աղջիկը նույնպես կանգ առավ և դեմքով շրջվեց դեպի նա։ Աղջկա մեծ աչքերը՝ ապակու
պես առկայծուն ու սուր, փայլում էին փոքրիկ սպորտային գլխարկի տակից։ Նա տեսնում
էր, թե ինչպես է աղջիկը դողում, իհարկե, դա բոլորովին էլ զարմանալի չէր։
Սեպտեմբերին կարող էր այդպես լինել և կարող էր մեղմ լինել, բայց նրանք դեռ Մայնի
ափին էին, և օվկիանոսից փչող քամին պարտադրում էր բաճկոն կամ շալ ունենալ՝ փաթաթվելու համար։
-Լավ
կլինի, որ ներս գնաք,- ասաց նա աղջկան նրբորեն, քանի որ նրանք, ովքեր իրոք որոշ
չափով լսել էին երաժշտությունը, շփոթմունքի մեջ էին՝ լսելով և զգալով այն, ինչ ուզում
էին,- ես Ձեզ համար ոչինչ չունեմ, օրիո՛րդ։
-Բայց․․․
ունեք...։ - Նրա ձայնը խռպոտ էր, նաև դողում էր,- այո՛, ունեք ինչ-որ բան ինձ
համար։
Լավ։
Հնարավոր է՝ ինքը սխալվել է։ Նա նայեց աղջկա զգեստին, մարգարիտներին և ականջօղերին։
Թանկարժեք իրեր էին իր հաշվարկով։
Author:
INTEREST
Label:
Գեղարվեստական,
Էլեն Սարատիկյան,
Շերոն Լի,
Սիլվա Հարությունյան
Tuesday, July 14, 2020
Երաժշտության ընծան. Շերոն Լի
Աղջիկը բեմի աջ կողմում
մի
ազատ
սեղան
գտավ:
Ընկերը հետևեց նրան, բայց ակնհայտ էր, որ շատ էլ ոգևորված
չէր ։ Նա գլուխը թեքել էր դեպի սենյակի հետնամաս, որտեղ կոկիկ կարված կոստյումի մեջ մի
ձեռք՝ պինդ մկաններով, օդում
շարժվում էր՝ մեծարելով աղջկան, անշուշտ։ Նրա քառակուսի,
կոպիտ
դեմքից
ետ սանրված
մազերը փայլում էին ադամանդի պես: Փոքր, սև բեղեր ուներ
լիքը,
կարմիր
շրթունքի
վերևում,
իսկ
ձեռքերը
հաստ
էին
և
մսոտ։
Նա նորից գլուխը թեքեց դեպի սենյակի հետնամաս: Աղջիկը հոնքերը կիտեց: Ընկերը դժկամությամբ քաշեց աթոռը նրա համար և մենակ գնաց սենյակի հետնամաս:
Էնդին ինքնամոռաց նվագում էր և որոշ ժամանակ մոռացավ աղջկան: Հաջորդ անգամ, երբ նկատեց նրան, իր ընդմիջման ժամին էր: Աղջկա ուղեկիցը վերադարձել էր սեղանի մոտ և, ըստ երևույթին, ցանկանում էր գնալ: Աղջիկը թափահարեց գլուխը, և տղան բռնեց նրա դաստակը՝ հրելով նրան:
Author:
INTEREST
Label:
Գեղարվեստական,
կարճ պատմվածքներ,
Մարիա Մարուքյան,
Շերոն Լի,
Սիլվա Հարությունյան
Wednesday, July 1, 2020
Երաժշտության ընծան. Շերոն Լի
Սկիզբը
***
***
Ամեն ինչ կարգին
էր։ Երաժշտությունն էր կարևորը: Ավելի կարևոր, քան գումարը: Ավելի կարևոր քան սերը։
Համակերպվել դրան... Ցնցող էր։ Բայց երաժշտությունը
․․․ ցանկություն էր․․.
անհրաժեշտություն ... պետք էր նվագել։ Երաժշտթւթյունն ինքը թույլ չէր տալիս, որ
իրեն մի կողմ գցեն։ Երաժշտությունը պարգև էր նրա համար և չէր թողնի, որ անգամ մի նոտա
իրենից վատնեին։
Այսպիսով՝ Անդին
նվագում էր այնտեղ, որտեղ իրեն ընդունում էին, իր գլխարկով, ընթրիքի համար՝ բաժանելով
իր շնորհը և, ի դեպ, բուժելով ինքն իրեն։
Օրինակ՝ այս գիշեր
նա նվագում էր Քոնչում, յոթից մինչև տասը, որը սովորականից երկար էր, բայց սաքսաֆոնահարի
կինը նրանց երկտող էր փոխանցել՝ ասելով, որ ամուսինը մի քիչ հիվանդ էր: Դա նշանակում
էր, որ նա այքան գինովցած է, որ չի կարող գալ։
Author:
INTEREST
Label:
Գեղարվեստական,
կարճ պատմվածքներ,
Շերոն Լի,
Սիլվա Հարությունյան,
Վերա Նարիմանյան
Thursday, January 30, 2020
Երաժշտության ընծան. Շերոն Լի
Թարգմանական նախագիծ
Վաղ սեպտեմբեր. օդը մեղմանում էր, և ծովը՝ ալեկոծվում:
Արչերս Բիչում, ինչպես նաև ամբողջ Մենում աշուն էր գալիս այնպես ինչպես Անդին լսում էր, բայց չէր զգացվում փողոցներում մարդկանց քանակից և լցվող հյուրանոցներից: Մարդիկ, որոնք եկել էին հեռվից՝ Բոստոնի ներքևներից և Մոնրեալից, Վերմոնտից և Նոր Համպշիյրից: Վայրեր, որոնց մասին Անդին միայն լսել էր՝ հոգով-սրտով լինելով Արչերս Բիչից: Նա կանգնած էր Պիրսում՝ ծալած ձեռքերը հենած ճաղերին, իսկ ոտքերի մոտ շան պես ծվարել էր կիթառն իր պատյանով: Այդտեղից նա կարող էր նայել ներքև և տեսնել սպիտակ ափին հարվածող ալիքները, որ փշրվելով վերածվում էին փղոսկրագույն փրփուրի: Գլուխը մի փոքր թեքելով՝ նա կարող էր ուղիղ նայել Արչեր պողոտան ի վեր անցնող բոլոր մեքենաներին, ձիավար կառքերին, հետիոտներին և Պորտլանդ փողոցից թեքվող տրոլեյբուսին:
Վաղ սեպտեմբեր. օդը մեղմանում էր, և ծովը՝ ալեկոծվում:
Արչերս Բիչում, ինչպես նաև ամբողջ Մենում աշուն էր գալիս այնպես ինչպես Անդին լսում էր, բայց չէր զգացվում փողոցներում մարդկանց քանակից և լցվող հյուրանոցներից: Մարդիկ, որոնք եկել էին հեռվից՝ Բոստոնի ներքևներից և Մոնրեալից, Վերմոնտից և Նոր Համպշիյրից: Վայրեր, որոնց մասին Անդին միայն լսել էր՝ հոգով-սրտով լինելով Արչերս Բիչից: Նա կանգնած էր Պիրսում՝ ծալած ձեռքերը հենած ճաղերին, իսկ ոտքերի մոտ շան պես ծվարել էր կիթառն իր պատյանով: Այդտեղից նա կարող էր նայել ներքև և տեսնել սպիտակ ափին հարվածող ալիքները, որ փշրվելով վերածվում էին փղոսկրագույն փրփուրի: Գլուխը մի փոքր թեքելով՝ նա կարող էր ուղիղ նայել Արչեր պողոտան ի վեր անցնող բոլոր մեքենաներին, ձիավար կառքերին, հետիոտներին և Պորտլանդ փողոցից թեքվող տրոլեյբուսին:
Author:
INTEREST
Label:
կարճ պատմվածքներ,
Նազելի Տեր-Պետրոսյան,
Շերոն Լի,
Սիլվա Հարությունյան
Friday, November 9, 2018
Մեծ բիզնես
Դանին կանգնած էր Մանհեթենի կամրջի վրա: Նա հանկարծ նկատեց մայթին ընկած ծխախոտի դեռ վառվող մի մնացորդ և շտապեց վերցնել այն: Ներս քաշելով ծուխը՝ Դանին փոքր, կապույտ ծխի օղակներ արտաշնչեց գարնանային խոնավ օդի մեջ:
Ծխախոտի մնացորդը վայելելով՝ նա մտածեց իր ներկայիս վիճակի մասին:
«Ի՞նչ իմաստ ունի այս ամենը,- ասաց նա ինքն իրեն,- ահա՝ ես՝ երիտասարդ տղամարդ, որ ցանկացած աշխատանք է փնտրում: Ես անկասկած հիմար չեմ: Ես համաձայն եմ ամեն ինչ անել: Ինձ համար մեկ է, թե ինչ կանեմ, բայց անգամ այդպես բախտս չի բերում: Ես պիտի ուրիշների նետած ծխախոտի մնացորդը ծխեմ: Մե՛ր տղա, ի՞նչ պիտի մարդ անի, որ դառնա Ռոքֆելլերի կամ Վանդերբիթի գործընկերը: Նրանք սկսեցին քչից։ Ինքս էլ եմ այդպես ուզում:
Ծխախոտի մնացորդը վայելելով՝ նա մտածեց իր ներկայիս վիճակի մասին:
«Ի՞նչ իմաստ ունի այս ամենը,- ասաց նա ինքն իրեն,- ահա՝ ես՝ երիտասարդ տղամարդ, որ ցանկացած աշխատանք է փնտրում: Ես անկասկած հիմար չեմ: Ես համաձայն եմ ամեն ինչ անել: Ինձ համար մեկ է, թե ինչ կանեմ, բայց անգամ այդպես բախտս չի բերում: Ես պիտի ուրիշների նետած ծխախոտի մնացորդը ծխեմ: Մե՛ր տղա, ի՞նչ պիտի մարդ անի, որ դառնա Ռոքֆելլերի կամ Վանդերբիթի գործընկերը: Նրանք սկսեցին քչից։ Ինքս էլ եմ այդպես ուզում:
Author:
INTEREST
Label:
բիզնես,
Գեղարվեստական,
Սիլվա Հարությունյան
Friday, January 12, 2018
Գոռոզ կարապները
(առակ)
Մի հեռավոր
թագավուրությունում մի գետ կար: Այս գետում ապրում էին շատ ոսկե կարապներ: Կարապներն
իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում էին գետափին: Վեց ամիսը
մեկ կարապները ոսկե փետուրներ պետք է թողնեին՝ իբրև գետը օգտագործելու վարձ: Թագավորության զինվորները պետք է հավաքեին փետուրները և պահեին դրանք արքայական գանձարանում:
Author:
INTEREST
Label:
առակ,
Եվնիկե Պարճամյան,
Մարգարիտա Կարախանյան,
Սիլվա Հարությունյան
Wednesday, December 27, 2017
Նվերը
Դոնալդ Ջ. Սիրս
Նա դուրս էր նայում նկարազարդ պատուհանից տեղացող ձյանը, մինչ խտասկավառակից հնչում էր Բինգ Քրոսբիի "White Cristmas" երգը: Նոր զարդարված ծառը՝ իր լույսերով և փայլերով, ծառից կախված փայտե զինվորիկներով, գեղեցիկ էր ինչպես երբեք: «Սա իմ 14-րդ Սուրբ Ծնունդն է»,- մտածեց այն ժամանակ, երբ շրջվեց դեպի սեղանը և վերջացրեց մայրիկի նվերի՝ "Emeraude" օծանելիքի (ամեն տարի էլ նվիրում է) փաթեթավորումը: Հենց նա նվերը դրեց ծառի տակ, մայրիկը աշխատանքից տուն մտավ։ Նա անշարժ գույք է վաճառում և վերջերս բավականին շատ էր լինում դրսում:
Author:
INTEREST
Label:
Դոնալդ Ջ. Սիրս,
Սիլվա Հարությունյան,
Սուրբ ծնունդ
Monday, November 20, 2017
Լուիզը/ Վիլյամ Սոմերսեթ Մոեմ
![]() |
Վիլյամ Սոմերսեթ Մոեմ |
Ես երբեք
չեմ հասկացել,
թե ինչու
է Լուիզն
ինձ հետ
շփվում: Նա
ինձ չէր
սիրում և
հնարավորությունը բաց
չէր թողնում
իմ մեջքի
հետևում իր
նուրբ ձևերով
ինչ-որ
վիճելի բան
ասել իմ
մասին: Նա
շատ նրբազգաց
էր, որ
իր մտքերը
ուղիղ արտհայտեր,
բայց մի
ակնարկ, հոգոց
և իր
գեղեցիկ ձեռքերի
թեթև շարժումներն
օգտագործելով՝ իր
ասելիքը պարզ
էր դարձնում:
Նա սառը
գովասանքի տիրուհին
էր: Ճիշտ
է, որ
մենք միմյանց
ճանաչում էինք
արդեն քսանհինգ
տարի, բայց
ինձ համար
անհնար էր
հավատալը, որ
հին ծանոթությունները նրա
համար որևէ
նշանակություն ունեն:
Նա ինձ համարում էր կոպիտ,
դաժան, ցինիկ
և գռեհիկ
երիտասարդ: Ես
շփոթված էի.
ինչո՞ւ նա
չէր դադարեցնում
ինձ հետ
շփումը և բաց չէր
թողնում ինձ:
Ոչ մի
նման բան,
իրականում նա
ինձ հանգիստ
չէր թողնում,
հաճախ կանչում
էր իր
հետ նախաճաշելու
և ճաշելու,
տարին մեկ
կամ երկու
անգամ հրավիրում
էր հանգստյան
օրերը անցկացնելու
իր
ամառանոցային տանը: Վերջապես ես կարծեցի,
թե հայտնաբերել
եմ նրա
շարժառիթը:
Author:
INTEREST
Label:
Անի ջանոյան,
Գեղարվեստական,
Մոեմ,
Սիլվա Հարությունյան
Saturday, February 18, 2017
Երկու կյանք
(մաս երրորդ)
Հաջորդ մի քանի ամսվա ընթացքում կյանքն ընթանում էր միևնույն ձևով: Երբ Եվրոպայում պատերազմը ավարտվեց,
Թրեդոնալդի փողոցներում ուրախ տոնակատարություններ եղան: Բոլորը հույս ունեին, որ կյանքը շատ ավելի կհեշտանա, բայց այդպես չեղավ: Մարդիկ, ինչպես միշտ,
աշխատում էին տքնաջան, և խանութներում դեռևս շատ քիչ բան կար գնելու:
Author:
INTEREST
Label:
Արփինե Մանուկյան,
եղարվեստական,
երկու կյանք,
ընտրությամբ անգլերենի խումբ,
Ջորջ Մասս,
Սիլվա Հարությունյան
Saturday, January 14, 2017
Գաստոնը/ Վիլիյամ Սարոյան
Ինչպես որոշել էին, դեղձ էին ուտելու աղջնակի ցերեկային նինջից հետո։ Եվ հիմա
նա նստած է այն տղամարդու դիմաց, որ միանգամայն օտար կլիներ իրեն, եթե իր հայրը չլիներ։
Նրանք արդեն մի հարյուր տարի ի վեր, թե՞ անցյալ օրվանից նորից միասին էին (չնայած աղջնակը
չէր հիշում՝ առաջ երբ են միասին եղել)։ Ինչևէ, նրանք նորից միասին էին, և տղամարդը
մի տեսակ զվարճալի տեսք ուներ։ Նախ՝ ուներ աղջնակի՝ երբևէ որևէ մեկի դեմքին տեսած ամենամեծ
բեղերը։ Ըստ նրա՝ դա նույնիսկ բեղ էլ չէր, այլ գորշ ու կարմիր մազերի մի փունջ՝ քթի
տակ ու բերանի անկյունների շուրջը։ Հետո՝ կապույտ-սպիտակ շերտերով բլուզ էր հագել վերնաշապիկի
ու փողկապի փոխարեն ու վերարկու չուներ։ Թևերը ծածկված էին նույն մազերով, բայց մի
քիչ բարակ ու ավելի բաց գույնի։ Կապույտ, լայն տաբատով էր ու առանց գուլպա-կոշիկների։
Ոտաբոբիկ էր։
Author:
INTEREST
Label:
Գաստոնը,
Գեղարվեստական,
Սիլվա Հարությունյան,
Վիլիամ Սարոյան,
օտարագիր հայեր
Wednesday, November 9, 2016
Երկու կյանք/ Ընկերությունը շարունակվում է
Ջորջ Մասս
Գլուխ երկրորդ
Մեգանը պառկած էր գետի ափին՝ խոտերի վրա, ձեռքերը գլխի տակ։ Նայում էր երկնքին ու մեղմորեն երգում:
-Կարո՞ղ ես չշարժվել,- ասաց Հյուն՝ հենված ծառի բնին,-փորձում եմ նկարել քեզ:
-Կարո՞ղ ես չշարժվել,- ասաց Հյուն՝ հենված ծառի բնին,-փորձում եմ նկարել քեզ:
Մեգանը պառկել ու վայելում էր տաք երեկոն: Երբեմն նա չէր իմանում՝ ինչ ասի Հյուին: Այն ժամանակվանից, երբ Հյուն սկսել էր աշխատել, նրանց կյանքը այլևս առաջվանը չէր, և Մեգանը գիտեր, որ Հյուն երջանիկ չէ ներքևում՝ հանքահորում: Բայց այս երեկո, նա զգում էր, որ իր կյանքում ամենալավ մարդը Հյուն է:
Author:
INTEREST
Label:
Գեղարվեստական,
երկու կյանք,
ընտրությամբ անգլերենի խումբ,
Ջորջ Մասս,
Սիլվա Հարությունյան
Sunday, October 23, 2016
Երկու երիտասարդ կյանքեր
Author:
INTEREST
Label:
Գեղարվեստական,
Ջորջ Մասս,
Սիլվա Հարությունյան