«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու
Thursday, May 4, 2023
Եվայի օրագիրը (հատված)
Շաբաթ— Ես հիմա գրեթե մի ամբողջ օրեկան եմ։ Երեկ եմ ծնվել։ Ինձ այդպես է թվում։ Եվ պետք է որ այդպես լինի, որովհետև եթե երեկ չէ առաջին օր եղել է, ես դեռ ծնված չէի, երբ դա տեղի ունեցավ, հակառակ դեպքում ես կհիշեի այն: Իհարկե, կարող էր այնպես լինել, որ ես չնկատեի անցյալ օրվա լինելը: Շատ լավ, ես հիմա շատ ավելի զգոն կլինեմ, և եթե նախանցյալ օրը նորից տեղի ունենա, ես նշում կանեմ: Լավ կլինի հենց հիմա սկսել և թույլ չտալ, որ արձանագրությունները խառնվեն, քանի որ ինչ-որ բնազդ ինձ հուշում է, որ այս մանրամասները մի օր կարևոր կլինեն պատմաբանների համար:
Ես ինձ, իսկապես, զգում եմ ինչպես փորձ, հենց բառիս բուն իմաստով՝ փորձ։ Դժվար թե ուրիշ մեկն իրեն այդքան փորձ զվար, որքան ես եմ զգում, և ես սկսում եմ համոզվել, որ ԵՍ պարզապես փորձ եմ, և ոչ ավելին:
Այդ դեպքում, եթե ես փորձ եմ, ապա արդյո՞ք այդ ամբողջը միայն ես եմ: Ոչ, կարծում եմ՝ ոչ; Կարծում եմ, որ մնացածն էլ այդ փորձի մի մասն է: Ես դրա հիմնական մասն եմ, բայց կարծում եմ, որ մնացածն էլ իրենց մասնաբաժինն ունեն այդ գործում։ Արդյո՞ք իմ վիճակը որոշված է, թե՞ պետք է աչալուրջ լինեմ ու հոգ տանեմ այդ մասին։
Author:
INTEREST
Label:
Հրայր Հովսեփյան,
Մարկ Տվեն,
Սիլվա Հարությունյան