Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, December 20, 2022

Երեխայի հետ մաթեմատիկայի մասին խոսելու ձևը նշանակություն ունի


«Դու շատ խելացի ես»


Այս ոգևորող արձագանքը  իրականում կարող է ավելի շատ վնասել, քան օգնել երեխաների մաթեմատիկական կատարողականին՝ համաձայն Ջորջիայի համալսարանի մի նոր հետազոտության։  
Հետազոտությունը տարվել է համատեղ Mary Frances Early College of Education-ի կրթական հոգեբանության ամբիոնի ասիստենտ Մայքլ Բարգերի կողմից, և հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաներին անձնային հատկանիշների կամ բնածին կարողությունների հետ կապվող արձագանքներով ոգևորելը կարող է ժամանակի ընթացքում թուլացնել մաթեմատիկայի հետ կապված նրանց մոտիվացիան և պակասեցնել ձեռքբերումները։ 
Monday, December 19, 2022

Բերմունդյան եռանկյունի


Բերմուդյան եռանկյունին տարօրինակ եռանկյունաձև տարածք է Ատլանտյան օվկիանոսում, որտեղ շատ նավեր, որոնք նավարկում են դրա միջով կամ օդանավերը, որոնք թռչում են վերևից, անհետ կորել են: Որոշ դեպքերում, երբ հայտնաբերվել են բեկորներ, անձնակազմն անհետացած է եղել։ Իսկ նման դեպքերը շարունակվում են դարեր շարունակ։ Ավելի քան 1000 նավ և ինքնաթիռներ անհետացել են եռանկյունու տարածքում վերջին հինգ դարերում, և այս առեղծվածային միջադեպերը Ատլանտյան օվկիանոսում շարունակում են տեղի ունենալ նույնիսկ այսօր:

Առասպելներ, որոնց մենք բոլորս հավատում ենք


Մարմին

Մենք օգտագործում ենք մեր ուղեղի միայն 10%-ը։ Առասպել, որը հրաժարվում է մեռնել և նույնիսկ մեկնարկային կետ է վերջին ֆիլմերի համար, ինչպիսին է, օրինակ, «Լյուսին»: The Guardian-ն այն անվանում է «պատմության մեջ ուղեղի ամենամեծ առասպելը», որին հավատում է բրիտանացի ուսուցիչների 48%-ը: Ըստ Snopes-ի՝ դրա ծագումն անգամ պարզ չէ։ Ճշմարտությունն այն է, որ մենք օգտագործում ենք մեր ուղեղի բոլոր հատվածները, նույնիսկ երբ հանգստանում ենք: Ճիշտ է, ուղեղը շատ պլաստիկ է (մենք կարող ենք ապրել շրջակա միջավայրի հետ), և որ մենք ամեն ինչ միաժամանակ չենք օգտագործում, քանի որ որոշ ոլորտներ մասնագիտացված են։ Երբ քայլում ենք, օրինակ, շարժողական

Մինոտավրոսի լեգենդը


Թեսևսի և Մինոտավրոսի առասպելը հունական դիցաբանության մեջ ամենաողբերգական և ամենահետաքրքրաշարժներից մեկն է: Թեսևսը (հունական հերոս) և Մինոտավրոսը (ամենաավերիչ և սարսափելի հրեշներից մեկը) առասպելի գլխավոր հերոսներն են, որում ներառված են աստվածներ և հրեշներ, հերոսներ և թագավորներ և հելլենական աշխարհի երկու հիմնական քաղաք-պետությունները՝ Աթենքն ու Կրետեն։

Անվերջության մեջ դատարկ․ Մարիա Կրիստինա Ասկոնա


Կասկածները շփոթեցնում են մտքերը,
Բացակայությունը անտեսանելի կապերի հետ կապված զգացմունքներ ունի,
Հոգին ցնցվում է, որովհետև չի կարողանում գտնել սիրելիին,
Բոլորը փակվում են տարօրինակ ցանցերի մեջ, բայց գրիչը պատռում է դրանք,
Գրիչը հատում է դրանք, որպեսզի լայնանան՝ ելք տալու:
Անսահմանության մեջ դատարկություն կա՝ անհուն փոս,
Որտեղ լուսինը չի կարող  ծագել, որովհետև շատ խորն է,
Որտեղ մտքերը հայտնվում են՝ ներսում փլուզվելու համար,
Monday, November 28, 2022

Էյլին Ագար

 


Որոշ նկարիչներ սիրում են նկարել այն, ինչ տեսնում են, իսկ մյուսները նախընտրում են օգտագործել իրենց երևակայությունը: Սյուրռելիզմի արվեստագետները շատ են սիրել իրենց երևակայությունից օգտվել արվեստ ստեղծելու համար։ Էյլին Ագարը՝ նույնպես։

Ի՞նչ տեսակի արվեստ է ստեղծել Էյլին Ագարը:

Նրա մայրը ամերիկացի էր, իսկ հայրը՝ շոտլանդացի, և նրանք տեղափոխվեցին Լոնդոն, երբ Էյլինը մոտ տասներկու տարեկան էր: Նա բրիտանացի սյուրռեալիստ նկարչուհի էր և առարկայագործ: Ավելի շատ հետաքրքված էր գեղանկարչությամե և «ասեմբլեջ» արվեստով։ Ասեմբլեջը արվեստն այն է, երբ միացնում ես տարբեր գտած իրեր և դարձնում դրանք մի նոր բան։

Monday, November 21, 2022

Ինչ կա-չկա՝ ֆրանսերենից




Չորս քաղաք, որտեղ սիրում են երթևեկել հեծանիվով 



1.Ուտրեխտ, Նիդեռլանդներ 
Ավելի քան 350000 բնակիչ ունեցող այս հոլանդական քաղաքում ամենօրյա ճանապարհորդությունների 40%-ը իրականացվում է հեծանվով։ Տեղի իշխանությունները կառուցել են աշխարհի  հեծանիվների ամենամեծ կայանատեղին։
Thursday, November 17, 2022

Ճնշվածություն աշխատանքից

 


Շատ մարդիկ ծանր ճնշումներ են զգում աշխատանքում, ինչը բացասաբար է ազդում նրանց արտադրողականության, անձնական և ընտանեկան կյանքի վրա:

Ահա որոշ նկատառումներ ըստ WeBMD-ի, որ ձեր աշխատանքը կարող է ազդել ձեր հոգեկան առողջության վրա.
Tuesday, November 8, 2022

Չառլի Ֆիլիփս

Չառլի Ֆիլիփս

Ով ով է


Իմ անունը Չարլի Ֆիլիպս է։Ես ծնվել եմ 1944 թվականին Ջամայկայի մայրաքաղաք Քինգսթոնում։ Այն ժամանակ Ջամայկան Բրիտանական Կայսրության գաղութն էր։Ամբողջ կայսրության համար Բրիտանիան համարվում էր «Մայր պետություն՛»։ Փոքր ժամանակ դպրոցից հետո ես գնում էի Քինգսթոնի նավահանգիստ, որպեսզի նայեմ, թե Անգլիայից նավերը ինչպես են գնում-գալիս։ Տասնմեկ տարեկանում ես եկա Անգլիա։  Նավարկում էի այդ նավերից մեկով, որը ինձ շատ դուր եկավ, դրա համար էլ ես այն մարդկանցից եմ, որոնց անվանում են Վինդրաշի սերունդ։ Ութ տարի անց ես Էմփայր Վինդրաշ նավի փոխարեն  վերադարձա մի ուրիշ նավով, բայց ինձ անվանում են Վինդրաշի սերունդ, քանի որ ես Կարիբյանից Երկրորդ
Friday, November 4, 2022

Ինքնախաբեության ամենահիմար ձևը երջանկության համար ջանք թափելն է

Ռաֆայել Մորելլի

Հայտնի իտալացի հոգեբույժՌաֆայել Մորելլին հորդորում է մեզ ավելի քիչ վերլուծել և ավելի շատ զգալ։ «Մի՛ վախեցեք  նույն սխալը կատարելուց, — ասում է Մորելլին, — միևնույն սխալներ կյանքում չեն լինում»․ չէ՞ որ մենք արդեն նույն մարդը չենք, ինչ երեկ, կամ մեկ տարի առաջ։ Առաջարկում ենք հգեբույժի 15 իմաստուն ասույթ առողջ սիրո մասին քո և ուրիշների հանդեպ։
Sunday, October 23, 2022

Մերլոու Մոսս

Ո՞վ է Մերլոու Մոսսը

Բրիտանացի նկարիչ Մերլոու Մոսսը ծնվել է 1889 թ․ Լոնդոնում։ Մանուկ հասակից Մերլոուն շատ ստեղծագործ էր և հետաքրքրվում էր արվեստի տարբեր ճյուղերով, այդ թվում՝ երաժշտությամբ, բալետով, ստեղծագործական շարադրանքով, արվեստով և ճարտարապետությամբ։ Երկու՝ Լոնդոնի և Քորնուոլի արվեստի դպրոցներում սովորելուց հետո Մերլոուն 1927 թ․ տեղափոխվում է Ֆրանսիա։ Եվ հենց այնտեղ է, որ Մոսսը հանդես է գալիս որպես Փարիզի՝ հուզիչ ձայնով ժամանակակից արտիստ։
Wednesday, October 12, 2022

Ֆրիդա Կալո


Ֆրիդա Կալոն հանրահայտ մեքսիկացի նկարչուհի է։ Ֆրիդա Կալոյի արվեստի գործերը խորհրդանշում են բնիկների մշակույթի կարևորությունը։ Չնայած Ֆրիդայի կտավները և մյուս գործերը հանրահայտ են, շատ մարդիկ նրա անձնական կյանքին ծանոթ չեն։ Այս խորհրդանշական նկարչուհու մասին համառոտ տեղեկություն տալու համար բերեմ 5 հետաքրքիր փաստ նրա կյանքի մասին։ 
Մագդալենա Կարմեն Ֆրիդա Կալո և Կալդերոնը ծնվել է 1907 թվի հուլիսի 6-ին Մեխիկոյի Կոյոական համայնքում։ Ֆրիդայի հայրը եղել է Գերմանացի, իսկ մայրն ունեցել է Իսպանացու և մեքսիկացու արյուն։ Կալոն խոսել է մաքուր իսպաներեն, անգլերեն և գերմաներեն։ 
Sunday, August 7, 2022

Զինվորը․ Ռուպերտ Բրուք*


Եթե ես մեռնեմ, միայն սա մտածեք իմ մասին․
Որ կա օտար դաշտի ինչ-որ անկյուն,
Որ հավերժ Անգլիա է։ Թաքնված է
Այդ հարուստ հողում ավելի հարուստ փոշի․
Փոշին մեկի, որին Անգլիան կրել է, ձևավորել, գիտակցություն տվել,
Որին մի անգամ տվել է սիրելու իր ծաղիկները, թափառելու՝ իր ուղիները,
Անգլիայի մարմինը՝ շնչող անգլիական օդը՝
Լվացված գետերով, օրհնված տան արևներով։
Friday, July 29, 2022

Ֆրեդերիկ Բիքներ*․ Գտնված




Գուցե ամեն ինչ կատարելապես անիմաստ է։
Գուցե ամեն ինչ անարտահայտելի իմաստալից է։
Եթե ցանկանում ես իմանալ, թե որն է, ուշադրություն դարձրու,
թե ինչ է նշանակում իսկապես լինել մարդ մի աշխարհում,
որտեղ ժամանակի կեսը մենք սիրում ենք
իսկ ժամանակի մյուս կեսը սարսափեցնում է մեզ․․․
Անվանդ անսպասելի ձայնը ինչ-որ մեկի շուրթերին։
Լավ երազը։ 
Wednesday, July 20, 2022

Ո՞վ է Յայոյ Կուսաման

 


Ո՞վ է նա
Յայոյ Կուսաման ճապոնացի նկարիչուհի է, որին երբեմն անվանում են «կետերի արքայադուստր»: 
Saturday, July 9, 2022

Ինչ կա-չկա

 
Google-ի ամենանոր կամպուսը


Google-ը ի ցույց է դրել իր աշխատանքային պլանները Կալիֆորնիայի Սիլիկոնյան հովտում գտնվող իր նոր համալսարանում:
93,000 քառակուսի մետր մակերեսով կամպուսը ունի երկու գրասենյակային և մեկ միջոցառումների շենք, և այնտեղ կաշխատեն շուրջ 40,000 աշխատակիցներ: Համալսարանը և նրա երեք շենքերը Google-ի առաջին կառույցներն են ի սկզբանե:

Նրանք պատրաստվում են ապահովել աշխատանքի նոր հիբրիդային եղանակներ, որոնք կպահանջեն աշխատողներից շաբաթական մի քանի անգամ աշխատել գրասենյակներում։ Ընկերությունը ցանկանում էր վերաիմաստավորել աշխատավայրի բնույթը և այն, թե ինչպես կարող է կառուցել շենքեր և շինություններ, որոնք մարդիկ կսիրեն և կօգտագործեն տասնամյակներ շարունակ:

Sunday, June 5, 2022

Դպրոցական 14 հնացած կանոն


Մարդ կա՝ սիրում է սովորել դպրոցում, մարդ էլ կա՝ անհամբեր սպասում է վերջին զանգին: Այսպես թե այնպես, դպրոցն իր հետքն է թողել գրեթե բոլորիս վրա՝ որոշակի բաների նկատմամբ վերաբերմունք ձևավորելով։ Մենք դա փոխանցում ենք նաև մեր երեխաներին։ Այնուամենայնիվ, երբեմն արժե մտածել. որքանո՞վ են ճիշտ այս կարգավորումները:
Sunday, May 22, 2022

Կլիմայի փոփոխություն․ ինչու է կարևոր 1,5°C-ը


Մոլորակի կլիման հազարավոր տարիների ընթացքում անընդհատ փոխվում է: Համաշխարհային միջին ջերմաստիճանն այսօր մոտ 15°C է։ Գիտնականներն անհանգստացած են, որ մոլորակը տաքանում է ավելի արագ, քան երբևէ։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալներով ռեկորդային 20 ամենատաք տարիները եղել են վերջին 22 տարիներին:
Tuesday, May 17, 2022

Բաներ, որ չգիտեինք Ժակ Բրելի մասին


1․ Նա հիանալի օդաչու էր

Երկնքի մասին անընդհատ նշվում է Բրելի երգերի բառերում։ Երբեմն բոցկլտացող, երբեմն շատ ցածր, մթնոլորտային տրամադրությունը կարծես թե մեծ նշանակություն ունի երգչի համար։ Սենտ-Էքզյուպերիի երկրպագու լինելով՝ երգիչը որոշեց նրա նման օդաչու դառնալ, երբ լքել էր երաժշտության ասպարեզը։ Անգամ Հիվա Օաում (Մարկեզյան կղզեխմբում), որտեղ նա անցկացրել է կյանքի վերջին տարիները, մի աերոդրոմ նրա անունով կոչվում։
Thursday, May 12, 2022

Խորխե Լուիս Բորխես. Պահեր


 Եթե ​​կարողանայի նորից ապրել կյանքս, 
Հաջորդ կյանքում կփորձեի ավելի շատ սխալներ թույլ տալ։

Չէի փորձի լինել այսպես կատարյալ, ավելի շատ կհանգստանայի:
Ավելի հիմար կլինեի, քան երբևէ եղել եմ,
Իրականում շատ քիչ բաների լուրջ կվերաբերվեի:

Ավելի քիչ մաքուր կլինեի:

Friday, May 6, 2022

Երեքը երջանիկ թիվ է․ Մարգրեթ Էլլինգհեմ

 


Սեպտեմբերյան մի oր՝ ցերեկվա ժամը հինգին, Ռոնալդ Թորբեյը իր երրորդ սպանության պատրաստությունն էր տեսնում։ Նա շատ զգուշավոր էր․հասկացել էր, որ մարդ սպանելը դառնում է վտանգավոր, եթե հաճախ ես դա անում։ Նա վերջերս վարձած տան լոգարանում էր։ Մի պահ կանգ առավ` հայելու մեջ նայելու համար։ Դեմքը, որն այնտեղից նայում էր նրան, նիհար էր, միջին տարիքի և գունատ: Մուգ մազեր, մեծ ճակատ և լավ ձևավորված կապույտ աչքեր։ Միայն շուրթերն էին արտասավոր՝ բարակ և բավականին ուղիղ։ Նույնիսկ ինքը՝ Ռոնալդ Թորբեյը, չէր հավանում իր սեփական շուրթերը։
Tuesday, May 3, 2022

Ինչպես դու. Լեոն Ֆիլիպ


Ինչպես դու,
Այսպիսին է կյանքս՝
քա՛ր, ինչպես դու:
Ինչպես դու,
փո՛քր քար,
Ինչպես դու,
թեթև՛ քար,
Ինչպես դու․
Երգում եմ, որ պտտվես
փողոցներով
և մայթերով,
Դու՝ ինչպես
Wednesday, April 27, 2022

Աղավնին սխալվեց. Ռաֆայել Ալբերտի


 Աղավնին սխալվեց:

Նա սխալվում էր։

Հյուսիս գնալու փոխարեն, հարավ գնաց:
Կարծում էր, որ ջուր է ցորենը։
Նա սխալվում էր։

Կարծում էր, որ երկինքն է ծովը,
Առավոտը՝ գիշերը:
Նա սխալվում էր։

Friday, April 22, 2022

Էրիկ Սաթի


 Որոշ բաներ, որ գուցե չգիտեք «Պարոն նախագուշակի» մասին

Մենք նշում ենք ֆրանսիացի երգահան Էրիկ Սաթիի ծննդյան տարեդարձը, ով այս տարի 156 տարեկան կդառնար։ Նա ծնվել է Օնֆլերում, 1866 թվականի մայիսի 17-ին։ Սաթիի ողջ կյանքը նշանավորվեց հակաակադեմիական և ոչ կոնֆորմիստ երգահանի համբավով։ 

Tuesday, April 19, 2022

5 գրքեր, որոնք ձեզ կդարձնեն ավելի լավը


Այստեղ ներկայացված են գրքեր, որոնք կօգնեն ձեզ հասկանալու ինքներդ ձեզ, գնահատելու ձեր ուժեղ կողմերն ու տաղանդները: Այս գրքերում դուք կգտնեք այն հարցի պատասխանը, թե որտեղ փնտրել նոր հնարավորություններ, որոնք կաշխատեն ձեզ համար: Ի վերջո, մեզանից յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը` միակն ու անկրկնելին: Եվ միայն այս ճանապարհին մենք կարող ենք իսկապես երջանիկ լինել:

1․ «Հաջողությունը անձնական գործ է», Մարինա Մելիա 

Այս գիրքն այն մասին է, թե ինչպես գտնել հենց ձեր հաջողությունը, ձեր անհատական ​​ապրելակերպը: Ինչպես գնալ դեպի ձեր «պայծառ ապագա»՝ չմոռանալով այսօրվա մասին, ինչպես պահպանել ձեր ընթացքը՝ չտրվելով ընդհանուր ընդունված չափանիշների ճնշմանը։ Այս գիրքը չի սովորեցնում: Այն օգնում է հասկանալ ինքդ քեզ, հասկանալ, թե ինչ է կատարվում շուրջդ, ինչու են մարդիկ իրենց այսպես կամ այնպես պահում։ Ընտրել հնարավորությունների ողջ բազմազանությունից հենց այն, ինչը լավագույնս համապատասխանում է մեր ցանկություններին և կարիքներին, մեր անհատականությանը: Ի վերջո, մեր կյանքի յուրաքանչյուր պահը մարտահրավեր է մեզ համար, և այն բանից, թե ինչ որոշումներ ենք կայացնում, ինչ քայլեր ենք կատարում․ այս ամենից, որպես խճանկար, ձևավորվում է մեր ողջ կյանքի ուղին՝ հաջողության ճանապարհը։
Friday, April 15, 2022

Սննդի վատնման մասին


Մարդկանց սպառման համար նախատեսված սննդի մեկ երրորդը՝ մոտ 1,3 միլիարդ տոննա, վատնվել է կամ դեն նետվել։ Դա բավարար է 3 միլիարդ մարդու կերակրելու համար։ Սննդի վատնումի և կորուստների հաշիվները տարեկան կազմում են ջերմոցային գազերի արտանետումների 4,4 գիգատոնը. եթե այն երկիր լիներ, սննդի վատնումը կլիներ երրորդ ամենաշատ ջերմոցային գազ արտանետողը՝ Չինաստանից և ԱՄՆ-ից հետո։ 
Սննդի վատնումը և կորուստները տեղի են ունենում զարգացող կամ զարգացած երկրների տարբեր փուլերում։ Զարգացող երկրներում սննդի վատնման 40%-ը տեղի է ունենում բերքահավաքներից և մշակումներից հետո, մինչդեռ զարգացած երկրներում՝ մանրածախ առևտրի և սպառողական փուլերում։ 
Tuesday, April 12, 2022

Նեյրոկոնստրուկտիվիզմ. ինչպես են գեները, ուղեղն ու մշակույթը պայմանավորում մեր զարգացումը


Հետազոտողները համաձայն են, որ մարդու էվոլյուցիան ձևավորվել է գեների, ուղեղի և մշակույթի փոխազդեցությամբ: Կենսաբաններն օգտագործում են գենետիկ մոդելներ՝ ցույց տալու համար, որ մշակութային գործընթացները կարող են խորը ազդեցություն ունենալ մարդու էվոլյուցիայի վրա, իսկ մարդաբաններն ուսումնասիրում են մշակութային գործընթացները, որոնք փոխում են բնական ընտրությունը: Նեյրոկոնստրուկտիվիզմի հայեցակարգը հնարավորություն է տալիս պարզաբանելու, թե ինչպես են գեները, նեյրոնները և շրջակա միջավայրը կապված, ինչպես են դրանք ազդում ճանաչողական զարգացման վրա, և ինչու որոշ խանգարումներ կարող են մեկնաբանվել ոչ միայն որպես պաթոլոգիական պրոցեսների արդյունք, այլև որպես նորմալ հարմարվողականություն ատիպիկ սահմանափակումներին:
Sunday, April 10, 2022

Իրական փաստերի վրա ստեղծված 7 ֆիլմ բիզնեսի մասին

 


Մոտիվացիան մի բան է, առանց որի ոչ մի գործարար չի կարող գոյատևել: Սկզբնական կապիտալի, հավատարիմ օգնականների կամ գաղափարների բացակայությունը ոչինչ չեն նշանակում, եթե դուք ցանկություն չունեք ձեր բիզնեսը զարգացնելու ձեր փոքր տիեզերքի մասշտաբներով:
Այս հոդվածում մենք ձեզ համար հավաքել ենք այն, ինչը կստիպի ձեզ վերջապես սկսել սեփական բիզնեսը և հասցնել այն տպավորիչ ավարտին (կամ հաջորդ դժվար, բայց արժեքավոր բիզնեսի սկիզբին)․ ձեռնարկատերերի հաջողության մասին լավագույն մոտիվացիոն ֆիլմերը՝ հիմնված իրական իրադարձությունների վրա։
Friday, April 8, 2022

Զարմանալիորեն հեշտ է լավատես մարդ դառնալը


Տրամադրեք հաջորդ հինգ րոպեները պատկերացնելու համար ինքներդ ձեզ ապագայում: Այս ապագա ես-ը հիանալի է զգում իրեն: Դուք քրտնաջան աշխատել եք, և դա իսկապես հատուցվում է: Դուք հասնում եք այն ամենին, ինչ նախատեսել եք անել: Ամեն ինչ ստացվել է լավագույն ձևով։ Հիմա ինչպե՞ս եք ձեզ զգում։
Անկախ նրանից, թե իրականում որքան պայծառ է լինելու ապագան, լավատես լինելու շատ գործնական պատճառներ կան: Նախ՝ ապագայի հանդեպ ձեր դրական հեռանկարը կհատուցվի ներկայում, ինչը, ամենայն հավանականությամբ, կվայելեք: Ոչ միայն ձեր ընկերները կգնահատեն ձեր լավատեսական հայացքները, այլև, հավանաբար, դուք ավելի երկար կլինեք նրանց հետ կյանքը վայելելու համար: Եվ եթե առողջական խնդիրներ ունեք, լավատես լինելը կօգնի ձեզ ավելի շուտ ապաքինվել:
Sunday, April 3, 2022

Ազատ ժամանակի խնդիրը

 

Այսօր մեր կյանքն ավելի ու ավելի է արագանում։ Մարդիկ ստիպված են ինչ-որ բան անել գոյատևելու համար։ Ճգնաժամի ներկա պահին բոլոր տարիքային խմբերի մարդիկ գործնականում ազատ ժամանակ չունեն։ Եվ կյանքը շատ արագ է անցնում: Այսպիսով, ազատ ժամանակի խնդիրը հիմա շատ արդիական է ։

Իհարկե, դուք կարող եք ձեր ամբողջ ազատ ժամանակը տանը անցկացնել՝ բազմոցին պառկած: Դուք կարող եք ժամերով նստել հեռուստացույցի կամ համակարգչի առաջ, բայց կարող եք նաև ինչ-որ զարմանալի և հետաքրքիր բան անել ձեզ համար։ Սա ձեզ շրջապատող աշխարհը ճանաչելու յուրօրինակ միջոց է, և դուք կկարողանաք գիտակցել ձեր տեղը դրանում: Երիտասարդների համար ազատ ժամանակը կազմակերպելու խնդիրը պետք է լուծվի ստեղծագործաբ:


Պատկերացրեք, որ դուք պետք է շատ բաներ անեք : Դուք երիտասարդ եք, ակտիվ, սովորելու, սպորտով զբաղվելու, աշխատելու , քայլելու և ընկերների հետ շփվելու ցանկություն ունեք : Իհարկե , սա ժամանակ է պահանջում : Որպես կանոն , ամբողջ շաբաթը պլանավորվում է այնպես , որ ազատ ժամանակ ընդհանրապես չի մնում ։

Wednesday, March 9, 2022

Իմ առաջին թելադրությունը․ Ժան-Պոլ Սարտր




Մենք սեղանի մոտ էինք՝ պապս, տատս, մայրս և ես․ հորս տեսնելու բախտ ինձ չի վիճակվել։ Նա վաղաժամ մահացել է։ Հանկարծ ճաշի կեսին, ի զարմանս բոլորի, պապս վեր կեցավ և հանդիսավոր տեսքով ասաց․
-Ես որոշել եմ Ժան-Պոլին գրանցել Մոնտենի վարժարանում։ Ես ճանաչում եմ այնտեղի տնօրենին։ Լավ վարժարան է։
Այսպիսով, սեպտեմբերյան մի պայծառ առավոտ պապս տարավ ինձ վարժարան։ Մենք բարձրացանք երկրորդ հարկ, որտեղ գտնվում է տնօրենի
Thursday, January 6, 2022

Չինական Ամանորի 3 լավագույն լեգենդները/պատմությունները




Լեգենդը, թե ինչու են նշում Նոր տարին


Չինական Նոր տարվա օրը չինարեն կոչվում է Guo Nian (过年), որը նշանակում է «տոնել (նոր) տարին» կամ «հաղթահարել Նիանին»: 年 (Nián) պատկերը նշանակում է «տարի» կամ «հրեշ Նիան»:

Ղողանջեք զանգեր




Ձյան մեջ սլանալով
Մեկձի սահնակով
Այն դաշտերը, որ գնում ենք,
Ծափով, ծիծաղով։
Զանգակներն են զնգում 
Հոգին թունդ հանում,
Ախ, ինչ լավ է սահել, երգել
Երգն այս գիշերվա, օո՜ւ։

Ղողանջեք, զանգակներ
Ողջ ճանապարհին,
Ախ ինչ լավ է վարել
Սահնակն այս մեկձիանի, հե՜յ,
Ղողանջեք, զանգակներ
Ողջ ճանապարհին,
Ախ ինչ լավ է վարել
Սահնակն այս մեկձիանի։
Wednesday, January 5, 2022

Ձնեմարդ

Թարգմանում ենք սուրբծնդյան երգեր

Մի՛ լար, ձնեմարդ, մի՛ լար իմ առաջ

Ո՞վ կբռնի քո արցունքները, եթե չես կարող ինձ բռնել, հոգիս
Եթե չես կարող ինձ բռնել, հոգիս․

Մի՛ լաց, ձնեմարդ, մի՛ լքիր ինձ այսպես
Ջրի լճակն ինձ չի գերի, փոքրիկս,
Չի կարող ինձ գերել, փոքրիկս

Ես ուզում եմ, որ իմանաս, ես երբեք չեմ հեռանա․
Քանզի ես տիկին Ձյունն եմ, մինչև մահ կսառչենք
Այո, դու իմ տունն ես, իմ տունը բոլոր եղանակների համար
Ուրեմն արի, գնանք,

Գնանք զրոյից ցած և թաքնվենք արևից․
Ես սիրում եմ քեզ հավերժ, ուր կզվարճանանք
Այո, ե՛կ հասնենք Հյուսիսային Բևեռ և ապրենք երջանիկ․
Խնդրում եմ, մի՛ լար, հիմա՝ ոչ մի արցունք․

Սա տարվա ամենահիասքանչ ժամանակն է


Սուրբծննդյան երգերի թարգմանություն


Սա տարվա ամենահիասքանչ ժամանակն է,
Սա տարվա ամենահիասքանչ ժամանակն է,
Երեխաները՝ ղողանջող զանգերով, և բոլորն ասում են ձեզ, որ ուրախ կլինեք․
Սա տարվա ամենահիասքանչ ժամանակն է։

Սա ամենից երջանիկ, ուրախ եղանակն է,
Այդ տոնական շնորհավորանքներով,
Ցնծալի, կայտառ հանդիպումներ, երբ ընկերները գալիս են կանչիդ,
Սա ամենից երջանիկ, ուրախ եղանակն է։
Monday, January 3, 2022

Սուրբ Ծնունդը Գերմանիայում. սովորույթներ և ավանդույթներ

 


Գերմանացիների համար Սուրբ Ծնունդը տարվա ամենակարևոր տոնն է, երբ ողջ ընտանիքը հավաքվում և նշում է։ Եվ նույնիսկ եթե այս մտախոհական փառատոնի ճշգրիտ ընթացքը կարող է զգալիորեն տարբերվել ընտանիքից ընտանիք, Սուրբ Ծննդյան ժամանակաշրջանում կան որոշ սովորույթներ և ավանդույթներ, որոնք կատարվում են և սիրված են Գերմանիայի բոլոր հյուրասենյակներում և ճաշասենյակներում։