Կենդանական աշխարհ
- Ավստրալիան սիրվել է թունավոր սողունների կողմից. կան մահացու սարդեր և վառող մեդուզաներ, չար օձեր և աննկարագրելի տեսքով ութոտնուկ, որի խայթոցը ցավ չի պատճառում, բայց կաթված է առաջացնում: Թունավոր արարածների մեծամասնության դեմ հակաթույներ դեռ չեն հայտնագործվել։
- Մայրցամաքը հայտնի դարձրվ ամբողջ աշխարհում հմայիչ կարմիր կենգուրուների և եռանդուն էմուների շնորհիվ: Հենց նրանք էլ հայտնվել են երկրի զինանշանի վրա։ Ավստրալացիները կարծում են, որ ո՛չ կենգուրուն, ո՛չ էլ բարձրահասակ թռչունը, որը գլուխը թաքցնում է ավազի մեջ, չեն կարող հետ-հետ քայլել: Զինանշանը ցույց է տալիս, որ նրանց հայրենիքը նույնպես առաջ է գնալու և միայն առաջ։
- Աշխարհի ամենաթունավոր կենդանու մասին, որը նույնպես ապրում է Ավտրալիայում, արժե առանձին նշել։ Պատահաբար վախեցնելով տայպա օձին՝ կարելի է ստանալ թույնի այնքան մեծ բաժին, որ տհերիքի 100 հոգու մեռցնելու։
- Այստեղ սիրում և կարողանում են ոչխար բուծել (իզուր չէ, որ ոչխարի կաշվից կոշիկները ստեծվել են այս երկրում): 2018 թվականի տվյալներով նրանց գլխաքանակը կազմել է 700 հազ․։ Զարմանալի չէ, որ աշխարհում ամենաշատ բուրդը այս պետությունն է արտահանում։
- Ավստրալիայում շատ են նաև վայրի ուղտերը՝ մոտավորապես 800 հազ․ գլուխ (կրկին առաջին տեղն աշխարհում)։ Կենդանիները մարդամոտ են. քայլելով սավաննաներով՝ կարող են քտնել ֆերմաներ, իսկ ամենաանվախները նույնիսկ թույլ են տալիս լուսանկարվել իրենց հետ:
Բնություն- Այստեղ շատ, շատ չոր է, ավելի չոր, քան ցանկացած այլ մայրցամաքում: Տարեկան տեղումների քանակը միայն 50 սմ է։ Բայց Ավստրալիան հատում է երկար և ջրառատ Մյուրեյ-Դարլինգ գետը:
- Մեծ արգելապատնեշը համաշխարհային ճանաչում ունի: Տեսարժան վայրն այնքան գեղատեսիլ է և սիրված ջրասուզակների կողմից, որ նրանք դրա համար ստեղծել են... իրենց սեփական փոստը: Դուք կարող եք լաստանավով հասնել արկղին և դրա մեջ ծովափի, մարջանների կամ ստորջրյա բնակիչների նկարներով բացիկ գցել:
- Մայրցամաքն ունի շատ արև և քիչ ձյուն: Այնուամենայնիվ, Ավստրալիայի Ալպերը միշտ ձյունով են ծածկված, իսկ տեղի լեռներում մի քանի անգամ ավելի շատ ձյուն կա, քան Շվեյցարիայում։
- Երկրի ամենաբարձր կետը Կոսյուշկո (լեհ ճանապարհորդ և լեռնագնաց Պավել Էդմունդ Ստշելեցկինխ որ ռաջինն է բարձրացել այդ պիկը, անվանակոչել է այն ռազմական և քաղաքական գործիչ Թադեուշ Կոսյուշկոյի պատվին) գագաթն է։ Ընդունված էր այդպես կարծել մինչև վերջերս, երբ պարզ դարձավ, որ մայրցամաքի ամենաբարձր լեռը Թաունսենդ պիկն է։ Մի քիչ մտածելուց հետո իշխանությունները խաչաձև վերանվանեցին լեռները։
- Ավստրալիայում բարակ պատերով տներ են կառուցում և չեն ապահովում դրանցում կենտրոնացված ջեռուցում։ Ուստի, երբ ձմռանը ջերմաստիճանը իջնում է +15 աստիճանից, քաղաքաբնակները հագնում են հայտնի ոչխարի կաշվի կոշիկները և դրանցով շրջում սենյակներով։
Աղբյուրը
Թարգմանությունը՝ Էլինա Մկրտչյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment