Մոլորակի կլիման հազարավոր տարիների ընթացքում անընդհատ փոխվում է: Համաշխարհային միջին ջերմաստիճանն այսօր մոտ 15°C է։ Գիտնականներն անհանգստացած են, որ մոլորակը տաքանում է ավելի արագ, քան երբևէ։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալներով ռեկորդային 20 ամենատաք տարիները եղել են վերջին 22 տարիներին:
Գիտնականներն ասում են, որ մենք պետք է փորձենք դադարեցնել այս
միտումը և թույլ չտալ, որ գլոբալ միջին ջերմաստիճանը բարձրանա 1,5°-ից ավելի: Բայց
նույնիսկ 2°C-ով բարձրանալը վատ կլիներ բոլորիս համար: Կես աստիճանը այնքան էլ շատ
չի թվում, բայց դա կարող է մեծ տարբերություն ունենալ մոլորակի համար:
2°C-ով բարձրանալը նշանակում է, որ բոլոր կորալային խութերը
կվերանան, իսկ 1,5°C բարձրացումը նշանակում է, որ կլինեն գոնե մի քանիսը: Բացի դրանից՝
Երկրի վրա միջատների 18 տոկոսը կվերանա, եթե ջերմաստիճանը բարձրանա 2 °C-ով, մինչդեռ
6 տոկոսը կանհետա 1,5 °C ջերմաստիճանի դեպքում: Մարդկանց 37 տոկոսի վրա կազդեն վտանգավոր
ջերմային ալիքները 2°C ջերմաստիճանի դեպքում: Դա երկու անգամ ավելին է, քան 1,5°C-ով
բարձրացման դեպքում:
Կորալային խութեր լինեն, մշակաբույսեր, ջրհեղեղներ թե տեսակների
գոյատևում, գիտնականներն ասում են, որ բոլորն ու ամեն ինչ շատ ավելի լավ վիճակում կարող
են լինել մի աշխարհում, որը սահմանափակում է ջերմաստիճանի բարձրացումը մինչև 1,5
°C:
Այսպիսով, ինչ կարող ենք անել: Գիտնականներն ասում են, որ ածխածինը
պետք է օդից ներծծվի հատուկ սարքերի միջոցով և պահպանվի գետնի տակ, և որ այդ սարքերն
արդեն գոյություն ունեն: Ասում են նաև, որ միլիարդավոր ծառեր պետք է տնկվեն։ Մարդիկ
պետք է քիչ միս գնեն. մեր կերած բոլոր մթերքներից տավարի միսն ամենամեծ ազդեցությունն
ունի կլիմայի փոփոխության վրա, քանի որ այն արտադրում է մեծ քանակությամբ ջերմոցային
գազեր: Նաև ինչ-որ մեկն առաջարկել է հաճախակի չգնել նոր հագուստ, քանի որ նորաձևության
արդյունաբերությունը հիմնական աղբյուրն է ջերմոցային գազերի, որոնք գերտաքացնում են
մոլորակը: Եվ, իհարկե, պետք է օգտագործել այնպիսի փոխադրամիջոց, որը չի այրում հանածո
վառելիք, օրինակ՝ էլեկտրական մեքենաները: Նույնիսկ ավելի լավ է քայլել կամ հեծանիվ
վարել:
Պարգմանությունը՝ Էլեն Կարապետյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment