Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, November 25, 2018

Աղբ մտքերից ուղեղը ազատելու միջոցներ


Անպետք հիմարություններ կան մեր գլխում, որոնցից, ինչքան հնարավոր է՝ շուտ պետք է ազատվել:
Ազատելով Ձեր կյանքը անպետք իրերից՝ դուք կզգաք հաճելի փոփոխություններ: Ոչ միայն կարդացեք, այլև փորձե՛ք:
Sunday, November 11, 2018

Հեռացած սեր. Ֆեդերիկո Գարսիա Լորկա

«Պոեզիան երաժշտության մեջ» նախագծի շրջանակներում թարգմանում են ընտրությամբ իսպաներենի խմբի սովորողները։

Friday, November 9, 2018

Մեծ բիզնես

Դանին կանգնած էր Մանհեթենի կամրջի վրա: Նա հանկարծ նկատեց մայթին ընկած  ծխախոտի դեռ վառվող մի մնացորդ և շտապեց վերցնել այն: Ներս քաշելով ծուխը՝ Դանին փոքր, կապույտ ծխի օղակներ արտաշնչեց գարնանային խոնավ օդի մեջ:
Ծխախոտի մնացորդը վայելելով՝ նա մտածեց իր ներկայիս վիճակի մասին:
«Ի՞նչ իմաստ ունի այս ամենը,- ասաց նա ինքն իրեն,- ահա՝ ես՝ երիտասարդ տղամարդ, որ ցանկացած աշխատանք է փնտրում: Ես անկասկած հիմար չեմ: Ես համաձայն եմ ամեն ինչ անել: Ինձ համար մեկ է, թե ինչ կանեմ, բայց անգամ այդպես բախտս չի բերում: Ես պիտի ուրիշների նետած ծխախոտի մնացորդը ծխեմ: Մե՛ր տղա, ի՞նչ պիտի մարդ անի, որ դառնա Ռոքֆելլերի կամ Վանդերբիթի գործընկերը: Նրանք սկսեցին քչից։  Ինքս էլ եմ այդպես ուզում:
Tuesday, November 6, 2018

Պոեզիան՝ երաժշտության մեջ. Խոսքեր Խուլիայի համար

Թարգմանում ենք իսպաներեիտց
Խոսե Ավգուստին Գոյտիսոլո
Դու չես կարող վերադառնալ անցյալ, Քանզի արդեն կյանքը առաջ է հրում քեզ Ինչպես մի անվերջ ոռնոց. Աղջի՛կս, ավելի լավ է ապրել Մարդկանց ուրախությամբ, Քան լաց լինել խուլ պատի առջև։ Քեզ կզգաս հետապնդված, Քեզ կզգաս մոլորված կամ մենակ, Գուցե ցանկանաս ծնված չլինել.
Monday, November 5, 2018

Կոնֆուցիուսի՝ դաստիարակության 9 կանոնները



Երեխան ապագա իդեալական քաղաքացի է
Կոնֆուցիուսը ծնվել է մ․թ․ա․ վեցերորդ դարի կեսին։ Սկզբում նա պաշտոնյա էր, բայց հետո սկսեց զբաղվել ուսուցանելով։ Հայտնի է, որ փիլիսոփան ուներ երկու երեխա՝ տղա և աղջիկ։ Ըստ Կոնֆուցիուսի՝ կատարյալ չափահաս մարդը կարողանում է պահպանել կարգերը, կատարում է իր պարտականությունները, կարդացած է, համեստ է, ամեն ինչ կառավարում է չափավոր, իր արարքներում ու գործերում ձգտում է լավին։ Գլխավոր կետը դաստիրակության համակարգի մեջ մեծացնելն է հասարակության օգտակար անդամի, որը կկարողանա համապատասխանել ներկա պահին գոյություն ունեցող հասարակությանը։ Միևնույն ժամանակ մեծահասակը ոչ միայն օրինակ է ծառայում երեխային, այլև ինքն է մեծանում։
Saturday, November 3, 2018

Աստղաֆիզիկոսները անվանել են մարդկային զարգացման երեք ուղիները


The Atlantic ամսագիրը  գրում է, որ աստղաֆիզիկոսների մի խումբ ամերիկացի Ադամ Ֆրենկի ղեկավարությամբ կառուցել են էկզո քաղաքակրթության զարգացման մոդելը, ըստ որի առանձնացրել են մարդկության զարգացման երեք հնարավոր ուղիները։ Աստղաֆիզիկոսների մոդելում քաղաքակրթությունը

Սենա

Դու այնքան մեծ ես, որ դուրս ես գալիս ափերիցդ,
Դու այնքան գեղեցիկ ես, որ խենթացնում ես ինձ,
Լուսավորվում ես լուսնի լույսից,
Դու միայնակ չես, Փարիզը քեզ հետ է,
Սենա, Սենա, Սենա.
Ես չգիտեմ, չգիտեմ, չգիտեմ ինչու,
Friday, November 2, 2018

Աստղերի քաղաք

Աստղերի քաղաք,
Դու  ի՞նձ համար ես շողում:
Աստղերի քաղաք,
Դեռ որքան բան կա, որ չեմ  տեսնում:
Գուցե զգացել եմ դա
Առաջին անգամ քեզ գրկելիս:

Դրա համար էլ մեր երազները վերջապես կարող են իրականանալ:
Thursday, November 1, 2018

Վարպետն ու նրա աշակերտը

Առակ


Հյուսիսային մի երկրում մի շատ կրթված մարդ կար, ով գիտեր լուսնի տակ եղած բոլոր լեզուները և ծանոթ էր արարչագործության բոլոր առեղծվածներին: Նա ուներ մի մեծ գիրք՝ կապված հորթի կաշվով և մետաղյա անկյուններով, շղթայված մի սեղանին, որը ամրացված էր հատակին, և երբ նա