Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, November 9, 2018

Մեծ բիզնես

Դանին կանգնած էր Մանհեթենի կամրջի վրա: Նա հանկարծ նկատեց մայթին ընկած  ծխախոտի դեռ վառվող մի մնացորդ և շտապեց վերցնել այն: Ներս քաշելով ծուխը՝ Դանին փոքր, կապույտ ծխի օղակներ արտաշնչեց գարնանային խոնավ օդի մեջ:
Ծխախոտի մնացորդը վայելելով՝ նա մտածեց իր ներկայիս վիճակի մասին:
«Ի՞նչ իմաստ ունի այս ամենը,- ասաց նա ինքն իրեն,- ահա՝ ես՝ երիտասարդ տղամարդ, որ ցանկացած աշխատանք է փնտրում: Ես անկասկած հիմար չեմ: Ես համաձայն եմ ամեն ինչ անել: Ինձ համար մեկ է, թե ինչ կանեմ, բայց անգամ այդպես բախտս չի բերում: Ես պիտի ուրիշների նետած ծխախոտի մնացորդը ծխեմ: Մե՛ր տղա, ի՞նչ պիտի մարդ անի, որ դառնա Ռոքֆելլերի կամ Վանդերբիթի գործընկերը: Նրանք սկսեցին քչից։  Ինքս էլ եմ այդպես ուզում: