Ջրից ելնող եկեղեցին
Մեքսիկայում միշտ երաշտ է, և հավանաբար իսպանական գաղութարարների՝ 16-րդ դարում կառուցած եկեղեցու ավերակները հայտնվել են ջրամբարների ջրահեռացման ջրերի տակ։ Առաջին անգամ, դարձյալ երաշտի պատճառով, եկեղեցին տեսանելի դարձավ 2002 թվին: Ջրի մակարդակը այնքան ցածր էր, որ այցելուները կարողացան քայլել տաճարի ներսում: 400-ամյա տանիքազուրկ եկեղեցին հայտնվել է Գրիխալվա գետի ջրի՝ 24 մետր անկման պատճառով: Փորձագետները հավատում են, որ ավետարանչական Դոմինիկյան միաբանության անդամները 1564-ին կառուցել են տաճարը, իսկ հետագայում այնտեղ բնակվել են զոքե ցեղի մարդիկ: 1966 թվին Մալպասոյի ջրամբարի կառուցման ավարտից հետո ջուրը ծածկել է տարածքը։
Հետազոտությունները ցույց են տվել, որ շների դիմախաղն ավելի ցայտուն է դառնում, երբ նրանք գիտեն, որ մարդիկ նայում են իրենց։ Մի շնապահ իր տված հարցազրույցում ասել է, որ իր շները ցուցաբերում են իրական զգացմունքներ, ինչպիսիք են «Ես վախեցած եմ» կամ «Ես մեղավոր չեմ»։ Մարդիկ նախկինում կարծում էին, թե շների զգացմունքները ակամա արտահայտումներ են,
ոչ թե հաղորդակցության հաշվարկված միջոց։ Ուսումնասիրությունը, որ տեղի է ունեցել Պորտսմութ համալսարանում, հետազոտել է տարբեր ցեղատեսակների 24 շների, իսկ ուսումնասիրությունը ղեկավարող դոկտորը վստահ է, որ շների զգացմունքները ընտանի դառնալու արդյունք են։
Թարգմանությունը՝ Սոնա Մայիլյանի
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան