Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, October 18, 2017

Յոկո Օնո

Վաղ տարիները
Մուլտիմեդիա նկարիչ և բեմադրող Յոկո Օնոն ծնվել է 1933 թվականի փետրվարի 18-ին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում՝ արիստոկրատների ընտանիքում։ Նա Իսոկո և Իսուկե Օնոների երեք երեխաներից ավագն էր։ Իսուկեն (հայրը), որն աշխատում էր Յոկոհոմայի բանկում, տեղափոխվեց Սան Ֆրանցիսկո՝ Կալիֆոռնիա, Յոկոյի ծնվելուց երկու շաբաթ հետո։ Շուտով ընտանիքի անդամները հետևեցին նրան։ Նրա հայրը տեղափոխվեց Ճապոնիա 1937 թվականին, և Յոկոն հաճախեց էլիտար դպրոց Ճապոնիայում։

1945 թվականին 18 տարեկան Յոկոն ընտանիքի հետ տեղափոխվում է Նյու Յորք։ Նա սովորում է Սառա Լորենսի քոլեջում, բայց թողնում է քոլեջն ու փախչում իր առաջին ամուսնու՝ Տոշի Իշյանագի հետ։


Առաջին քայլերը արվեստում
Բնակություն հաստատելով Մանհեթնի Գրինվիչ գյուղում՝ Յոկոն զարգացնում է իր հետաքրքրությունը արվեստի հանդեպ և սկսում է բանաստեղծություններ գրել։ Նրա աշխատանքը շատերը համարում էին չստացված, բայց նա ճանաչում է ձեռք բերում համատեղ աշխատանքով ամերիկյան ջազ երաժիշտ, ռեժիսոր Էնթոնի Քոքսի հետ, ով հետագայում դառնում է նրա երկրորդ ամուսինը։ Քոքսը ֆինանսավորում և օգնում է Յոկոյին համակարգելու նրա «Ինտերակտիվ հայեցակարգային իրադարձությունները» 1960 –ականների սկզբին։ Զույգն ուներ մեկ երեխա՝ 1963 թվականին ծնված դուստրը՝ Կիոկոն։

Ամուսնությունը Ջոն Լենոնի հետ
Օնոն առաջին անգամ հանդիպել է Բիթլզ խմբի անդամ Ջոն Լենոնին 1966 թվականի նոյեմբերի 9-ին, երբ Ջոնը այցելել էր Լոնդոնում՝ Ինդիկա պատկերասրակում, Յոկոյի ցուցադրության նախադիտմանը։ Ջոնը զգացվեց նրա աշխատանքի դրական, ինտերակտիվ բնույթից։ Ջոնը ամուսնալուծվում է իր առաջին կնոջից՝ Սինտիայից ( ում հետ ուներ մեկ տղա՝ Ջուլիանը, որը ծնվել է 1963 թվականին) և 1969 թվականի մարտի 20-ին ամուսնանում է Յոկո Օնոյի հետ։
Զույգը համագործակցել է արվեստի, կինոյի, երաժշտության նախագծերում, հայտնի է դարձել իրենց  «հայեցակարգային իրադարձություններ» շարքով, որի նպատակը աշխարհում խաղաղության խթանումն էր։ Ջոնի հետ իր ամուսնությունից հետո Յոկոն պայքարում էր իր նախկին ամուսնու դեմ դստեր՝ Կիոկոյի խնամակալության համար։ Նա ձայնագրեց «Մի անհանգստացիր, Կիոկո» երգը՝ որպես դստերը հասնելու փորձ։ 1971 թվականին նրա նախկին ամուսինը անհետանում է դստեր հետ, և Օնոն տարիներ շարունակ տեղյակ չի լինում աղջկանից։ Ամենայն հավանականությամբ ավելի քան մեկ տասնամյակ Կիոկոն ապրել է հոր հետ՝ « the Walk » կոչվող աղանդավորական համայնքում ։

Կյանքը Լենոնի մահից հետո
Օնոն և Լենոնը ծնող են դարձել 1975 թվականին՝ Շոնի ծնունդով։ Շոնը մեծացել է և դարձել ճանաչված երաժիշտ իր ուժերով։
Լենոնի մահից հետո Օնոն շարունակում է իր կարիերան` ալբոմների ձայնագրություններ, համերգային շրջագայություններ և կոմպոզիտորական գործունեություն «Բրոդվեյ» երաժշտական թատրոնում։ Նա իր արվեստը ցուցադրել է տարբեր երկրներում, և ԱՄՆ- ում առաջին անգամ աշխատանքների հետահայաց ցուցադրությունը  2002 թվականին Նյու Յորքում է բացվել։
Օնոն շարունակել է նաև արժևորել Ջոնի հուշերը մի շարք տարբեր նախագծերի հետ։ 2002 թվականի հոկտեմբերի 9-ին նա հիմնել է հանուն խաղաղության մրցանակի «ԼենոնՕնո» դրամաշնորհը՝ ի նշանավորումն Ջոնի ծննդյան 62-րդ տարեդարձի։ 2007 թվականին Լենոնի ծննդյանը նա Իսլանդիայի Վիդեյ կղզում բացել է «Երևակայական խաղաղության աշտարակը»։ Օնոյի ստեղծած արվեստի այդ բացօթյա գործով ներկայացվում է Ջոնի և իր նվիրվածությունը համաշխարհային խաղաղությանը։

Թարգմանությունը՝ Վանուհի Ազատյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment