Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, October 14, 2017

Ծուլություն. թերություն, թե՞ օգտակար սովորություն

Աշխատանքային շաբաթվա սկզբում հատկապես դժվար ես  քեզ ստիպում այս կամ այն բանն անելԿարող ես ուզածիդ չափ մեղադրել քեզ, պատճառները քո մեջ փնտրել, բայց բնությանը դեմ չես գնա. ծուլությունը էներգիայի պահպանման բնական  պաշտպանական գործընթաց է
 

Տերմինոլոգիա 
Առաջին հերթին անհրաժեշտ է տարբերել «ծուլություն» և« ձգձգում» հասկացությունները: Սովորական ծուլությունն այն է , երբ դու ամբողջ օրը  քեզ հիշեցնում ես, որ աշխատանքից  տուն գալով՝ անպայման կարդուկես տաբատն ու վերնաշապիկը վաղվա կարևոր հանդիպման համար, բայց չես անում: Այնինչ ձգձգումը լուրջ հոգեբանական պահ է, որի ախտանիշները արտահայտվում են կարևորագույն գործերի հետաձգման ժամանակ աննշան պատճառներով , որոնք սովորաբար հանգում են սոցիալական ցանցերի նորությունները դիտելուն
Ձգձգումն արտահայտվում է նրանում, որ մարդը, միանգամայն գիտակցելով կոնկրետ կարևոր գործի (օրինակ՝ իր աշխատանքային պարտականությունների) կատարման անհրաժեշտությունը, անտեսում է այդ անհրաժեշտությունը և շեղում է ուշադրությունը առօրյա մանրուքների կամ զվարճանքների վրա: Հոգեբանները հաճախ սահմանում են ձգձգումը որպես ցանկացած գործ սկսելու կամ ավարտելու, որոշումների ընդունման հետ կապված տագնապի դեմ պայքարի մեխանիզմ: Երեք հիմնական չափանիշներն են  առանձնացվում, որոնց հիման վրա մարդու վարքագիծը բնութագրվում է որպես ձգձգում. հակաարդյունավետությունը, անօգտակարությունը, հետաձգումը

Ծուլության գովք 
Այսպիսովինչպե՞ս կարող է ծուլությունն օգտակար լինել: Վաղվան չթողնելով այսօրվա մանր գործերը՝ դուք առավոտյան ստանում եք լրացուցից  տասնհինգ րոպեորն, անշուշտ, կծախսեք հեռուստացույցի սարսափելիորեն անօգուտ դիտումով կամ  ցրված կիսաքնի վրա, որը ոչ մի գրամ չի ավելացնի աշխուժությունը, այլ միայն կխախտի սովորական ռիթմը
Հոգեբանները  պնդում են, որ ուղեղը հրաժարվում է էներգիա ծախսելուց, եթե այդ ծախսն արդարացված չի համարում: Շատ մասնագետների կարծիքով ծուլությունը մարդու էվոլյուցիոն զարգացման ուղղակի ապացույցն է: Բազմադարյան հարմարվողությունը հանգում է մի  պարզ սկզբունքի. կյանք՝ էներգիայի նվազագույն ծախսերով:
Այնուամենայնիվ, ծուլությունը կարող է առաջանալ նաև սոցիալական պատճառներով: Սոցիալական ծուլության արդյունքն այն է, որ կոլեկտիվ ջանքը կարող է լինել պակաս արդյունավետ, քան անհատական ջանքերի գումարը: Այս դեպքում կրճատվում է յուրաքանչյուր  մասնակցի անձնական ներդրումը։ Աշխատանքի վրա ազդում է ընդհանուր արդյունքի գնահատումը, առանց անհատական աշխատանքի և յուրաքանչյուր մասնակցի ներդրման վրա ուշադրություն դարձնելու, բայց նման բան չի նկատվում, երբ կա թիմային ոգի կամ երբ սուբյեկտիվ գնահատական կա սեփական ներդրման անփոխարինելիության վերաբեյալ։
Եթե  գլոբալ նայենք, այն պնդումը, թե ծուլությունն է առաջընթացի շարժիչը, միանգամայն արդարացված է: Մարդկության գյուտերի մեծ մասը հիմնված են հենց այդ որակի վրա: Էներգիայի ծախսերի նվազեցումը այս կամ այն գործողության վրա բոլոր հիմնավորումների հիմնավորումն է

Ծուլության ֆիզոլոգիան 
Ծուլությունն ի հայտ է գալիս  այն ժամանակ, երբ օրգանիզմը հոգնում է: Ուղեղը զգայուն է  օրգանիզմի արտադրողականության նվազման նկատմամբ  և տեղեկացնում է այդ մասին ծուլության դրսևորմամբ: Այսպիսով՝  ծուլությունը միջոց է՝ կանխելու մեր մտավոր էներգիայի վատնումը պակաս նշանակալից գործերի վրա
Լսեք ինքներդ ձեզ . եթե գործն իսկապես կարևոր է և հետաձգում չի հանդուրժում , ծուլությունն ինքն իրեն հեռանում է երկրորդ պլան ու չի անհանգստացնում մեզ: Մենք հեշտությամբ անցնում ենք գործի, և արդյունքն իրեն սպասել չի տալիս: Այսպիսով՝ պետք չէ ծուլությունը համարել արատ ու թերություն: Ընդհակառակը, դա մեր կյանքում անհրաժեշտի ու անօգուտի հիանալի հարթաչափ է
Այսպիսով՝ ծուլությունը  կարող է դառնալ ձեր արդյունավետ գործունեության գործակցի հրաշալի կարգավորող և կօգնի կենտրոնանալ իսկապես կարևոր բաների վրա: Բայց կա մեկ «բայց» , այս ամենը գործում է միայն այն դեպքում, եթե դուք ինքներդ եք որոշում առաջնահերթությունը: Եթե ցանկացած գործունեությունը ձեզ համար նույնարժեք է , ապա երաշխիք չկա, որ չեք ծուլանա ամեն ինչում: Լսեք ինքներդ ձեզ և մի վերածվեք չար վերակացուի հենց ձեր գլխին։


Թարգմանությունը՝ Սաբինա Դավթյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment