Լեզվաբան Պատսի Լիգտբոուն պնդում է, որ 6 տարեկան երեխային անհրաժեշտ է 12000-ից 15000 ժամ իր մայրենի լեզուն սովորելու
համար: Հետևաբար որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ
չափահաս մարդուն, որ սովորի օտար լեզու: Սա այն հարցն է, որ, համոզված եմ, մեզանից
յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ ինքն իրեն տվել է։
Կան լեզու սովորելու մի քանի հիմնական
գործոններ։
- Առաջին որոշիչ գործոնն անկասկած նպատակն է
Ցանկանում ենք իսպաներեն մի քանի բառ սովորել
ճամփորդության համա՞ր, վարժ խոսել մանդարիներեն միջազգային նոր աշխատանքի՞ համար,
թե հետազոտական զեկույցի շրջանակներում ցանկանում ենք գրավոր արտահայտվել: Կախված նպատակից
և առաջին հերթին ձեռք բերելիք հմտություններից՝ լեզուն սովորելու համար հատկացվող
ժամանակը տարբեր կլինի:

