Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, October 29, 2017

Երկու հետաքրքիր լուր

Ջրից ելնող եկեղեցին
Մեքսիկայում միշտ երաշտ է, և հավանաբար իսպանական գաղութարարների՝ 16-րդ դարում կառուցած եկեղեցու ավերակները հայտնվել են ջրամբարների ջրահեռացման ջրերի տակ։ Առաջին անգամ, դարձյալ երաշտի պատճառով, եկեղեցին տեսանելի դարձավ 2002 թվին: Ջրի մակարդակը այնքան ցածր էր, որ այցելուները կարողացան քայլել տաճարի ներսում: 400-ամյա տանիքազուրկ եկեղեցին հայտնվել է Գրիխալվա գետի ջրի՝ 24 մետր անկման պատճառով: Փորձագետները հավատում են, որ ավետարանչական Դոմինիկյան միաբանության անդամները 1564-ին կառուցել են տաճարը, իսկ հետագայում այնտեղ ​​բնակվել են զոքե ցեղի մարդիկ: 1966 թվին Մալպասոյի ջրամբարի կառուցման ավարտից հետո ջուրը ծածկել է տարածքը։


Շների զգացմունքների մասին
Հետազոտությունները ցույց են տվել, որ շների դիմախաղն ավելի ցայտուն է դառնում, երբ նրանք գիտեն, որ մարդիկ նայում են իրենց։ Մի շնապահ իր տված հարցազրույցում ասել է, որ իր շները ցուցաբերում են իրական զգացմունքներ, ինչպիսիք են «Ես վախեցած եմ» կամ «Ես մեղավոր չեմ»։ Մարդիկ նախկինում կարծում էին, թե շների զգացմունքները ակամա արտահայտումներ են, ոչ թե հաղորդակցության հաշվարկված միջոց։ Ուսումնասիրությունը, որ տեղի է ունեցել Պորտսմութ համալսարանում, հետազոտել է տարբեր ցեղատեսակների 24 շների, իսկ ուսումնասիրությունը ղեկավարող դոկտորը վստահ է, որ շների զգացմունքները ընտանի դառնալու արդյունք են։


Թարգմանությունը՝ Սոնա Մայիլյանի
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան


Wednesday, November 30, 2016

Հայտնի մարդկանց ասույթներից


Բարությունը այն լեզուն է , որ խուլերը կարող են լսել, իսկ կույրերը՝ տեսնել: - Մարկ Տվեն

Քեզ ուրախացնելու լավագույն միջոցը փորձելն է ուրիշ մեկին էլ ուրախացնել:
Thursday, March 17, 2016

Թայվանի գլխիվայր տունը

Ձեր աչքերը ձեզ չեն խաբում, ձգողականությունը հաղթահարող բանալին գտնված չէ: Իհարկե անսովոր է գլխիվայր շրջված տուն տեսնելը:
Եռահարկ այս առանձատունը Թայվանում կահավորված է իրական չափսերի կահ-կարասիով և առաստաղին զարմանալիորեն ամրացված մեքենայով: Հարյուրավոր այցելուներ են եկել այս ամերիկյան ոճի տունը, որ լուսանկարվելու համար իդեալական հնարավորության միջավայր է։ Այս այցելուն ասում է, որ գտնվելով գլխիվար շրջված տանը՝ զգում էր իրեն ինչպես «Էկզորսիստը» կամ «Սարդ-Մարդը» ֆիլմերում: Տունը 334 քառակուսի մետր է, ունի հյուրասենյակ, լոգարան, և ավտոտնակ, կառուցումը տևել է մոտ երկու ամիս և արժեցել է խելքից դուրս գումար՝ 600,000 դոլար:
Այս ցուցհանդեսը, իրոք,  թվում է իրերը գլխիվայր է շրջում։


Թարգմանեց Սոնա Մայիլյանը
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան