Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, April 8, 2022

Զարմանալիորեն հեշտ է լավատես մարդ դառնալը


Տրամադրեք հաջորդ հինգ րոպեները պատկերացնելու համար ինքներդ ձեզ ապագայում: Այս ապագա ես-ը հիանալի է զգում իրեն: Դուք քրտնաջան աշխատել եք, և դա իսկապես հատուցվում է: Դուք հասնում եք այն ամենին, ինչ նախատեսել եք անել: Ամեն ինչ ստացվել է լավագույն ձևով։ Հիմա ինչպե՞ս եք ձեզ զգում։
Անկախ նրանից, թե իրականում որքան պայծառ է լինելու ապագան, լավատես լինելու շատ գործնական պատճառներ կան: Նախ՝ ապագայի հանդեպ ձեր դրական հեռանկարը կհատուցվի ներկայում, ինչը, ամենայն հավանականությամբ, կվայելեք: Ոչ միայն ձեր ընկերները կգնահատեն ձեր լավատեսական հայացքները, այլև, հավանաբար, դուք ավելի երկար կլինեք նրանց հետ կյանքը վայելելու համար: Եվ եթե առողջական խնդիրներ ունեք, լավատես լինելը կօգնի ձեզ ավելի շուտ ապաքինվել:

Դե, պարզվում է, որ ինքներդ քեզ ավելի լավատես դարձնելը հնարավոր է… և զարմանալիորեն հեշտ: Օրինակ՝ 2011-ի ուսումնասիրության ժամանակ հետազոտողները համեմատեցին իրենց ապագայի մասին դրական տկածելու հինգ րոպեանոց վարժություններ անոխ մի խումբ  մարդկանց իրենց սովորական ամենօրյա գործունեությունը պատկերացնող մի այլ խմբի հետ: «Լավագույն հնարավոր «ես» » խմբի մասնակիցները զգալիորեն մեծացրել են իրենց լավատեսությունը ինչպես առաջին օրվանից, այնպես էլ  երկու լրիվ շաբաթից հետո: Այնուամենայնիվ,  միջամտության տարբեր մեթոդներով, հանրության  և արդյունքների չափորոշիչների ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվել են փոփոխվող լավատեսության, հաջողության տարբեր մակարդակներ:

Հասկանալու համար՝ ընդհանուր առմամբ, արդյոք լավատեսական միջամտությունները գործում են, թե՝ ոչ, հետազոտողների մի խումբ վերջերս մետավերլուծություն է իրականացրել։ Նոր վիճակագրական վերլուծության համար առանձին հրապարակված ուսումնասիրությունների արդյունքների միավորման մեթոդ: Հեղինակներ Ջոն Մալուֆը և Նիկոլա Շուտտեն վերջերս հրապարակեցին իրենց արդյունքները The Journal of Positive Psychology-ում:

Համակարգված որոնելով գիտական ​​գրականության տվյալների բազաները (Google Scholar, Web of Science և այլն), նրանք նույնականացրել են  լավատեսության համար միջամտության քսանինը ուսումնասիրություններ, որոնք ներառում են լավատեսության չափումներ, մասնակիցների պատահական նշանակում, համեմատության համար (ոչ միջամտության) վերահսկիչ խումբ և արդյունքներ: Այնուհետև նրանք բաժանել են քսանինը ուսումնասիրությունների բոլոր մասնակիցներին՝ ընդհանուր 3319 հոգի, երկու խմբի՝ մեկում լավատեսության ուսուցում ստացծները, մյուսում՝ չստացածները: Նրանց նոր վերլուծությունը ցույց է տվել, որ միջամտությունն իսկապես ազդել է մարդկանց լավատեսության վրա. և բարեբախտաբար փոփոխությունը աճել է:

Քանի որ, ըստ երևույթին, հնարավոր է լավատեսության աճի գրանցում, ինչո՞ւ որոշ ուսումնասիրություններ ավելի շատ հաջողություններ արձանագրեցին, քան մյուսները: Հիշու՞մ եք լավագույն հնարավոր ինքնամարզումը (Best Possible Self)։ Դե, դա ի վերջո դարձավ ավելի լավ միջամտության մեթոդ, քան մյուսները (օրինակ, դրական հոգեբանության տեխնիկան): Իրականում, ուսումնասիրությունների շրջանակում նախագծման գործոնները կարող են ի վերջո շփոթվել միմյանց հետ՝ պայմանավորված արտաքին փոփոխականներով, կամ գոյություն ունենալ շատ քիչ ուսումնասիրություններում՝ կոնկրետ եզրակացություններ անելու համար: Օրինակ՝ ամբողջովին առցանց արված միջամտությունները ավելի քիչ հաջողակ են եղել, քան այն միջամտությունները, որոնք ներառել են անհատական ​​բաղադրիչը, սակայն քսանինը ուսումնասիրություններից միայն հինգն են ամբողջությամբ առցանց եղել: Այո, մարզումները կարող են օգնել ձեզ ավելի լավատես դառնալու, բայց միջամտության տեսակը և անհատական ​​հարմարեցումը ևս կարևոր են:

Լավատեսության ուսուցման ոլորտում դեռ շատ բան կա սովորելու․ օրինակ՝ ինչքա՞ն են տևում ազդեցությունները, և ի՞նչը կարող է որոշ մարդկանց ավելի հաջողակ դարձնել դրանից հետո: Բայց լավ նորությունն այն է, որ նույնիսկ եթե դուք սովորաբար վստահ չեք, որ բաժակը կիսով չափ լիքն է, հույս կա ավելի պայծառ հայացքներ զարգացնելու համար: Թերևս առաջին քայլը կլինի ձեր ապագան պատկերացնելը որպես ավելի լավատես մարդ:


Աղբյուրը

Թարգմանությունը՝ Էլեն Հովհաննիսյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment