Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, April 15, 2022

Սննդի վատնման մասին


Մարդկանց սպառման համար նախատեսված սննդի մեկ երրորդը՝ մոտ 1,3 միլիարդ տոննա, վատնվել է կամ դեն նետվել։ Դա բավարար է 3 միլիարդ մարդու կերակրելու համար։ Սննդի վատնումի և կորուստների հաշիվները տարեկան կազմում են ջերմոցային գազերի արտանետումների 4,4 գիգատոնը. եթե այն երկիր լիներ, սննդի վատնումը կլիներ երրորդ ամենաշատ ջերմոցային գազ արտանետողը՝ Չինաստանից և ԱՄՆ-ից հետո։ 
Սննդի վատնումը և կորուստները տեղի են ունենում զարգացող կամ զարգացած երկրների տարբեր փուլերում։ Զարգացող երկրներում սննդի վատնման 40%-ը տեղի է ունենում բերքահավաքներից և մշակումներից հետո, մինչդեռ զարգացած երկրներում՝ մանրածախ առևտրի և սպառողական փուլերում։ 
Մանրածախ առևտրի փուլում գեղագիտական պատճառներով ցնցող քանակի սնունդ է վատնվում: Փաստորեն, ԱՄՆ-ի սննդի 50%-ից ավելին դեն է նետվում՝ սպառողներին վաճառելու համար տգեղ տեսք ունենալու պատճառով։ Դա կազմում է մոտ 60 միլիոն տոննա միրգ և բանջարեղեն։ Սա հանգեցնում է սննդով ապահովության պակասին՝ բնապահպանական ամենամեծ խնդիրներից ևս մեկին։

Աղբյուրը

Թարգմանությունը՝ Լևոն Ղալամքարյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment