«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու
Sunday, April 16, 2023
Ռումբի պահանջը․․․ Էրդողանին ուղղված բողոքը շփոթեցրել է ԱԶԿ-ին
Ենթադրվում է, որ ԱԶԿ-ական նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին շատ մոտ նախարարը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ բողոքել է Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուից:
Քահրամանմարաշի երկրաշարժից, որը ցնցել է Թուրքիան, անցել է մոտ 2 ամիս։ Բոլոր նախարարները, ԱԶԿ-ական և ԱՀԿ-ական պատգամավորները շաբաթներով ծառայել են աղետի գոտում։
Halktv.com.tr-ից Սեյհան Ավշարի տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի գոտում առաջացած որոշ խնդիրներ ներկայացվել են ԱԶԿ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Իսկ դրանցից մեկը շատ կարևոր նախարարի բողոքն էր։
Author:
INTEREST
Label:
թուրքերեն,
Միլենա Քամալյան
Tuesday, April 19, 2022
5 գրքեր, որոնք ձեզ կդարձնեն ավելի լավը
Այստեղ ներկայացված են գրքեր, որոնք կօգնեն ձեզ հասկանալու ինքներդ ձեզ, գնահատելու ձեր ուժեղ կողմերն ու տաղանդները: Այս գրքերում դուք կգտնեք այն հարցի պատասխանը, թե որտեղ փնտրել նոր հնարավորություններ, որոնք կաշխատեն ձեզ համար: Ի վերջո, մեզանից յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը` միակն ու անկրկնելին: Եվ միայն այս ճանապարհին մենք կարող ենք իսկապես երջանիկ լինել:
1․ «Հաջողությունը անձնական գործ է», Մարինա Մելիա
Այս գիրքն այն մասին է, թե ինչպես գտնել հենց ձեր հաջողությունը, ձեր անհատական ապրելակերպը: Ինչպես գնալ դեպի ձեր «պայծառ ապագա»՝ չմոռանալով այսօրվա մասին, ինչպես պահպանել ձեր ընթացքը՝ չտրվելով ընդհանուր ընդունված չափանիշների ճնշմանը։ Այս գիրքը չի սովորեցնում: Այն օգնում է հասկանալ ինքդ քեզ, հասկանալ, թե ինչ է կատարվում շուրջդ, ինչու են մարդիկ իրենց այսպես կամ այնպես պահում։ Ընտրել հնարավորությունների ողջ բազմազանությունից հենց այն, ինչը լավագույնս համապատասխանում է մեր ցանկություններին և կարիքներին, մեր անհատականությանը: Ի վերջո, մեր կյանքի յուրաքանչյուր պահը մարտահրավեր է մեզ համար, և այն բանից, թե ինչ որոշումներ ենք կայացնում, ինչ քայլեր ենք կատարում․ այս ամենից, որպես խճանկար, ձևավորվում է մեր ողջ կյանքի ուղին՝ հաջողության ճանապարհը։
Sunday, April 10, 2022
Իրական փաստերի վրա ստեղծված 7 ֆիլմ բիզնեսի մասին
Մոտիվացիան մի բան է, առանց որի ոչ մի գործարար չի կարող գոյատևել: Սկզբնական կապիտալի, հավատարիմ օգնականների կամ գաղափարների բացակայությունը ոչինչ չեն նշանակում, եթե դուք ցանկություն չունեք ձեր բիզնեսը զարգացնելու ձեր փոքր տիեզերքի մասշտաբներով:
Այս հոդվածում մենք ձեզ համար հավաքել ենք այն, ինչը կստիպի ձեզ վերջապես սկսել սեփական բիզնեսը և հասցնել այն տպավորիչ ավարտին (կամ հաջորդ դժվար, բայց արժեքավոր բիզնեսի սկիզբին)․ ձեռնարկատերերի հաջողության մասին լավագույն մոտիվացիոն ֆիլմերը՝ հիմնված իրական իրադարձությունների վրա։
Wednesday, January 5, 2022
Ձնեմարդ
Թարգմանում ենք սուրբծնդյան երգեր
Մի՛ լար, ձնեմարդ, մի՛ լար իմ առաջ
Ո՞վ կբռնի քո արցունքները, եթե չես կարող ինձ բռնել, հոգիս
Եթե չես կարող ինձ բռնել, հոգիս․
Մի՛ լաց, ձնեմարդ, մի՛ լքիր ինձ այսպես
Ջրի լճակն ինձ չի գերի, փոքրիկս,
Չի կարող ինձ գերել, փոքրիկս
Ես ուզում եմ, որ իմանաս, ես երբեք չեմ հեռանա․
Ո՞վ կբռնի քո արցունքները, եթե չես կարող ինձ բռնել, հոգիս
Եթե չես կարող ինձ բռնել, հոգիս․
Մի՛ լաց, ձնեմարդ, մի՛ լքիր ինձ այսպես
Ջրի լճակն ինձ չի գերի, փոքրիկս,
Չի կարող ինձ գերել, փոքրիկս
Ես ուզում եմ, որ իմանաս, ես երբեք չեմ հեռանա․
Քանզի ես տիկին Ձյունն եմ, մինչև մահ կսառչենք
Այո, դու իմ տունն ես, իմ տունը բոլոր եղանակների համար
Ուրեմն արի, գնանք,
Գնանք զրոյից ցած և թաքնվենք արևից․
Ես սիրում եմ քեզ հավերժ, ուր կզվարճանանք
Այո, դու իմ տունն ես, իմ տունը բոլոր եղանակների համար
Ուրեմն արի, գնանք,
Գնանք զրոյից ցած և թաքնվենք արևից․
Ես սիրում եմ քեզ հավերժ, ուր կզվարճանանք
Այո, ե՛կ հասնենք Հյուսիսային Բևեռ և ապրենք երջանիկ․
Խնդրում եմ, մի՛ լար, հիմա՝ ոչ մի արցունք․
Խնդրում եմ, մի՛ լար, հիմա՝ ոչ մի արցունք․
Author:
INTEREST
Label:
Միլենա Քամալյան,
Սուրբ ծնունդ
Tuesday, November 2, 2021
ֆիլմ տիեզերքում
Ռուսաստանը մի դերասան և ռեժիսոր է ուղարկել Միջազգային տիեզերական կայան (ՄՏԿ)՝ Ուղեծրում առաջին ֆիլմը նկարահանելու ծրագրերի շրջանակում։