Ռուսաստանը մի դերասան և ռեժիսոր է ուղարկել Միջազգային տիեզերական կայան (ՄՏԿ)՝ Ուղեծրում առաջին ֆիլմը նկարահանելու ծրագրերի շրջանակում։
Դերասանուհի Յուլիա Պերեսիլդը և ռեժիսոր Կլիմ Շիպենկոն միացել են տիեզերագնաց Անտոն Շկապլերովին ՄՏԿ թռիչքի ժամանակ, որտեղ նրանք 12 օր կանցկացնեն տիեզերական ֆոսպոստում` նկարահանելով «Մարտահրավեր» ֆիլմի հատվածները, որտեղ Պերեսիլդը մարմնավորում է վիրաբույժի, որ շտապում է տիեզերակայան: Նա փորձում է փրկել անձնակազմի անդամին, որը տառապում է սրտի հիվանդությունից։
Նկարահանող խումբը չորս ամիս մարզվել է առաքելությունը կատարելու համար, և այն կավարտի վերջին տեսարանները Երկրի վրա: Ֆիլմը, ամենայն հավանականությամբ, կհայտնվի Թոմ Քրուզի, ՆԱՍԱ-ի և Իլոն Մասկի SpaceX-ի կողմից հայտարարված հոլիվուդյան նախագծի կինոթատրոններում:
Թարգմանությունը՝ Միլենա Քամալյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment