Ռուսաստանում՝ Մոսկվայում, բացել են անցյալի խորհրդային առաջնորդների՝ Իոսիֆ Ստալինի և Վլադիմիր Լենինի կիսանդրիները։ Նրանք նպաստել են ԽՍՀՄ-ի ստեղծմանը։ Այս կիսանդրիները դրվել են Ռուսաստանի մյուս նախկին առաջնորդների՝ Միխայիլ Գորբաչովի և Նիկոլայ II ցարի կողքին։
Ստալինը իր ղեկավարության ժամանակ միլոնավոր ռուսների է սպանել։ Մարդիկ հակասական արձագանքներ ունեն այս նոր արձանների շուրջ։
Մի ռուս քաղաքագետ ասում է, որ մարդիկ պետք է խոսքի ազատություն ունենան այդ արձանների մասին, բայց «Այս պատմությունը ետ շրջել չի լինի»։ Մի կին ասում է, որ բոլորը գիտեն, թե ինչ դաժան մարդ է եղել Ստալինը, և չի կարծում, որ ճիշտ է նման մարդկանց հիշելը։
Մի մարդ էլ ասում է, որ շատ լավ է հիշել պատմությունը, ինչպես լավ, այնպես էլ վատ՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերով։ Նա ասում է, որ պատմությունը «եղել և անցել է»։
թարգմանությունը՝ Մարիաննա Մանուկյանի
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան
0 մեկնաբանություն:
Post a Comment