Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, November 25, 2021

Էլզան հայելու առջեւ ․ Լուի Արագոն


Մեր ողբերգության բուռն շրջանն էր․
Ողջ օրը հայելու առջև նստած՝
Սանրում էր նա իր վարսերը ոսկե,
Ձեռքերով իր հնազանդ մարելով կրակը բոցավառ։
Ողջ օրը հայելու առջև նստած՝
Սանրում էր նա իր վարսերը ոսկեգույն, 
Ասես ՝ տավիղ էր նվագում
Մեր ողբերգության բուռն շրջանում՝ բնավ չհավատալով դրան։
Ողջ օրն իր հայելու առջև նստած՝
Սանրում էր նա իր վարսերը ոսկեգույն,
Ասես իր իսկ հիշողությունն էր տանջում
Ողջ օրը հայելու առջև նստած ՝ կյանք էր տալիս կրակի չվերջացող ծաղիկներին՝
Չասելով այն, ինչ մեկ ուրիշը կասեր հաստատ իր փոխարեն։
Նա հիշողությունն էր իր տանջում
Մեր ողբերգության բուռն շրջանում,
Եվ աշխարհն էլ այս անիծված հայելուն էր նմանվում
Սանրն էլ բաժանոււմ էր այդ մուարի կրակները,
Որոնց լույսերը լուսավորում էին հիշողությանս մութ անկյունները.
Մեր ողբերգության բուռն շրջանն էր
Ասես՝ շաբաթվա բոլոր օրերը հինգշաբթի են դարձել,
Ողջ օրը հայելու առջև նստած՝
Տեսնում էր, թե ինչպես են մեռնում իրար հետևից մեր ողբերգության գլխավոր հերոսները,
Որոնք, հիրավի, լավագույնն էին այս անիծված աշխարհում։
Եթե անգամ չասեմ նրանց անունները, դուք էլ գիտեք հաստատ, թե ովքեր են նրանք.
Գիտեք նաև, թե ինչ են նշանակում այդ երկար երեկոների կրակներն
Ու այդ ոսկեգույն վարսերը, երբ նա գալիս է,


նստում ու սկսում սանրել առանց մի բառ ասելու հրդեհի անդրադարձի մասին։

Թարգմանությունը՝ Անահիտ Ասատրյան
Խորհրդատու՝ Կարինե Թևոսյան


0 մեկնաբանություն:

Post a Comment