Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, May 6, 2023

Տարեցները փնտրում են երիտասարդ սենյակակիցներ


Կացարան՝ ծառայությունների դիմաց. Կոմպիենի մի ասոցիացիայի կողմից առաջարկված այս նախաձեռնությունը գրավիչ է և՛ ուսանողների, և՛ տարեցների համար։
Սկզբունքը պարզ է․ բնակեցնել ուսանողներին տարեցների տներում ակտիվ ներկայության կամ մատուցած ծառայությունների դիմաց։ Անընդհատ ավելի ու ավելի մեծ հաջողությունների հասնող Ensemble 2 Générations ասոցիացիան, որը ղեկավարվում է Բլանդին Լավուանի կողմից, գրեթե երկու տարի է, ինչ առաջարկում է արդյունավետ փորձի փոխանակում՝ Կոմպիենում կացություն գտնելու համար։ 
Միջսերնդային համակեցությունը հիմնված է երեք տարբեր բանաձևերի վրա.
Thursday, April 27, 2023

Ձեռագրաբանություն․ ձեռագիրը՝ անհատականության հայելին



Բոլորիս հետ էլ կյանքի ընթացքում լինում է, որ ինքներս մեզ մեր վարքի կամ անհատականության խորքերի մասին հարցեր տանք։ Ձեռագրաբանությունը՝ արվեստ և հումանիտար գիտություն, ձեռագրի միջոցով մեզ մեր ես-ին մոտեցնելով՝ կարող է օգնել հասկանալու, թե ինչպես ենք գործում և բացահայտել մեր անհատականության թաքնված կողմերը։

Ձեռագրաբանությունը ձեռագիրն ուսումնասիրելու արվեստն է՝ անհատականության ու հիմնական վարքագծերը երևան հանելու համար։ Ձեռագրի վերլուծության հետ առնչվող առաջին աշխատանքը իտալացի Կամիլիո Բալդիի հեղինակածն է, որը լույս է տեսել 1622 թվականին։ Բայց միայն 19-րդ դարում է անհատականության հանդեպ հետաքրքրությունը մեծացել, այդ թվում՝ ձեռագրի միջոցով։
Monday, November 21, 2022

Ինչ կա-չկա՝ ֆրանսերենից




Չորս քաղաք, որտեղ սիրում են երթևեկել հեծանիվով 



1.Ուտրեխտ, Նիդեռլանդներ 
Ավելի քան 350000 բնակիչ ունեցող այս հոլանդական քաղաքում ամենօրյա ճանապարհորդությունների 40%-ը իրականացվում է հեծանվով։ Տեղի իշխանությունները կառուցել են աշխարհի  հեծանիվների ամենամեծ կայանատեղին։
Tuesday, May 17, 2022

Բաներ, որ չգիտեինք Ժակ Բրելի մասին


1․ Նա հիանալի օդաչու էր

Երկնքի մասին անընդհատ նշվում է Բրելի երգերի բառերում։ Երբեմն բոցկլտացող, երբեմն շատ ցածր, մթնոլորտային տրամադրությունը կարծես թե մեծ նշանակություն ունի երգչի համար։ Սենտ-Էքզյուպերիի երկրպագու լինելով՝ երգիչը որոշեց նրա նման օդաչու դառնալ, երբ լքել էր երաժշտության ասպարեզը։ Անգամ Հիվա Օաում (Մարկեզյան կղզեխմբում), որտեղ նա անցկացրել է կյանքի վերջին տարիները, մի աերոդրոմ նրա անունով կոչվում։
Friday, April 22, 2022

Էրիկ Սաթի


 Որոշ բաներ, որ գուցե չգիտեք «Պարոն նախագուշակի» մասին

Մենք նշում ենք ֆրանսիացի երգահան Էրիկ Սաթիի ծննդյան տարեդարձը, ով այս տարի 156 տարեկան կդառնար։ Նա ծնվել է Օնֆլերում, 1866 թվականի մայիսի 17-ին։ Սաթիի ողջ կյանքը նշանավորվեց հակաակադեմիական և ոչ կոնֆորմիստ երգահանի համբավով։ 

Wednesday, March 9, 2022

Իմ առաջին թելադրությունը․ Ժան-Պոլ Սարտր




Մենք սեղանի մոտ էինք՝ պապս, տատս, մայրս և ես․ հորս տեսնելու բախտ ինձ չի վիճակվել։ Նա վաղաժամ մահացել է։ Հանկարծ ճաշի կեսին, ի զարմանս բոլորի, պապս վեր կեցավ և հանդիսավոր տեսքով ասաց․
-Ես որոշել եմ Ժան-Պոլին գրանցել Մոնտենի վարժարանում։ Ես ճանաչում եմ այնտեղի տնօրենին։ Լավ վարժարան է։
Այսպիսով, սեպտեմբերյան մի պայծառ առավոտ պապս տարավ ինձ վարժարան։ Մենք բարձրացանք երկրորդ հարկ, որտեղ գտնվում է տնօրենի
Thursday, November 25, 2021

Էլզան հայելու առջեւ ․ Լուի Արագոն


Մեր ողբերգության բուռն շրջանն էր․
Ողջ օրը հայելու առջև նստած՝
Սանրում էր նա իր վարսերը ոսկե,
Ձեռքերով իր հնազանդ մարելով կրակը բոցավառ։
Ողջ օրը հայելու առջև նստած՝
Սանրում էր նա իր վարսերը ոսկեգույն, 
Ասես ՝ տավիղ էր նվագում
Մեր ողբերգության բուռն շրջանում՝ բնավ չհավատալով դրան։
Ողջ օրն իր հայելու առջև նստած՝
Սանրում էր նա իր վարսերը ոսկեգույն,
Ասես իր իսկ հիշողությունն էր տանջում
Ողջ օրը հայելու առջև նստած ՝ կյանք էր տալիս կրակի չվերջացող ծաղիկներին՝
Չասելով այն, ինչ մեկ ուրիշը կասեր հաստատ իր փոխարեն։
Wednesday, November 17, 2021

Երկու գեղեցիկ աչքերին․ Թեոֆիլ Գոթիե


Դուք եզակի ու հմայիչ հայացք ունեք
Ինչպես լուսինը, որն արտացոլվում է լճի մեջ․
Ձեր ակնաբիբը, ուր փայլում է խոնավ ոսկե վազեհատիկը, թույլ
Սահում է Ձեր աչքերում․ Ձեր աչքերը,

Որոնք ասես ադամանդից են իրենց փայլը վերցրել
Էլ ավելի գեղեցիկ են, քան ջրային կատարյալ մարգարիտը,
Իսկ ձեր թարթիչները՝ երկար ու քնքուշ, իրենց անհանգիստ թևիկներով
Ձեր աչքերի փայլի միայն մի փոքրիկ մասն են սքողում։
Thursday, November 11, 2021

Ընտանեկան երազ․ Պոլ Վեռլեն


Միշտ տեսնում եմ այս երազը՝ տարօրինակ ու խորաթափանց,
Անծանոթ մի կին, որ ինձ է սիրում,և ում ես եմ սիրում
Եվ որն ամեն անգամ բոլորովին այլ է, բնավ նույնը չէ,
Սիրում ու հասկանում է ինձ,
Քանի որ հասկանում է, թափանցիկ սիրտս, ավաղ, դադարում է մութ առեղծված լինելուց միայն ու միայն նրա համար․
Ու հենց նա գիտի, թե ինչպես թարմացնի գունատ ճակատիս խոնավությունը սեփական արցունքներով․
Արդյոք նա թխահեր է, շիկահեր թե՞ կարմրահեր՝
Պատկերացում անգամ չունեմ․
Իսկ նրա անու՞նը։
Հիշում եմ, որ այն քնքուշ է ու հնչեղ,
Ինչպես այն սիրեցիալներինը, որոնց կյանքն աքսորել է․․․
Նրա հայացքը նման է արձանների հայացքին,
Իսկ հեռավոր, խաղաղ ու լուրջ ձայնը լռեցրել է սիրելի ձայները առհավետ։

Թարգմանությունը՝ Անի Ապրոյանի
Խորհրդատու՝ Կարինե Թեւոսյան
Friday, February 12, 2021

Մի դեռատի աղջկա, Վիկտոր Հյուգո




Ինչու՞ ես թախծում, քնքուշ աղջիկ, մի՞թե օրերը
քո չեն պատկանում վաղ երիտասարդության։
Դայնա Լիտվական


Դու՛, որ չգիտես, թե պատանությունն ինչքան չքնաղ է,
Փոքրի՛կս, մի՛ նախանձիր  վշտի մեր ժամանակներին.
Այնտեղ մեր սրտերը մեկ ստրուկ, մեկ տեսար՝ ըմբոստ են,
Այնտեղ մեր ծիծաղը տխուր է քո լացից ավելի։
Tuesday, June 16, 2020

Պոլ Վեռլեն. Ճերմակ լուսինը

Ճերմակ լուսինը
Շողում է անտառում,
Ամեն ճյուղի կանաչ շիվից
Ձայն է գալիս:

Օ,՜սիրելիս:

Լճակն արտացոլում է
Անծայրածիր մի հայելի
Սև ուռենու մի ուրվագիծ
Որտեղ լալիս է քամին

Ժամանակն է, սիրելի՛ս, ե՛կ երազենք: