«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու
Friday, February 12, 2021
Մի դեռատի աղջկա, Վիկտոր Հյուգո
Ինչու՞ ես թախծում, քնքուշ աղջիկ, մի՞թե օրերը
քո չեն պատկանում վաղ երիտասարդության։
Դայնա Լիտվական
Դու՛, որ չգիտես, թե պատանությունն ինչքան չքնաղ է,
Փոքրի՛կս, մի՛ նախանձիր վշտի մեր ժամանակներին.
Այնտեղ մեր սրտերը մեկ ստրուկ, մեկ տեսար՝ ըմբոստ են,
Այնտեղ մեր ծիծաղը տխուր է քո լացից ավելի։
Author:
INTEREST
Label:
Կարինե Թևոսյան,
Միլենա Մայիլյան,
Վիկտոր Հյուգո,
ֆրանսերեն
Monday, January 25, 2021
Էդուարդ դե Բոնոյի ասույթներից
***
Միտքը, որը զարգացել և գործի է դրվել, ավելի կարևոր է, քան այն միտքը, որը միայն որպես միտք գոյություն ունի։
***
Հումորն ավելին է, քան մարդկային ուղեղի ամենանշանակալից գործունեությունից որևէ մեկը։
***
Տրամաբանությունը երբեք չի փոխի հույզը կամ ընկալումը։
***
Բարձր ինտելեկտով շատ մարդիկ վատ մտածողներ են: Միջին ինտելեկտի շատ մարդիկ էլ հմուտ մտածողներ են: Մեքենայի հզորությունը կախված չէ մեքենայի վարման ձևից:
Author:
INTEREST
Label:
ասույթներ,
Էդուարդ դե Բոնո,
Միլենա Մայիլյան
Saturday, January 16, 2021
Յան Ամոս Կոմենսկի. ասույթներ
***
Երիտասարդների պատշաճ կրթությունը նրանց գլուխը բառերից, նախադասություններից և տարբեր հեղինակներից քաղված մտքերից բաղկացած զանգվածով լցնելը չէ, այլ նրանց հասկացողությունը արտաքին աշխարհին բացելը, այնպես, որ գործող ալիքը կարողանա ծնվել իրենց իսկ մտքերից, ինչպես տերևները, ծաղիկները և մրգերն են ընձյուղվում ծառի վրայի բողբոջից։
Author:
INTEREST
Label:
մանկավարժություն,
Միլենա Մայիլյան