Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, January 16, 2021

Յան Ամոս Կոմենսկի. ասույթներ


***
Երիտասարդների պատշաճ կրթությունը նրանց գլուխը բառերից, նախադասություններից և տարբեր հեղինակներից քաղված մտքերից բաղկացած զանգվածով լցնելը չէ, այլ նրանց հասկացողությունը արտաքին աշխարհին բացելը, այնպես, որ գործող ալիքը կարողանա ծնվել իրենց իսկ մտքերից, ինչպես տերևները, ծաղիկները և մրգերն են ընձյուղվում ծառի վրայի բողբոջից։

***
Թողեք գլխավոր խնդիրը․․․ փնտրելու և գտնելու ցուցման այն մեթոդը, որով ուսուցիչները կուսուցանեն ավելի քիչ, բայց աշակերտները կսովորեն ավելի շատ։

***
Ոչ միայն հարուստների կամ ուժեղների երեխաները, այլև բոլոը՝ տղաներն ու աղջիկները, ազնիվներն ու անխելքները, հարուստներն ու աղքատները բոլոր մեծ ու փոքր քաղաքներից, գյուղերից ու ավաններից պետք է ուղարկվեն դպրոց։

***
Խոսքը թե՝ «Ով սովորեցնում է ուրիշներին, սովորեցնում է ինքն իրեն» շատ ճիշտ է ոչ միայն նրա համար, որ կրկնությունը փաստը անջնջելիորեն տպավորում է մտքում, այլև նրա համար, որ սովորեցնելու ընթացքը ինքնին ավելի խորը պատկերացում է տալիս դասավանդվող առարկայի մասին։

***
Երեք բան են ուսանողին հնարավորություն տալիս գերազանցելու ուսուցչին․ շատ հարցեր տալը, պատասխանները հիշելն ու սովորեցնելը։

***
Դպրոցը մարդկության մանուֆակտուրան է։

***
Ավելի քան հարյուր տարի է, ինչ բողոք է առաջացել այն անմեթոդ ձևի դեմ, որով ղեկավարվում են դպրոցները, բայց միայն վերջին երեսուն տարվա ընթացքում են լուրջ փորձեր արվել այս իրավիճակին լուծում գտնելու համար։ Եվ ի՞նչ արդյունք։ Դպրոցները մնացել են այնպիսին, ինչպիսին կային։

Թարգմանությունը՝ Միլենա Մայիլյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment