***
Մեզանից յուրաքանչյուրը լիովին ազատ է, և միայն որպես ազատ մարդիկ ենք ապրում, սիրում ենք ակտիվ սիրով և ինքներս մեզ զոհաբերում ՝ հանուն մեր նպատակի կատարման:
***
Ընդհանրապես, անհրաժեշտ է հասնել մի իրավիճակի, երբ երեխայի համար անհնարին կդառնա ստելով ինչ-որ բան շահելը. ընդհակառակը, ստի մեջ բռնվելը պետք է էական վտանգ ներկայացնի նրա համար:
***
Երեխան ծնողների գործողությունների հայելին է
***
Մարդկանց փոխելու համար պետք է սիրել նրանց: Նրանց վրա ազդեցությունը համամասնական է նրանց հանդեպ ունեցած սիրուն:
***
Երեք ուժերը՝ հեիազոտելու ունակությունը, խոսելու ունակությունը և մտածելու ունակությունը միասին պետք է համարվեն մտավոր ուժերի զարգացման բոլոր միջոցների ամբողջություն:
***
Բարոյականությունը կայանում է բարու կատարյալ ճանաչման, լբարություն անելու կատարյալ ունակության և ցանկության մեջ:
***
Բնության օրենքների համաձայն՝ սիրո խոսքերը չեն արտասանվում նախքան զգացմունքների հասունացումը:
***
Աչքը ուզում է նայել, ականջը ուզում է լսել, ոտքը ՝ քայլել, իսկ ձեռքը ՝ բռնել: Բայց սիրտն ուզում է հավատալ և սիրել: Միտքն ուզում է մտածել: Մարդկային էության ցանկացած ձիրքի մեջ բնական ցանկություն կա դուրս գալու անկենդանության և անկարողության վիճակից և դառնալու զարգացած ուժ, որը չզարգացած վիճակում մեր մեջ դրված է միայն իր սաղմի տեսքով, այլ ոչ թե հենց ուժի:
***
Չպետք է ձգտել երեխաներին շուտ դարձնել մեծահասակ. անհրաժեշտ է, որ նրանք աստիճանաբար զարգանան իրենց դիրքին, իրենց սպասվող հանգամանքներին համապատասխան, որպեսզի սովորեն կյանքի բեռը հեշտությամբ կրել և միաժամանակ երջանիկ լինել:
***
Երեխայի ծննդյան ժամը նրա կրթության առաջին ժամն է:
Թարգմանությունը՝ Էլլադա Բաբայանի
0 մեկնաբանություն:
Post a Comment