Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, January 31, 2021

Իսպանալեզու բանաստեղծություններ

 


Անհանգստացնում են   
Լինում են ժամանակներ, երբ բառերը ինձ զայրացնում են,
Որ չեմ արտահայտում, քանի որ այնքան են քեզ սպասում`
Մեռնում են ․․․
Եւ հենց դու լի ես մեռած բառերով։
Աղբյուրը

 Այդ աշխարհները, որոնք մեր մեջ ապրում են 
Ու՞ր է տանում քեզ
Այն բառը, որը բաց ես թողնում։
Ի՞նչ բանալի ես հորինում
հայացքիդ մեջտեղում 
Ինչպե՞ս ես թաքցնում երեսդ
Ժպիտիդ հետևում 
Ու փախչում
Ի՞նչ գիտես այն աշխարհների մասին
Որ ապրում են մեր մեջ՝
Առանց մերը լինելու,
Ի՞նչ ես հիշում դարեր առաջվա 
մոլորակային կյանքից,
որոնք նախորդում են քո այսօրվա «ես»-ին.
Կարծում ես՝ ո՞վ կլինես՝ անցնելով շեմը
նրանց. ովքեր կարող են տեսնել
Առեղծվածի դարպասները, չունեն կողպեք։
Աղբյուրը

Անվերնագիր
Հեռու իմացությունից կա մի տեղ,
Որտեղ հանդիպում են պատճառն ու հավատքը,
Եվ հոգնածությունը, վերջաբանին սպասելով, ամպում է։ 
Այնտեղ մենք կլինենք՝ հեռու՝ կասեցված մաքուր էությունից,
Հավաքված միևնույն սեղանի շուրջ
Գիտության և Աստծո հետ։
Կխմենք միևնույն գինին,
Կխոսենք միևնույն բաներից,
Կլինենք այնտեղ՝ հեռվում, որտեղ բոլորը գտնում են բոլորին։

Ալիսիա Կիրակոսյան
Աղբյուրը


Թարգմանությունը՝ Նանոր Հովհաննիսյանի

Խորհրդատու՝ Ռուզան Սարգսյան

0 մեկնաբանություն:

Post a Comment