Դեռ Յ.Վ. Գյոթեն նշել է գույների ազդեցությունը տրամադրության վրա և այդ տեսակետից գույները բաժանել է`
բ) տխուր - անհանգիստ տրամադրություն առաջացնողների։
Առաջինների թվին նա դասում է կարմրա-դեղինը, երկրորդների թվին՝ կապտա-մանուշակագույնը։ Նրանց մեջտեղում նա տեղադրում է կանաչը, որը, Գյոթեի կարծիքով, նպաստում է ներքին հանգստության և խաղաղության վիճակին։
Այս էմոցիոնալ ազդեցության վրա հայտնի դեր են խաղում նաև զուգորդումները` կապույտը նմանացնում ենք կապույտ երկնքի, կանաչը՝ խոտի հետ, կապտա-կանաչը՝ ջրի հետ, նարնջագույնը՝ կրակի հետ և այլն։
Գույները որոշակի ֆիզիոլոգական ազդեցություն ունեն մարդու օրգանիզմի վրա։
Կարճաժամկետ աշխատանքի դեպքում շխատանքի արտադրողականությունը աճում է կարմիր գույնի ազդեցությամբ , իսկ կապույտի ազդեցությամբ՝ նվազում։ Երկարաժամկետ աշխատանքի դեպքում արտադրողականությունը աճում է կանաչի և նվազում կապույտի և մանուշակագույնի ազդեցությամբ։
Ֆ․ Ստեֆանեսկու-Գոանգան
հաստատել է, որ վարդագույնի, կարմիրի, նարնջագույնի, դեղինի ազդեցության ժամանակ արագանում
և խորանում են շնչառությունը և զարկերակը, իսկ կանաչի, երկնագույնի, կապույտի և մանուշակագույնի
ազդեցության ժամանակ առաջանում է հակառակ էֆեկտը։ Հետևաբար՝ գույների առաջին խումբը
գրգռիչ է, իսկ երկրորդը՝ հանգստացնող։
Ըստ արվեստագետների
և նկարիչների՝ կարմիրը գրգռիչ, տաքացնող, կենդանացնող, ակտիվ, եռանդուն է, շատ հարուստ է զուգորդություններով․
նարնջագույնը ուրախ, զվարթ, կրակոտ է, դեղինի ուրախությունը և կարմիրի հուզմունքը միացնող․
դեղինը տաք, աշխուժացնող, ուրախ, գրավիչ է,
մի քիչ էլ սեթևեթող․ կանաչը հանգիստ է, ստեղծում է հաճելի (հարմարավետ) տրամադրություն,
հարուստ է զուգորդություններով․ կապույտը հանգիստ է, լուրջ, քնքուշ, մռայլ, խաղաղ,
սենտիմենտալ․ մանուշակագույնը միացնում է կարմիրի և կապույտի էմոցիոնալ ազդեցությունը.
միաժամանակ և՛ գրավիչ է, և՛ վանող, կյանքով լի և թախիծ ու տխրություն առաջացնող։
Ս.Լ.Ռուբինշտեյնի «Ընդհանուր փիլիսոփայության հիմունքներ» գրքից, «Питер» հրատարակչություն, 2000թ., գլուխ YII, «Զգացողություններ և ընկալումներ»
Թարգմանությունը՝ Արման Պողոսյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment