Գետափնյա ռեստորանի հիմնադիր Թիթիփորն Ջուտիմանոնը, համոզված էր, որ Թաիլանդի ջրհեղեղը կարող է վերջ դնել իր բիզնեսին, որն արդեն պայքարում է համաճարակի դեմ:
Ինչևէ, Չաո Փրայա գետի մակընթացության հետ այս շաբաթ եկավ մի անսպասելի հնարավորություն։
Չաո Փրայա Անտիք սրճարանը տեղակայված է Բանգկոկից հյուսիս գտնվող Չաո Փրայա գետի ափին, Ջուտիմանոնի ռեստորանը Թաիլանդի մարդկանց զարմացրեց՝ բաց մնալով։
Հաճախորդները ոգևորված էին մինչև սրունքները սուբված ճաշելու համար։ Հաճախորդները ոչ միայն հավանում էին մթնոլորտը և խորովածը, այլ նաև մայրամուտի տեսարանը՝ գետի վրա։
Ջրհեղեղը դարձավ հավելյալ անզուգական գործոն, և հաճախորդներին դուր էր գալիս զվարճանքը, որ չգիտեին, թե ջուրն իրենց չի քշի արդյոք ուտելու ընթացքում։ Այս քայլը կարող է պարզապես շարունակել բիզնեսը, քանի որ տեսանյութերը տարածվում են սոցիալական ցանցերում, որտեղ երևում է, թե ինչպես են թաց հաճախորդները խուսափում անցնող նավակների ալիքներից:
Թարգմանությունը՝ Անահիտ Հովսեփյանի
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան
0 մեկնաբանություն:
Post a Comment