Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, March 26, 2024

Անհարմարավետության մեջ հարմարավետ զգացեք ձեզ


Ձեր հարմարավետության գոտուց դուրս գալը բարելավում է ձեր կյանքը
 
Մարդիկ անհարմարություն զգալուն մարտահրավեր նետելու էվոլյուցիոն կարիք ունեն։ 
Սա լրագրող Մայքլ Իսթերի « Հարմարավետության ճգնաժամ» գրքի հիմնական բացահայտումն է, որը վերաբերում է անհարմարությունը ընդունելուն՝ «վերագտնելուն ձեր վայրի, երջանիկ, առողջ ես-ը»: 
Իր հետազոտության միջոցով Իսթերը բացահայտում է, որ մեր հարմարավետության գոտուց դուրս ապրելը լավ է մեզ համար. կտրուկ բարելավվում է և՛ մեր առողջությունը, և՛ երջանկությունը:  
Մենք կարող ենք չվայելել այն անհարմարությունը, որին մենք ենթարկվում ենք այս պահին, լինի դա ֆիզիկական, մտավոր թե հոգևոր դժվարություն, իսկ այդպես անելը անձնական աճի և նույնիսկ պարզ գոհունակության բանալին է: 
Tuesday, December 19, 2023

Երիտասարդություն եւ տարիք․ Խալիլ Ջուբրան




Իմ պատանեկության ժամանակ լուսաբացի սիրտն իմ սրտում էր, իսկ ապրիլյան երգերը՝ ականջներումս։ 
Բայց հոգիս մահու չափ տխուր էր, և ես չգիտեի, թե ինչու: Մինչև օրս չգիտեմ, թե ինչու էի տխուր: 
Բայց հիմա, չնայած երեկոյի հետ եմ, սիրտս դեռ սքողում է լուսաբացը, 
Ու թեև ես աշնան հետ եմ, բայց ականջներս դեռ արձագանքում են գարնան երգերը։
Բայց իմ տխրությունը վերածվել է ակնածանքի, և ես կանգնած եմ ընթացիկ կյանքի և կյանքի առօրյա հրաշքների առջև:
Տարբերությունը իմ երիտասարդության, որն իմ գարունն էր, և այս քառասուն տարիների (իսկ դրանք իմ աշունն են) հենց այն տարբերությունն է, որ կա ծաղկի և պտղի միջև։
Saturday, November 11, 2023

Աբու ալ-Ալա ալ-Մաարի․ ԼՈՒԶՈՒՄԻԱԹ


I

Գիշերվա սև թևերը հետապնդում են օրը
Գունավոր բլուրների միջով, ցուցադրում են
Հրաշալի աստղաքարեր, որոնք հրեղեն արևները
Ցրում են իրենց հրեղեն ճանապարհով:

II
Օ, իմ ընկեր, գիշերը բացառիկ գեղեցիկ է,
Ավելի գեղեցիկ, քան լուսաբացն ու մայրամուտը:
Այն գերազանցում է նույնիսկ խաբեության ոսկեզօծ օրերը,
Եվ նրա գրավիչ ոսկե ծուղակը:

III
Լսեք մինարեթներում գտնվող մուեզինների զանգը,
Երեկոյան ժամը, որ միջակայքում
Ահմեդին կարող է հիշվել,
Թող նրան հիշեն բոլորը այս մութ խավարի մեջ:
Thursday, May 18, 2023

Վաշինգտոնը պահանջում է Մեքսիկայից հանձնել «Էլ Չապոյի» որդուն – Թարգմանություն


Մեքսիկայի կառավարության աղբյուրը հայտարարել է, որ Վաշինգտոնը պաշտոնական խնդրանք է ներկայացրել Մեքսիկա՝ տարեսկզբին Մեքսիկայի իշխանությունների կողմից ձերբակալված նարկոբարոն Խոակին «Էլ Չապո» Գուսմանի որդուն՝ Օվիդիո Գուսմանին արտահանձնելու մասին։ 
Thursday, January 19, 2023

Քիթ Հարինգ

 

Keith Haring, Boys Club, NYC, August 17, 1987 © Keith Haring Foundation.

Քիթ Հարինգը ծնվել է 1958 թվականին, ԱՄՆ-ում՝ Փենսիլվանիա նահանգում։ Նա սիրում էր նկարել մուլտֆիլմեր և այցելել թանգարաններ։ Ահա նա ճանապարհորդում է մետրոյով։

Tuesday, January 3, 2023

Սուրբծննդյան բարեմաղթանքներ քրիստոնյա արաբներից

 عيد ميلاد المسيح

(‘eed milaad al-maseeH)
Բառացի նշանակում է «Մեսիայի ծննդյան տոն»:

Այժմ «Շնորհավոր Սուրբ Ծնունդ» ասելու համար մենք ընդհանրապես բաց ենք թողնում «Մեսիայի» մասը, քանի որ բավական ակնհայտ է, թե տարվա այս եղանակին ո՜ր ծննդյան տոնակատարությանն ենք ակնարկում: Պարզապես կարող ենք ասել.
عيد ميلاد سعيد
(‘eed milaad sa3eed)
Բառացի՝ «Երջանիկ Ծննդյան տոն»:

Thursday, November 17, 2022

Ճնշվածություն աշխատանքից

 


Շատ մարդիկ ծանր ճնշումներ են զգում աշխատանքում, ինչը բացասաբար է ազդում նրանց արտադրողականության, անձնական և ընտանեկան կյանքի վրա:

Ահա որոշ նկատառումներ ըստ WeBMD-ի, որ ձեր աշխատանքը կարող է ազդել ձեր հոգեկան առողջության վրա.