Աղջիկը բեմի աջ կողմում
մի
ազատ
սեղան
գտավ:
Ընկերը հետևեց նրան, բայց ակնհայտ էր, որ շատ էլ ոգևորված
չէր ։ Նա գլուխը թեքել էր դեպի սենյակի հետնամաս, որտեղ կոկիկ կարված կոստյումի մեջ մի
ձեռք՝ պինդ մկաններով, օդում
շարժվում էր՝ մեծարելով աղջկան, անշուշտ։ Նրա քառակուսի,
կոպիտ
դեմքից
ետ սանրված
մազերը փայլում էին ադամանդի պես: Փոքր, սև բեղեր ուներ
լիքը,
կարմիր
շրթունքի
վերևում,
իսկ
ձեռքերը
հաստ
էին
և
մսոտ։
Նա նորից գլուխը թեքեց դեպի սենյակի հետնամաս: Աղջիկը հոնքերը կիտեց: Ընկերը դժկամությամբ քաշեց աթոռը նրա համար և մենակ գնաց սենյակի հետնամաս:
Էնդին ինքնամոռաց նվագում էր և որոշ ժամանակ մոռացավ աղջկան: Հաջորդ անգամ, երբ նկատեց նրան, իր ընդմիջման ժամին էր: Աղջկա ուղեկիցը վերադարձել էր սեղանի մոտ և, ըստ երևույթին, ցանկանում էր գնալ: Աղջիկը թափահարեց գլուխը, և տղան բռնեց նրա դաստակը՝ հրելով նրան: