Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, January 30, 2020

Երաժշտության ընծան. Շերոն Լի

Թարգմանական նախագիծ

Վաղ սեպտեմբեր. օդը մեղմանում էր, և ծովը՝ ալեկոծվում:
Արչերս Բիչում, ինչպես նաև ամբողջ Մենում աշուն էր գալիս այնպես ինչպես Անդին լսում էր, բայց չէր զգացվում փողոցներում մարդկանց քանակից և լցվող հյուրանոցներից: Մարդիկ, որոնք եկել էին հեռվից՝ Բոստոնի ներքևներից և Մոնրեալից, Վերմոնտից և Նոր Համպշիյրից: Վայրեր, որոնց մասին Անդին միայն լսել էր՝ հոգով-սրտով լինելով Արչերս Բիչից: Նա կանգնած էր Պիրսում՝ ծալած ձեռքերը հենած ճաղերին, իսկ ոտքերի մոտ շան պես ծվարել էր կիթառն իր պատյանով: Այդտեղից նա կարող էր նայել ներքև և տեսնել սպիտակ ափին հարվածող ալիքները, որ փշրվելով վերածվում էին փղոսկրագույն փրփուրի: Գլուխը մի փոքր թեքելով՝ նա կարող էր ուղիղ նայել Արչեր պողոտան ի վեր անցնող բոլոր մեքենաներին, ձիավար կառքերին, հետիոտներին և Պորտլանդ փողոցից թեքվող տրոլեյբուսին:

Դե, մտածեց Անդին ՝ նայելով բլրին և աչքերը կկոցելով սեպտեմբերյան արևից, շուտով ձմեռ կգա, և քաղաքը կփակվի ցրտից: Հյուրանոցների կեսը արդեն փակ կլինեն Հելոուինին, և մնացածն էլ մինչև Երախտագիտության օրը: Հետո քաղաքի բնակիչները իրենք իրենցով կմնան, մինչև ապրիլը հետ կբերի տերերին Պորտլանդի կամ Բոստոնի իրենց ձմեռանոցներից: Մայիսն ու ապրիլը աշխատելու ամիսներն են՝ վերականգնելու այն, ինչ ձմեռը փչացրել էր. մաքրություն, կրկին ներկում՝ քաղաքը եկողներին պատշաճ դարձնելու համար։
Նա հետ քաշվեց ճաղերից և ձգվեց՝ նախքան կռանալը և կիթառը վերցնելը: Ճիշտն ասած, քաղաքի ժողովուրդը շատ էլ ձեռ էր տալիս իրեն. միշտ էլ ավելի լավ է նվագել ինչ-որ մեկի, քան ինքդ քեզ համար: Վճարվելն էլ հաճելի էր, սակայն, մի ուրիշ ճշմարտություն ասում է, որ նույնիսկ թեժ ամռանը շատ աշխատանք չկա Անդի Լա Պիերի համար:
Պարահանդեսային դահլիճները և համերգասրահները ամենալավն էին վճարում, բայց նրանք Մեծ բենդեր և Մեծ ներկայացումներ էին ուզում Նյու Յորքից և Ատլանտիկ Սիթիից:
Անդիի նման ջահելին՝ միակ կիթառով ջահելին, շատ բան չէին առաջարկում: Նույնիսկ ավելի քիչ էին տալիս, քան կիթառի և ջութակի դուետին, ինչպես ինքն ու Քրեյն էին փորձել:
Թե՝ ոնց եղավ գրողի տարած այդ հիմարությունը: Էդ ջութակը վտանգավոր էր՝ երկուսն էլ գիտեին։ Իրենց սխալն այն էր, որ կարծում էին՝ կարող են գործածել դա, ինչը խոսում է նրանց մի զույգ ապուշ լինելու մասին:
Ջութակը քիչ մնաց սպաներ Ֆաթհոմ Ֆայվում պարող մի տղայի: Դե, չէ: Ինքն ու Քրեյը՝ իրենք քիչ մնաց սպանեին տղային՝ ջութակը նվագելով. գիտեին, չէ՞, թե ինչ է դա: Եվ, ճիշտն ասած, տղայի մահը կլիներ նաև Անդիի մահը: Ինքն ավելի մեծ էր և պետք է ուշադիր լիներ: Ինքն ասել էր Քրեյին, որ նա ուշադիր կլինի:
Բայց ջութակը ... դե: Ասենք, որ ջութակը իր սեփական մտքերն ուներ:
Վերջում Անդին սթափվեց և՝ ոչ մի վնաս: Տղան, ինքն էր խմիչք ցանկացել և ընկերոջ ուսը, որին կարող էր հենվել հյուրանոց վերադառնալիս: Քրեյի մի քանի մատները նվագելիս վառվում էին, բայց չարժեր դրա մասին հիշատակել, չնայաց Քրեյը անընդհատ հիշեցնում էր դրա մասին:
Ավելի վատ կարող էր լինել:
Դա վերջ դրեց դուետին. մեծ կորուստ չէր: Քրեյը երաժշտության կարիքը չուներ. ոչ այնքան, որքան Անդին, և նա շատ էլ ուրախ էր վերադառնալու ճահճուտ և խնամելու իր կարտոֆիլները:
Այսպիսով՝ մնաց միայն Անդին՝ մի ջահել՝ իր կիթառով, որ նվագում էր փոքրիկ տեղերում, բարերում և ընդհատակյա գարեջրատներում: Ֆեթհոմ Ֆայվ, Պերլն ու Քորալը, Սի Նիմֆը, Քոնչը՝ սրանք են նրա մշտական տեղերը: Ամռանը մեկ կամ երկու անգամ կնվագեր մեծ հյուրանոցների ռեստորաններում, սեղանից սեղան անցնելով, մեղմ նվագելով, միգուցե մի քիչ մրմնջալով: Դա լավ էր, և թեյավճարներն էլ էին լավ, բայց մեծ հյուրանոցները ոչ միշտ էին ցանկանում տեսնել Անդիի նմաներին:

Շարունակությունը

Թարգմանությունը՝ Նազելի Տեր-Պետրոսյանի՚
Խորհրդատու՝ Սիլվա Հարությունյան

0 մեկնաբանություն:

Post a Comment