Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, April 11, 2019

Երաժշտական տարօրինակ գործիքներ



Երգող ծնգացող ծառը
Արվեստի այս գործը կառուցված է զանազան չափերի խողովակներից: Քամին անցնում է խողովակների միջով և ստեղծում ահարկու ձայն: Օրիգինալը հասնում է մինչև երեք մետրի և գտնվում է Անգլիայում՝ Արևելյան Լանչաշիրի հովտում: 2017թվականի մարտին քույր երգող ծնգացող ծառ է կառուցվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Աուստինից դուրս՝ Տեխասում:
Thursday, April 4, 2019

Արթուրո Պերես-Ռևերտե. Իսպանական ջրեր

Կարծեմ էլի ասել եմ, որ երբ այլևս չեմ կարողանում տանել այս վայրը, որ ես և ոմանք  կոչում ենք Իսպանիա, փորձում եմ գրադարանի միջով նայել նրան` հասկանալու և գոնե տանելի դարձնելու համար նրա սոցիալական հիվանդությունը, պատմական ստորությունը և նրա շարունակական դժբախտությունը։ Ուզում եմ ասել, որ դիմում եմ գրքերին՝ որպես բացատրություն և ցավազրկող։ Եվ իսկապես որ դա թեթևացնում է։
Մխիթարում է, և դա արդեն ինչ-որ բան է, քանի որ ցանկացած բանի ըմբռնումն օգնում է այն գլխում տեղավորելուն։ Սակայն այսօր ինձ դուք բռնեցրիք գրելիս` զենքերը մի կողմ դրած։ Եվ պետք է խոստովանեմ, որ երբ խոսում եմ գրադարանի մասին, այնքան էլ