Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, May 17, 2015

Թվիթերի օգտատերերը ծաղրում են ՆԱՏՕ-ի նախարարների երգչախումբը

Երգի բովանդակությունը կտրուկ հակադրվում էր դաշինքի քաղաքականությանը, իսկ նախարարների ձայնային տվյալները, ըստ սոցիալական ցանցի օգտատերերի, թույլ են տալիս միայն ցանկանալ լավագույնը:
ՄՈՍԿՎԱ, մայիսի 14– РИА Новости:
Թվիթերի օգտատերերը ծաղրել են  ՆԱՏՕ-ի նախարարների՝ Մայքլ Ջեքսոնի  We Are the World (Մենք ենք աշխարհը) կատարումը:
Ծաղրի հիմնական առարկան դաշինքի պաշտոնատար անձանց ձայնային տվյալներն էին, թեև երգի բովանդակության և քաղաքական միավորման հակասությունը հրավիրեց հեռուստադիտողների ուշադրությունը տեսանյութի վրա:
Thursday, April 23, 2015

Ինչպես է աղմկում քնած ուղեղը

Մեր ուղեղը, հիշելով, թե ինչ է պատահել մեզ հետ անցյալում, աշխատում է, նույնիսկ երբ մենք քնում ենք: Չնայած, թե ինչպիսի դեր ունեն այդ պասիվ և անգիտակից հիշողությունները ուղեղի համար, մենք չենք կարող ասել:
Մարդու ուղեղի աշխատանքը կարելի է նկարագրել  «ցանցային» տերմինով. յուրաքանչյուր խնդրի համար` լինի դա մաթեմատիկական հավասրում թե աշխատանքային օրվա պլանավորում, գոյություն ունեն մի շարք նյարդային կլաստերներ (կուտակումներ), որոնք միավորվում են նեյրոնային լարերով:
Friday, April 3, 2015

Բումերանգի օրենքը

«Երկրագունդը դդումի տեսք ունի» հրապարակումը, ինչպես որ սպասվում էր, շատ տարակուսած հարցերի տեղիք տվեց:
Հիշեցնեմ, որ խոսքը ինքդ  քո մեջ այնպես սուզվելու մասին է, որ սկսես տեսնել, որ այն ամենը, ինչ քեզ հետ կատարվում է, հենց դու ես կյանքի կոչում: Դա կարելի է անվանել բումերանգի օրենք։
Եթե քո ճակատին բումերանգ է դիպել, նշանակում է, դու ես դա վերջերս նետել:
Thursday, March 26, 2015

Մշակվել է աչքերի գույնը փոփոխող տեխնոլոգիա

Կալիֆորնիայի Stroma Medical ընկերությունը մշակել է լազերային տեխնոլոգիա, որը թույլ է տալիս աչքի ցանկացած գույն դարձնել կապույտ: Ակնկալվում է, որ այդ վիրահատության արժեքը կազմելու է  5000 դոլար:
Պրոցեսը հետևյալն է. բժիշկը լազերի միջոցով ազդում է աչքի ծիածանաթաղանթի վրա` ոչնչացնելով գորշ գունանյութերը:
Sunday, March 22, 2015

Ահա, թե ինչու լուսնոտները չեն բախվում պատերին

Հայտնի է դարձել, թե ինչն է օգնում լուսնոտներին չբախվելու պատերին:
Նյու Յորքի համալսարանի գիտնականները պատասխանել են այն հարցին, թե ինչու են լուսնոտությամբ տառապող մարդիկ նույնիսկ անգիտակից վիճակում տիրապետում գերազանց կորդինացման և հազվադեպ են իրենց վնասում:
Monday, March 9, 2015

360 ֆուտ խորության մեջ հսկաների քաղաքակրթություն է հայտնաբերվել

Միսսուրի նահանգի տարածքում` Մոբերլի քաղաքում գտնվող ածխի հանքի մշակման աշխատանքների ընթացքում 360 ֆուտ խորությաբ հայտնաբերվել է խորհրդավոր քաղաք: Այդպիսի վերնագիր 1885թ. հայտնվել է շատ թերթերում:
Ինչպես հաղորդվում է, պեղումների ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ արտիֆակտեր. քարե և բրոնզե դանակներ, արձաններ, գրանիտե մուրճեր և ջրով լի շատրվաններ:
Sunday, March 1, 2015

Komsomolsk-on-Amur-ը ներկայացրել է «Սկոլկովոյին» 13 նորարարական ծրագրեր

Փորձագետների նիստը, որին մասնակցել են  «Սկոլկովո» ֆոնդի ներկայացուցիչները տեղի է ունեցել չորեքշաբթի Komsomolsk-on-Amur-ում: Այդպիսի հանդիպում Խաբարովսկի երկրամասում տեղի է ունեցել առաջին անգամ:
Monday, February 23, 2015

«Կասպերսկու լաբորատորիան» բացահայտել է համակարգչային ցանցի «սուպեր լրտեսներին»

Ռուսական հակավիրուսային ընկերության փորձագետները համարում են, որ կիբերխմբի զինանոցում կան բազմաթիվ չարամիտ և նորարարական ծրագրեր, «Կասպերսկու լաբորատորիան», օրինակ, առաջին անգամ հայտնաբերել է մոդուլներ, որոնք թույլ են տալիս վերածրագրավորելու 12 խոշոր արտադրողների կոշտ սկավառակների օպերացիոն համակարգերը:
Saturday, February 7, 2015

Վառոդը հայտնաբերել են՝ փորձելով գտնել անմահության դեղը

Համարվում է, որ վառոդի գյուտը արվել է Չինաստանում: Ավելի ճիշտ, դա արել են չինացի ալքիմիկոսները 11-րդ դարում: Ընդ որում այդ ժամանակ ալքիմիկոսները չէին ցանկանում պայթուցիկ ստեղծել, նրանք ուզում էին անմահության դեղի բաղադրատոմսը գտնել:
Sunday, February 1, 2015

Գիտնականները հայտնաբերել են նախապատմական մարդու նոր տեսակ

Գիտնականները հայտնաբերել են նախապատմական մարդու նոր տեսակ, ում կոչեցին «մարդ Պենհու (penghu)»
Տոկիո, հնվ. 28 (ՏԱՍՍ-ի թղթակից Վյաչեսլավ Մակարով):
Ճապոնիայի, Թայվանի և Ավստրալիայի համարսարանի մի խումբ հետազոտողներ հայտնաբերել են նախապատմական մարդու նոր տեսակ, ով ապրել է Արևելյան Ասիայի տարածքում 490-10 հազար տարի առաջ: Այդ մասին տեղեկացրել են հունվարի 28-ին Ճապոնիայի ԶԼՄ-ները:
Wednesday, January 28, 2015

Բրազիլիայում մարիխուանայի օրինականացում չի լինի

Բրազիլիայում մարիխուանայի օրինականացում չի լինի,-հայտնել է Բրազիլիայի Արդարադատության նախարարը
Ըստ Ժոզե Էդուարդո Կարդոսոյի, բանտերի լցվելու խնդիրը պետք է լուծել ոչ թե մարիխուանան օրինականացնելով, այլ նոր բանտեր կառուցելով:
Saturday, January 24, 2015

Facebook-ը թողարկում է կորած երեխաներին որոնելու նոր ծառայություն

ԱՄՆ-ի Facebook սոցիալական ցանցի օգտատերերը  կստանան Amber Alert ազդանշանը սմարթֆոնի վրա, երբ գտնվեն այն նահանգում, որտեղ երեխա է առևանգվել:
Մոսկվա, հունվարի 13- РИА Новости
Wednesday, January 21, 2015

Հարավային Կորեան նախատեսում է զարգացնել էլեկտրամագնիտային և լազերային զենքերը

Կորեայի Հանրապետության  պաշտպանության նախարար Խան Վին Գուի ծրագիրը ներառում է զինված ուժերի նոր հայեցակարգ՝ այնպիսի նոր տեխնոլոգիաներ օգտագործելու միջոցով, ինչպիսիք են համակարգչային ցանցի ֆիզիկական օբյեկտների («իրերի համացանց»), «Մեծ տվյալների» տեխնոլոգիայի թվային ցանցը։