Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, January 7, 2015

Ժան-Պիեռ Ռոնե. Քրիստոսի մտերմիկությունը

Հիսուսը երկու ձու է եփում իր համար: Նա սանրված չէ, սափրված չէ, ոտաբոբիկ է: Իր խաչը թողել է մի անկյունում: Հենց որ ազատ մի պահ է գտնում, նկարում է մանուկների, մանուկների, մանուկների: Երբեմն կարդում է թերթեր և ուսերը թոթվում: Այն, ինչ տարածում են իր մասին, իրեն նյարդայնացնում է, սաստկացնում իր տենդը:
Հիսուսը հանում է իր հեծանիվը. նա պիտի գնա ձուկ բաժանելու, մի ամբողջ հավերժություն է, որ ժամանակ չի ունեցել զանգահարելու իր մորը: Վերջին անգամ, որ տեսավ նրան, Գողգոթայում էր, իր մահվանից քիչ առաջ: Նա դժվար դարավերջեր ունի: