Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, March 26, 2015

Մշակվել է աչքերի գույնը փոփոխող տեխնոլոգիա

Կալիֆորնիայի Stroma Medical ընկերությունը մշակել է լազերային տեխնոլոգիա, որը թույլ է տալիս աչքի ցանկացած գույն դարձնել կապույտ: Ակնկալվում է, որ այդ վիրահատության արժեքը կազմելու է  5000 դոլար:
Պրոցեսը հետևյալն է. բժիշկը լազերի միջոցով ազդում է աչքի ծիածանաթաղանթի վրա` ոչնչացնելով գորշ գունանյութերը:
Երբ ծիածանաթաղանթի գորշ գունանյութերը լրիվ վերանում են, աչքերը դառնում են կապույտ:
Վիրահատությունը տևում է 30 վայրկյան: Գորշ գունանյութերը ամբողջությամբ վերանում են 2 շաբաթվա ընթացքում: Այս պահի դրությամբ փորձարկումներ են անցկացվում մարդկանց վրա. 17 մարդ Մեքսիկայում և 20 մարդ Կոստա-Ռիկայում արդեն անցել են նման վիրահատություն: Ընդհանուր առմամբ, սպասվում է, որ գործընթացին կմասնակցեն մոտ 100 այցելու, որից հետո վիրահատությունը հասանելի կլինի բոլոր ցանկացողներին:
Այս գաղափարի քննադատներն ասում են, որ վիրահատությունը կարող է հանգեցնել բարձր ներաչքային  ճնշման և գլաուկոմայի: Սակայն, աշխատակիցները պնդում են, որ այս պրոցեսի ոչ մի փուլում թեստերը այդպիսի ռիսկեր ցույց  չեն տվել:

Թարգմանությունը` Հռիփսիմե Մելիքյանի
Աղբյուրը` www.vokrugsveta.ru

0 մեկնաբանություն:

Post a Comment