Համաժամանակյա թարգմանիչները շատ կարևոր
դեր ունեն միջազգային
հարաբերություններից մինչև ժամանցի ոլորտները: Սա հաշվի առնելով՝ զարմանալի չէ, որ
շատ թարգմանիչներ աշխարհահռչակ են դարձել: Ստորև կծանոթանաք բոլոր ժամանակների ամենաճանաչված
և կարևորագույն թարգմանիչների հետ:
1.Սակագավեա- Լուիսի և Քլարկի արշավախմբի
թարգմանիչը
Սակագավեան չափազանց հայտնի թարգմանիչ է եղել, նա կարևոր դեր է խաղացել ԱՄՆ պատմության մեջ:
Սակագավեան չափազանց հայտնի թարգմանիչ է եղել, նա կարևոր դեր է խաղացել ԱՄՆ պատմության մեջ:
Նա ամուսնացած էր Տուսեն Շարբոնոյի
հետ, ով որսորդ/թարգմանիչ էր Կվեբեկում: Այս զույգը, շնորհիվ Սակագավեայի՝ շոշոնական
լեզվին տիրապետելուն, ընտրվել էր մասնակցելու 1804թ.-ի Լուիսի և Քլարկի արշավին: Սակագավեայի ներկայությունը արշավի ժամանակ ոչ միայն օգնեց, որ
խումբը բանակցի շոշոնական ցեղերի հետ, այլ նաև, որ ճամփորդությունը խաղաղ անցնի:
Նա բույսերի շատ լավ գիտակ էր և հետազոտողներին օգնում էր կողմնորոշվելու, թե որ բույսն է ուտելի:
Բացի այդ, քանի որ արշավախմբի հետ կային կին և նորածին երեխա, բնիկ ամերիկացիների համար նշան էր, որ Լուիսն ու Քլարկը խաղաղությամբ են եկել, քանի որ թույլատրված չէր կանանց և երեխաների մասնակցությունը պատերազմներին:

Ջեք Ջեյսոնը հայտնի է նրանով, որ ավելի քան 25 տարի եղել է խուլ դերասանուհի Մարլի Մետլինի ժեստերի լեզվի թարգմանիչը:
Այդ աշխատանքը բնական էր նրա համար, քանի որ նրա երկու ծնողներն էլ խուլ էին, և նա մեծացել
էր նրանց հետ ժեստերի լեզվով խոսելով: Այնուամենայնիվ, մինչ դա իր կարիերան դարձնելը,
նա մի քանի թարգմանչական վերապատրաստման դասընթացների է մասնակցել և ստացել վկայական:
Քոլեջից հետո առաջին անգամ նա աշխատել է որպես թարգմանությունների համակարգող, այնուհետև աշխատանքի անցել որպես թատերական բեմադրությունների թարգմանիչ:
Նա դարձավ Մարլիի թարգմանիչը, երբ Ուիլլիամ Հերթը ցանկանում էր դերասանուհուն հանդիպման հրավիրել և թարգմանչի կարիք ուներ: Այսօր նա հայտնի է որպես մի նշանավոր դերասանի թարգմանիչ և բիզնեսմեն:

Ջերրի Փոթսը ծնվել է 1840 թվին Մոնտանայում:
Վաղ տարիքում նա հայտնի էր որսորդության, առևտրի և բնիկ ամերիկյան ցեղերի միջև կատաղի
մարտերին մասնակցելու համար:
Նա նաև հայտնի էր իր՝ բնիկ ամերիկացիների մի շարք տարբեր լեզուներով խոսելու կարողությամբ, որն էլ դարձրեց նրան մեծ թարգմանիչ: Նա կարողանում էր խոսել Բլեքֆութ, Քրոու, Լակոտա-Սյու, Փլեյնս Կրի, Ալգոնկվին, Ասսինիբոայն, և իհարկե ամերիկյան անգլերենով:

Նա ոչ միայն շատ լավ տիրապետում
էր այդ լեզուներին, այլև ուներ գերբնական
կարողություն անհրաժեշտության դեպքում համապատասխանաբար փոխելու իր թարգմանությունները, քանի որ թարգմանության
ժամանակ նա հաշվի էր առնում ցեղերի տարբեր մշակույթները:
4. Վալենտին Բերեժկով- Իոսիֆ Ստալինի թարգմանիչը
Այս ռուս հայտնի թարգմանիչը
մասնակցում էր պատմության հայտնի դեմքերի խոշորագույն
կոնֆերանսներին: Օրինակ՝ 1943թ. Թեհրանի համաժողովի ժամանակ նա աշխատում էր որպես թարգմանիչ Վյաչեսլավ
Մոլոտովի և Իոսիֆ Ստալինի համար, ինչպես նաև Ուինսթոն Չերչիլի և Ֆրանկլին Դ. Ռուզվելտի համար: Այնուհետև նա շարունակեց իր կարիերան 1945թ. Յալթայի համաժողովի
ժամանակ՝ որպես գլխավոր թարգմանիչ:
Հետո նա թարգմանությունից անցում կատարեց լրագրության, ապա նաև միջազգային հարաբերությունների ոլորտ: Նա նաև եղել է Խորհրդային
Միության դեսպանատան
աշխատակից: 1990-ականներին
որպես Ստալինի թարգմանիչ իր փորձառության մասին մի գիրք հրապարակեց և ընդամենը մի քանի տարի անց՝ 1998թվին նա մահացավ:
5. Լիդիա Կալլիս- Մայքլ Բլումբերգի ժեստերի լեզվի թարգմանիչը
Լիդիա Կալլիսը հռչակ ձեռք բերեց
2012թվին՝ մի գիշերվա
ընթացքում: Այն ժամանակ, երբ
մարդիկ դիտում էին Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի հեռուստատեսային ասուլիսները, նրանք նկատեցին ճիշտ նրա կողքին կանգնած Լիդիային, ով խուլ հանդիսատեսի
համար թարգմանում
էր Մայքլ Բլումբերգի խոսքը: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր չէին օգտագործում ժեստերի լեզուն, չէին կարողանում կտրել
իրենց հայացքները նրա դեմքի աշխույժ արտահայտություններից: “Saturday Night Live” հաղորդման ընթացքում
պրոֆեսիոնալ թարգմանիչը
շուտով հավաքեց իր սեփական երկրպագուների բանակը: Այժմ նա բավականին
հայտնի է:
Թամսանկա Ջենտջին հայտնի է իր ամոթաբեր ելույթով Հարավային
Աֆրիկայում, Նելսոն Մանդելայի հիշատակի երեկոյի ժամանակ, որը զայրույթ առաջացրեց ամբողջ աշխարհում: Հարավաֆրիկյան
ժեստերի լեզվի թարգմանիչը բազմաթիվ հեռուստադիտողների կողմից կոչվեց «կեղծ»՝ իր կրկնվող ձեռքի շարժումների և դեմքի արտահայտության բացակայության պատճառով: Թե՛ Հարավային
Աֆրիկայի կառավարությունը, թե՛ Ջենտջին ներողություն խնդրեցին այդ տարօրինակ
թարգմանության համար: Սակայն ԶԼՄ-ների՝ Ջենտջիի առաջացրած կատաղությունը
ունեցավ մեկ դրական արդյունք՝
դա օգնեց մարդկանց գնահատելու
որակյալ և պրոֆեսիոնալ թարգմանիչների
հմտությունները:
Թարգմանությունը՝ Նելլի Հարությունյանի
Աղբյուրը՝ alsintl.com
0 մեկնաբանություն:
Post a Comment