Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, March 31, 2015

Նիգերիայի ընտրություններում հաղթել է ընդդիմությունը

Նիգերիայի նախագահի ընտրություններում հաղթել է Մուհամմեդու Բուհարին, ով առաջին ընդդիմադիր հաղթողն է այս երկրում։
Նրա մրցակիցը՝ Գուդլաք Ջոնաթանը, ընդունել է իր պարտությունը և շնորհավորել Մուհամմեդու Բուհարիին ՝  հաղթանակի առթիվ: Ջեն Բուհարին առաջ է անցել Ջոնաթանից առնվազն երեք միլիոն քվեով:
Դիտորդներն ընդհանուր առմամբ բարձր են գնահատել ընտրությունները, բայց եղել են բողոքներ որոշ կեղծիքների վերաբերյալ, որոնք վախի պատճառով կարող են հանգեցնել բողոքի ակցիաների:
Ամեն դեպքում, Ջեն Բուհարիի All Progressives Congress(Բոլոր առաջադեմների կոնգրես) կուսակցության մամլո քարտուղարը գովել է Ջոնաթանին՝ ասելով. «Այս շարժման համար նա հերոս կհամարվի: Լարվածությունն էլ կտրուկ կնվազի»:
«Ամեն ոք, ով փորձում է անախորժություններ հրահրել իր՝ ընտրություններում տանուլ տվածի համար, պետք է անի զուտ իր համար»,-ըստ Reuters-ի փոխանցմամբ մամլո քարտուղարը ավելացրել է իր խոսքին:
«Սա շատ կարևոր դրվագ է Նիգերիայի պատմության համար. նախկինում երբեք գործող նախագահը չէր պարտվել»,-Աբուջայից հաղորդում է BBC-ի թղթակից Ուիլլ Ռոզը:
«Առաջին հերթին շատ նիգերիացիներ հասկացան, որ իրենք ունակ են քվեարկելու ոչ իշխանականներին»,-ավելացրեց թղթակիցը:
Իսլամական պետություն ստեղծել ցանկացող իսլամիստական ռազմատենչ Բոկո Հարամ խմբի կողմից Նիգերիայում մի քանի հարձակումներ էին եղել, որոնց արդյունքում հազարավոր մարդիկ էին զոհվել:

Շատ քվեարկողներ ասել են, որ հավատում են, թե Ջեն Բուհարին ավելի լավ դիրքերում է, Բոկո Հարամին ոչնչացնելու համար։ 

Թարգմանությունը` Նարեկ Սահակյանի
Աղբյուրը` www.bbc.com

0 մեկնաբանություն:

Post a Comment