Արևմտահայերի պատվիրակների 4-րդ համագումարը
կիրակի
օրը
Փարիզում
հրապարակել
է ցուցակ Թուրքիայի
Հանրապետությունից այն
պահանջների,
որոնց
թվում
է
հայ-թուրքական
ահմանը բացելը և պատմական արխիվներ անսահմանափակ
մուտքի
արտոնություն
տալը
:
Օսմանյան կայսրության կողմից հալածված հայերի ժառանգները Թուրքիայի կառավարությունից ունեն հետևյալ
պահանջները.
«Անմիջապես
բացել
Թուրքիայի
և
Հայաստանի
Հանրապետության
սահմանը
առանց
նախապայմանների
ու
ձեռնարկել
մի
շարք
քայլեր՝
ստեղծելու
միջպետական
վստահություն
և
բարեկամական
հարաբերություններ
Հայաստանի
իշխանությունների
ու
բնակչության
հետ,
որոնց
մեջ
ապրում
են
արևմտահայերի
բազմաթիվ
ժառանգներ»:
Պատվիրակությունը նաև կոչ է արել անսահմանափակ մուտքի արտոնություն
տալ
Օսմանյան
Կայսրության
պատմական
արխիվներ՝
հայտարարելով,
որ
«…անհրաժեշտություն
կա
վերահաստատելու
արևմտահայերի
իրավունքները:
Պետք
է
ներառել
բոլոր
կադաստրային
և
քաղաքացիական,
պետական
արխիվները,
ի
լրումն
ամբողջ
տեղեկատվության՝
կապված
մեր
բարոյական
և
նյութական
վնասների
(կրած
վնասները
կամ
նյութական
են,
կամ
ոչ
նյութական)
և
համապատասխան
իրավունքների
հետ:
Մարտի 19-ին, Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Հայկական սփյուռքը, ասելով. «Օ՛, հայկական սփյուռք, օ՛, հայկական ղեկավարություն, մեր արխիվներն
այստեղ
են:
Մենք
ունենք
հազարավոր
փաստաթղթեր,
ավելի
քան
մեկ
միլիոն
փաստաթուղթ:
Քանի՞
փաստաթուղթ
ունեք
դուք:
Բերեք
ձեր
փաստաթղթերը,
և
մենք
կհանձնարարենք
պատմաբաններին,
մեր
պատմաբաններին,
քաղաքագետներին,
գիտնականներին,
անգամ
հնագետներին
ու
իրավաբաններին
(նրանց
հետ
սովորելով)...
եկեք
այստեղ
ճիշտը
խոսենք»,-ասել է նա, ավելացնելով,
որ.
«հակաթուրքական
քարոզները,
որոնք
ի
հայտ
են
եկել
գումարներ
վճարելով
և
ձևավորելով
շահախմբեր,
ձեզ
ոչինչ
չեն
տա»:
Հուշագիրը հրատարակվել է Հայկական կոնգրեսի կողմից, որը կոչ է արել իրենց ճանաչել որպես իրավաբանակ անձ՝ Արևմտահայերի ազգային կոնգրեսի,
և
որ
հայոց
ազգի
անվիճելի
իրավունքն
է
իրենց
հայրենիք
վերադառնալը
և
վերականգնելը համայնքային ամբողջ ունեցվածը, ինչպիսիք են դպրոցներն ու եկեղեցիները:
Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
Աղբյուրը՝ www.todayszaman.com
0 մեկնաբանություն:
Post a Comment