Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, April 12, 2015

Թուրքիան բարկացել է Ֆրանցիսկոս պապի վրա

Թուրքիան Վատիկանի դեսպանից բացատրություն է պահանջել այն բանի համար, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն օգտագործել է «ցեղասպանություն» բառը՝ նկարագրելու Հայաստանում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության օրոք տեղի ունեցած զանգվածային սպանությունները:

Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է դեսպանին, որ հիասթափված է մեկնաբանություններից, որոնց հետևանքով վստահության խնդիր առաջացավ Թուրքիայի ու Վատիկանի միջև:
Հայաստանն ու շատ պատմաբաններ ասում են՝ 1915 թվականին համակարգված ձևով մինչև 1.5 միլիոն մարդ է սպանվել Օսմանյան ուժերի կողմից:
Թուրքիան հետևողականորեն ժխտում է, որ դա ցեղասպանություն էր:
Վեճը շարունակում է վատացնել հարաբերությունները Հայաստանի ու Թուրքիայի միջև:
«Արյունահոսող վերքեր»
Պապը ցեղասպանություն բառը սպանությունների համար օգտագործել էր երկու տարի առաջ՝ «հրահրելով» Թուրքիայի թեժ բողոքները:
Հայկական կաթոլիկական Սուրբ Պետրոս տաճարում տեղի ունեցած կիրակնօրյա պատարագին նա ասել է, որ մարդկությունը վերջին երեք դարերի ընթացոքւմ ապրել է երեք զանգվածային և աննախադեպ ողբերգություններ:
«Առաջինը, որը մեծամասամբ համարվում է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», հարված էր ձեզ՝ հայերիդ»,-ասել է նա այնպես, ինչպես 2001-ին Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը:
Պապ Ֆրանցիսկոսը նաև անդրադարձավ նացիզմի և ստալինիզմի հանցագործություններին և ասել, որ մյուս ցեղասպանությունները Կամբոջայում, Ռուանդայում, Բուրունդիում և Բոսնիայում են եղել:
Նա ասաց, որ իր պարտքն էր հարգել զոհվածների հիշատակը:
«Չարիքը թաքցնել կամ ժխտելը  նույնն է, ինչ թույլ տալը, որ վերքը շարունակաբար արնահոսի՝ առանց վիրակապելու այն»:
Կիրակի օրը պապ Ֆրանցիսկոսը նաև հիշատակել է 10-րդ դարի առեղծված Գրիգոր Նարեկացուն՝ նրան հայտարարելով եկեղեցու վարդապետ: Ընդամենը 35 մարդու է տրվել այդ տիտղոսը՝ այդ թվում՝ Սուրբ Օգոստինիոսին և Պատվելի Բեդին:

Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
Աղբյուրը՝ www.bbc.com

0 մեկնաբանություն:

Post a Comment