Թարգմանական մրցույթի մասնակից թարգմանություն:
«Թարգմանիր» բլոգի խմբագրակազմը չի խմբագրում թարգմանական մրցույթի աշխատանքները:
Միլտոն Էրիկսոնը եղել
է բժշկական
գիտությունների թեկնածու,
ամերիկյան հասարակական
հիպնոսի կլինիկայի
հիմնադիր և
առաջին նախագահ,
ՈՒեյն պետական
համալսարանի դոցենտ,
ամերիկյան հոգեբուժական
ասոցացիայի անդամ,
հոգեբույժ։ Նրա
անունի հետ
է կապված
հասարակական կլինիկական
հիպնոսի ուսումնասիրությունները և
դասավանդումը։ Մ․ Էրկսոնը ի ծնե
զրկված էր գույների տարբերակումից,
ձայնային բարձրության տարբերակումից և
չէր կարող արտաբերել որևէ երաժշտություն։
Մանուկ հասակում
նա տառապում
էր ընթերցանության
կարողության խանգարումից,
իսկ 17 տարեկանում՝
հիվանդացավ ծանր ընթացող պոլիոմելիթով։ Բժիշկները
ասում էին,
որ նա
չի ապրի։
Այն գիշեր,
երբ հիվանդությունը
հասել էր իր գագաթնակետին,
Միլիտոնը զգաց
այն, ինչը
հետո կոչեց «Աուտոհիպնոսային» փորձ։Էրիկսոնը պատմում է․ «Այդ գիշեր անկողնում պառկած ես լսեցի, թե ինչպես բժիշկները ասացին իմ ծնողներին, որ իրենց որդին մինչև լույս չի ապրի։ Հետո իմ մայրը մտավ սենյակ։ Ես խնդրեցի նրան, որպեսզի զարդասեղանը թեքի և դնի որոշակի անկյունով։ Նա չհասկացավ, թե ինչու եմ դա ասում։ Ես շատ դժվարությամբ էի խոսում։ Բայց այդ անկյան տակ՝ հայելու օգնությամբ, ես կարող էի տեսնել մյուս սենյակի արևելյան պատուհանը։ Ես անիծյալ կլինեի, եթե մահանայի առանց տեսնելու ևս մեկ լուսաբաց։ Եթե ես կարողանայի նկարել, անպայման կնկարեի այդ լուսաբացը։ Այդ եղանակով ես կարողացա կենդանի մնալ այդ որոշիչ օրը՝ չնայած բժիշկների ենթադրությունների։ Այո՛, ես արեցի դա անգիտակցաբար։ Ես տեսա լուսաբացը ամբողջովին, բայց ես չտեսա մեր բակի պարիսպը և մեծ քարի կտորը, որոնք այդտեղ էին գտնվում։ Ես ջնջել էի ամեն ինչ՝ բացի լուսաբացից։ Լուսաբացը տեսնելուց հետո, ես կորցրեցի գիտակցությունս 3 օրով։ Երբ արթնացա, հորս հարցրի, թե ինչու են մեր բակից անհետացել պարիսպը, ծառը և մեծ քարի կտորը։ Ես չէի գիտակցում, որ ինքս եմ այնտեղից վերացրել դրանք՝ ամբողջ ուշադրությունս կենտրոնացնելով լուսաբացի վրա։ Երբ ես սկսեցի առողջանալ, հասկացա իմ հնարավորությունների ծավալը և սկսեցի խորհել, թե ինչպես կարելի է ապագայում գումար վաստակել։ Այդ ժամանակ մի գյուղատնտեսական ամսագրում հոդված ունեի տպագրված՝ «Ինչու՞է երիտասարդությունը հեռանում ֆերմաներից»։ Ես այլևս չունեմ այնքան ուժ, որ աշխատեմ ֆերմայում, սակայն մի գուցե կարողանամ բժիշկ դառնալ»։
Էրիկսոնը կարողացավ ապրել
լիարժեք կյանքով՝
իր իսկ
մշակած ծրագրի
շնորհիվ։ Սակայն
50 տարեկան հասակում
այդ մեթոդը
դադարեց արդյունքներ
տալ, և
Էրիկսոնը իր
կյանքի վերջին
տարիներին գամված
էր հաշմանդամի
սայլակին։ Նրան
տանջում էին
մշտական ուժեղ
ցավերը և
նա մասամբ
պարալիզացված էր։
Էրիկսոնը կիրառում էր
տրանս հոգեվիճակը,
որը հետագայում
անվանվեց իր
պատվին, հենց
իր անունով՝ «Էրիկսոնյան
հիպնոս»։
Էրիկսոնյան հիպնոսը
հոգեթերապևտիկ բժշկությանը
տալիս է
լայն հնարավորություններ։ Հասարակ
հոգետեխնիկական բուժումները
շատ ավելի
բարձր արդյունքներ
են ունենում,
եթե անցկացվում
են տրանս
հոգեվիճակում։ Դրա
պատճառը այն
է, որ
գիտակցության հսկողությունը
բացակայում է
և բուժման
ընթացքը արգելակող
պատճառներ չեն
լինում։ Այս
մեթոդով կարելի
է աշխատել
հոգեկան խանգարումներ
ունեցող հիվանդների
հետ, ովքեր
նորմալ գիտակցության
պայմաններում ի վիճակի
չեն հաղթահարել
բուժման պրոցեսը։
Բժիշկները հիպնոսը
օգտագործում են,
որպես բուժման
արդյունավետությունը բարձրացնող
մեթոդ։ Էրիկսոնի
աշխատանքի արդյունքը
նպաստեց ստեղծել
հիպնոսի մի
մեթոդ, որին
հնարավոր չէ
դիմակայել։ Մեր
լեզվով ասած՝
հիպնոսին ենթարկվում
են բոլորը։
Ավանդական հիպնոսի
դպրոցներում կարծիք
կա, որ
հիպնոսի ենթարկվում են միայն
մարդկանց 17%-ը։ Էրիկսոնը
այդ ավանդական
մեթոդներից շատ
հեռու է
գնացել։ Նա
ստեղծել է
այնպիսի համակարգ,
որտեղ հիպնոսացնողը
և հիվանդը
միասին են
անցնում տրանս
հոգեվիճակի ճանապարհը։
Օգտագործելով մարդու
ձայնի փոփոխությունները որսալու
իր ունակությունը,
նա ստեղծեց
մի մեթոդ,
որի միջոցով
սովորական զրույցի
ընթացքում կարողանում
էր հիվանդի
գիտակցության մեջ
աննկատ ուղարկել
առողջացման ազդակներ։
Նա կարողանում
էր օգտագործել
մի քանի
տեսակի տեխնիկաներ
միաժամանակ։ Իհարկե,
այդ ամենի
համար պետք
էր փորձառություն
և արվեստի
մի քանի
տարրեր՝հատկապես պոեզիա,
որովհետև պոեզիան
մարդը հասկանում
է ոչ
միայն իր
գիտակցությամբ, այլև
վերապրում է
ամբողջ էությամբ։
Այդ ամենի
վառ օրինակ
է երեխայի
վառ ընկալումը
դեպի հեքիաթները։ Հրաշագեղ
հեքիաթով հմայված
երեխայի համար
իրական կյանքը
անհետանում է։
Ինչպես նաև
մեծերը, ովքեր
լսում են
լարված և
հետաքրքիր պատմություններ,
կտրվում են
իրական աշխարհից։
Եվ մեծերը,
և փոքրերը
այդ պահին
իրենց գիտակցությունը
հանձնում են
պատմողի իշխանությանը,
և դա
կարող է
մարդկանց հասցնել
իրականությունից վերացած
հոգեցիճակի։ Լսողի
հայացքը ենթարկվող
է, և
շրջապատող իրականությունը
դադարում է
գոյություն ունենալ։
Այդպիսի մի
վառ օրինակ
կա հայտնի
գրողի մասին։
1794թ․-ին 9 տարեկան
տղային վիրահատում
էին՝ հեռացնելով
ուռուցքը։ Քանի
որ քիմիական
ցավազրկող միջոցներ
դեռ չկային,
տղային փորձում
էին շեղել
այնպիսի հետաքրքիր
պատմությունով, որ
հետո նա
պնդում էր,
որ ընդհանրապես
ցավ չի
զգացել։ 18 տարի
հետո այդ
նույն տղան
հրատարակչության է
հանձնում սպիտակաձյունիկի հեքիաթը։
Դա Հակոբ
Գրիմն էր՝
աշխարհի ամենահայտնի
հեքիաթագիրներից մեկը։
Վերադառնալով հիպնոսի
ֆենոմենին պետք
է բացատրել,
որ ցավը
գիտակցական զգացողություն
է, որը
տեղի է
ունենում իրականության
մեջ։ Այդ
իսկ պատճառով,
երբ մարդը
հեռանում է
իրականությունից, դադարում
է զգալ
ցավը։ Վերանայելով
այս պրոցեսը
ֆիզիոլոգիական տեսակետից
մենք տեսնում
ենք, որ
հիվանդ օրգանը
շարունակում է
ազդանշան ուղարկել
ուղեղին, իսկ
ուղեղը շարունակում
է պատասխանել
ցավի ազդակին,
սակայն գիտակցությունը
դադարում է
ուշադրություն դարձնել
այդ ազդակներին։
Հետևաբար չի
առաջանում լարվածություն,
ադրենալինի բարձրացում,
անքնություն և
այլն։ Հիպնոսի
այս ուղղությունը
օգտագործվում է,
երբ հիվանդին
պետք է
ինչ-որ
ժամանակահատված շեղել
ցավից։ Դա
կարող է
լինել հետվիրահատական
շրջան, երբ
հիվանդը կենտրոնացած
է ցավերի
վրա, չի
կարողանում պոզիտիվ
մտքերով լցվել,
որպեսզի կազդուրվի։
Դա կարող
է լինել
նաև հասարակ
ատամնացավի կամ
էլ տրավմաների
և նման
իրավիճակների ժամանակ։
Չէ՞ որ
հաճախ չի
կազդուրվում այն
մարդը, ով
չի հավատում
բուժման արդյունքներին։
Էրիկսոնի համար
հիպնոսային տրանսը
հանդիասանում է
այն կարևոր
հոգեվիճակը, որտեղ
ենթագիտակցությունը կարող
է ստեղծել
այնպիսի ներքին
վիճակ, որը
անհրաժեշտ է
իրականության մեջ։
Նա անվերապահորեն
հավատում էր
ենթագիտակցության ուժին։
Նրա բոլոր
հաջողված մեթոդները
վստահորեն հիմնաված
են նրա
վրա, որ
ենթագիտակցությունը ունի
բոլոր անհրաժեշտ
միջոցները՝ առողջանալու
կամ անձնական
կյանքը փոխելու,
իսկ հետևաբար
նաև ճակատագիրը
փոխելու համար։
Մ․ Էրիկսոնը գրել
է մի
քանի գրքեր,
որոնցից ամենահայտնին
«Իմ ձայնը
կմնա ձեզ
հետ» գիրքն
է։ Լայն
տարածում ունեն
նաև մյուս
գրքերը՝«Հոգեթերապիայի
ստրատեգիաները», «Մարդը
փետրվարից», «Կլինիկական
հիպնոս և
անուղղակի ներշնչանքի
ձևերը»։
Թարգմանությունը՝ Արինա Հակոբյանի
https://ru.wikipedia.org/wiki/%D0%AD%D1%80%D0%B8%D0%BA%D1%81%D0%BE%D0%BD,_%D0%9C%D0%B8%D0%BB%D1%82%D0%BE%D0%BD
0 մեկնաբանություն:
Post a Comment