Մինչ մտավախություն կա, թե արևելյան Ուկրաինայում կզարգանան «սառեցված հակամարտությունները», BBC-ի լրագրող Ռեյհան Դեմիտրին ծանոթանում է Լեռնային Ղարաբաղի՝ մի վիճելի տարածքի կյանքին, որը նախկին ԽՍՀՄ-ի ամենաձգձգված հակամարտություններից մեկն է:
14-ամյա Կարենը իր հաշմված ձախ ձեռքը թաքցնում է գրպանում: Նրա քույրերն ու եղբայրները հավաքվել են շուրջը. նա ընտանեկան նոթբուքով Facebook է մտել:
«Ես չեմ կարողանում ներել ինձ պատահածի համար»,-ասում է նրա մայրը՝ Լյուդմիլա Բաղդասարյան-Միրզոյանը:
Երկու տարի առաջ Կարենը այգում գտել է իրական հակաօդային ական: 1990-ականներին Ադրբեջանի հետ պատերազմի մնացուկ ականի հետ խաղալիս է եղել, երբ այն պայթել է ձեռքերի մեջ:
Ընտանիքն ապրում է Մատաղիսում՝ Լեռնային Ղարաբաղի լեռներով շրջափակված մի գյուղում, որը մոտ է Ադրբեջանի հետ շփման գծին:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ 1992-ից 1994 թվականներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ էր: Մոտավորապես 30 000 մարդ զոհվեց: Չնայած 20 տարվա հրադադարին՝ տարածքը մեծապես ռազմականացված է:
Հաճախ կրակոցներ են լինում ողջ շփման գծում: Յուրաքանչյուր կողմը մյուսին է մեղադրում ռազմական զոհերի համար, որոնց թիվը վերջին ամիսներին կտրուկ աճել է:
Լյուդմիլան ասում է, որ իր երեխաները հաճախ են լսում կրակոցների կամ նախազգուշացումների ձայներ:
«Նրանք արթնանում ու հարցնում են ինձ.«Մամ, պատերազմը նորից սկսվե՞լ է»:,-ասում է նա:
Լքված տներ
Հակամարտությունների արդյունքում Ադրբեջանը մեծ տարածքներ կորցրեց, և ավելի քան 600000 էթնիկ ադրբեջանցիներ Ղարաբաղից ու հարակից շրջաններից ստիպված եղան փախչել:
Այսօր՝ Լեռնային Ղարաբաղում շրջելիս հանդիպում ես բազմաթիվ լքված տների: Որոշներից ավերակներ են մնացել, որոշներն էլ մնացել են անփոփոխ՝ այգիներում անկանոն աֆած խոտածածկով, ետևում՝ պողպատե կախովի կողպեքով, ժանգոտած դարպասներով:
Ժամանակը կարծես սառել է այստեղ:
Բայց հակամարտությունն ինքնին շատ արդիական է:
Թարգմանությունը` Նարեկ Սահակյանի
Աղբյուրը` www.bbc.com

0 մեկնաբանություն:
Post a Comment