Որսորդների՝
իր
ցեղաստեսակի
կենդանիներին ոչնչացնելուց հետո Սուդան
ռնգեղջյուրը
հայտնվել
է
վտանգավոր
վիճակում.
նա
վերջին
հյուսիսային
սպիտակ
ռնգեղջյուրն
է մոլորակի
վրա, որ որձ է:
Ըստ The Independent-ի՝ 40-ամյա ծեր կենդանին Քենիայի հատուկ հսկվող տարածքում, ուր նա ապրում է, 24-ժամյա ռազմական հսկողության տակ է առնվել: Հույս կա, որ Սուդանը (ռնգեղջյուրը) մի օր ի վիճակի կլինի ժառանգ տալու, և հնարավոր է, որ ոչնչացումից պաշտպանեն այդ տեսակը:
Սուդանի ու իր տեսակի երկու էգ ռնգեղջյուրների մասին Քենիայի Ol Pejeta Conservancy-ում հոգ են տանում հատուկ հսկիչները: Հաղորդում են, որ այդ երեքը աշխարհում վերջին հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրներն են: Մյուս երկու էգ ռնգեղջյուրներն ապրում են գերության մեջ:
«Որսագողերից պաշտպանելու համար Սուդանին «զինել են» ռադիոհաղորդիչներով»,-հաղորդում է The Independent-ը:
Ռնգեղջյուրի եղջյուրը հեռացրել են որպես նախազգուշացում:
«Նրա եղջյուրի հեռացման միակ պատճառը որսագողությունը կանխելն է»,-The Dodo-ին ասել է հատուկ հսկվող տարածքի հսկիչ Էլոդի Սեմփիրը,-«Եթե ռնգեղջյուրը չունի եղջյուր, ապա նա չի հետաքրքրի որսագողերին: Սա զուտ նրան ապահով պահելու համար է»:
Ըստ World Wide Fund for Nature-ի (WWF, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ), 1960 թվականին ավելի քան 2000 հյուսիսային սպիտակ ռնգեղջյուր էր շրջում Երկրի վրա: Որսագողությունը այդ թիվը 1984-ին հասցրեց 15-ի:
Որսագողերը վտանգավոր են ոչ միայն ռնգեղջյուրների համար, որոնց եղջյուրների մեկ կիլոգրամը
75.000$-ից ավել արժե, այլ նաև այն մարդկանց համար, ովքեր փորձում են պաշտպանել նրանց:
Հունվարին տված իր հարցազրույցում Սիմոր Իրունգուն՝ Սուդանի և այլ ռնգեղջյուրների հսկողը, Ol Pejeta-ում, բացատրել է, թե ինչքան վտանգավոր է իր աշխատանքն իր կյանքի համար:
«Ռնգեղջյուրների ժանիքների ու եղջյուրների պահանջարկի հետ միասին, մենք հանդիպում ենք շատ որսագողության փորձերի և դրանց հակազդելու համար մենք մեր կյանքը վտանգի տակ ենք դնում»,-World of Animals կայքին ասել է Իրունգուն:
Իրենց հսկիչներին լավագույն վերապատրաստումներ ապահովելու և սարքավորումներ տրամադրելու համար Ol Pejeta-ն անցած ամիս սկսել է GoFundMe քարոզարշավը: Այսպիով՝ քարոզարշավը արդեն «վաստակել է» 7700$:
Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
Աղբյուրը՝ www.huffingtonpost.com
0 մեկնաբանություն:
Post a Comment