Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, April 27, 2015

Ճապոնիան մտադիր է 2018-ին Լուսին այցելել

Ճապոնիայի տիեզերական գործակալությունը այս շաբաթ հայտարարել է, որ երկիրը 2018 թվականին լուսնի վրա կտեղադրի անօդաչու թռչող սարքեր՝ միանալով ազգերի այն էլիտար խմբին, որոնք ուսումնասիրել են Երկրի արբանյակը:
Ճապոնիայի Աերոտիեզերական հետազոտությունների գործակալությունը(JAXA) փորձագետների վահանակն է հրապարակել, որում ներառված են անդամներ Կրթության, Մշակույթի, Սպորտի, Գիտության և Տեխնոլոգիաների նախարարություններից:

«Սա նախնական քայլ է և ծրագիրը պաշտոնապես հաստատելու համար շատ գործընացներ կան դեռ առևջում,-լրագրողներին ասել է JAXA-ի խոսնակը: -Եթե այն հաստատվի, գործակալությունը կօգտագործի Epsilon պինդ վառելիքով աշխատող հրթիռային տեխնոլոգիաներ` երկնային մակերեսի վրա իրականացնելու SLIM փորձ (հապավումը բացվում է՝ Smart Lander for Investigating Moon/Լուսինը հետազոտելու մտածող սարք):
Ճապոնական լրատվամիջոցները հաշվել են, որ ամբողջ ծրագիրը կարժենա 10 բիլիոնից 15 բիլիոն ¥ (83.4 միլիոնից 125 միլիոն դոլար). JAXA-ի խոսնակ Չիհիտո Օնդան CNN-ի հետ զրույցում հաստատել է, որ նախնական գնահատումները իրատեսական են:
Առաքելության ընթացքում, ակնկալվում է, որ կօգտագործվի կատարյալ փափուկ վայրէջքային տեխնոլոգիա, որը հնարավոր կլինի օգտագործել ապագայում դեպի Լուսին, կամ անգամ Մարս ուղևորությունների դեպքում: Օնդան ասել է, որ վայրէջք կատարող սարքը թվային տեսախցիկներով կօգտագործի մակերեսը ճանաչող ծրագիր, որը հնարավորություն կտա տիեզերանավին մակերեսի վրա տարբերել խառնարանները:

Այս քայլը կարելի է դիտարկել որպես Ճապոնիայի փորձ՝ անցնելու իր՝ Ասիայի հարևաններ Չինաստանին և Հնդկաստանին, որոնք երկուսն էլ վերջին տարիներին մեծ հաջողություններ են գրանցել. Չինաստանը՝ Յուտու լուսնային մոլորակին դիմակայելու ակնկալիքները և Հնդկաստանը՝ Մարսի ուղեծրում փորձնական սարք տեղադրելու հաջող փորձը:

0 մեկնաբանություն:

Post a Comment