Նպատակը՝
զարգացնել թարգմանական
և խոսքի մշակման հմտությունները
Անվանակարգերը՝ Նորությունների
շարք, Գեղարվեստական թարգմանություն, Գիտահանրամատչելի թարգմանություն, Ֆիլմի թարգմանություն։
Հայտերն ընդունվում են ապրիլի 15-ից մինչև մայիսի 25-ը, ժամը 24:00-ն: Ստացված հայտերը պարբերաբար կհրապարակվեն ամսագրի բլոգում:
Արդյունքները կամփոփվեն հունիսի 15-19-ին՝ Թարգմանչական ստուգատեսի ընթացքում:
Անվանակարգին ներկայացվող պահանջներ.
Նորությունների շարք
· Նվազագույնը հինգ թարգմանություն որևէ արտասահմանյան լրատվական կայքից
· Յուրաքանչյուր թարգմանության ծավալը՝ 70-200 բառ
Գեղարվեստական թարգմանություն
· Գեղարվեստական որևէ երկի թարգմանություն
· Ծավալը՝ ոչ քիչ քան 200 բառ (եթե կարճ բանաստեղծություններ են, կարելի է 2-3 հատ թարգմանել, մինչև անհրաժեշտ ծավալը լրանա)
Գիտահանրամատչելի թարգմանություն
· Գիտական, տեղեկատվական, վերլուծական հոդվածի կամ ուսումնական որևէ նյութի թարգմանություն
· Թարգմանությունը պետք է լինի ոչ քիչ քան 200 բառ։
Ֆիլմի թարգմանություն
- Առնվազն 3 րոպե և առավելագույնը 15 րոպե տևողությամբ ֆիլմի թարգմանություն (ձայնագրության համար կրթահամալիրը տրամադրում է միջոցներ)
Ուշադրություն: Բոլոր թարգմանությունների համար պետք է օգտագործված
լինի առնվազն մեկ օտար լեզու: Թարգմանությունները պետք է նախկինում այլոց կողմից թարգմանված
չլինեն: Թարգմանության աղբյուրը նշելը պարտադիր է:
Մրցույթի մասնակից աշխատանքները գնահատելիս հաշվի են առնվելու թարգմանության նպատակի և արված աշխատանքի համապատասխանությունը։ Ուղղագրական կոպիտ սխալներով աշխատանքները չեն ընդունվի։
Թարգմանական նյութերն ընդունվում են
էլեկտրոնային
տարբերակով։ Հայտը կարող եք լրացնել բլոգի «Հայտ» բաժնում:
Հարցերի դեպքում դիմեք մեզ.
Հասցե` Երևան, Առնո Բաբաջանյան 25
Հեռախոսահամար (010) 74 00 42, (077) 55 48 07
Էլեկտրոնային հասցե` varjharan@mskh.am, sahakyannar@mskh.am, h.khazaryan@mskh.am
Ֆեյսբուքյան էջ
Հարցերի դեպքում դիմեք մեզ.
Հասցե` Երևան, Առնո Բաբաջանյան 25
Հեռախոսահամար (010) 74 00 42, (077) 55 48 07
Էլեկտրոնային հասցե` varjharan@mskh.am, sahakyannar@mskh.am, h.khazaryan@mskh.am
Ֆեյսբուքյան էջ
0 մեկնաբանություն:
Post a Comment