Երիտասարդ տեխնիկներ և գյուտարարներր » տարեկան համաժողովը՝ նվիրված գյուտարարների և նորարարների օրվան, տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության Պետդումայում. հունիս 25-ին, 2015թ.
Անցյալ տարվա համաժողովը Ռուսաստանի 43 սուբյեկտներից համախմբեց ավելի քան երկու հարյուր երիտասարդ նորարարների, տեխնիկների և նրանց գիտական ղեկավարներին: Լավագույն ծրագրերը պարգևատրվեցին պատվոգրերով և մրցանակներով: Ներկայացված գյուտերի ոլորտները ձգվում են անվտանգության համակարգերի զարգացման տեխնոլոգիաներից մինչև կենսաքիմիան և գյուղատնտեսությունը:
Այս տարի մրցույթն ուղղված կլինի բավականինլուրջ թեմաների, որոնցից են՝ «Բնակարանների և կոմունալ ծառայությունների խնդիրները», «Ռուսաստանի ճանապարհները», «էկոլոգիան», «Արկտիկայի հետազոտումը» ««Տիեզերքի հետազոտումը», «Համակարգչային ծրագրեր», «հարմարավետ աշխարհ»: Համաժողովի ծրագիրը ներառում է շրջայց Պետական Դումայի շենքում և պատանի մասնակիցների համար ուղևորություն դեպի «Մոսկվա» տեխնոպոլիս:
Համաժողովին հրավիրվում են աշակերտներ, որոնք զբաղված են տեխնիկական և նորարարական ստեղծականության, գյուտարարության և ծրագրավորման խմբակներում ու բաժիններում և հետաքրքիր նյութեր ունեն ներկայացնելու։ Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող երեխաների և մանկատների երեխաների մասնակցությունը:
Համառուսական՝ «Երիտասարդ տեխնիկներ և գյուտարարներ» մրցույթի և կոնֆերանսի համար մասնակության հայտերի ընդունումն արդեն սկսված է: Դիմումները ընդունվել են մինչև 2015թ. մայիսի18-ը։ Ռուսաստանի դաշնության յուրաքանչյուր սուբյեկտ կարող է հայտ ներկայացնել՝ կապվելով ՌԴ-ի վարչակազմի հետ:
Թարգմանությունը՝ Ալիսա Պետրոսյանի
Աղբյուրը՝ www.nkj.ru
0 մեկնաբանություն:
Post a Comment