Անփոխարինելի արտեֆակտները, որոնք դուրս
են
բերվել
Ճապոնիայից
առաջին
անգամ,
Քեմբրիջի
համալսարանի
կողմից,
անհետացել
են
, երբ
զբոսաշրջիկնրը
պատահաբար
վերցրել
են
դրանք՝
կարծելով,
թե
անվճար
հուշանվերներ
են:
Երկու անփոխարինելի ճապոնական արտեֆակտներ անհետացել են Քեմբրիջի համալսարանի կրթական կենտրոնից, քանի որ զբոսաշրջիկները կարծել են, թե դրանք
հուշանվերներ
են:
Փայտե հուշատախտակն ու պատճենահանած դպրոցական դասագիրքը,
որոնք
պահվում
էին
Ճապոնական
թանգարանում,
առաջին
անգամ
դուրս
էին
բերվել
երկրից:
Դրանք անհետացել են Ճապոնիայի օրվա տոնակատարության ընթացքում, որն անցկացվում
էր «Kaetsu» Կրթական և մշակութային կենտրոնում շաբաթ օրը:
Որոնող աշխատողները, ի վերջո, գտել են մեղավորներին, ովքեր սխալվել
էին
և
վերցրել
«անվճար
հուշանվերները».
զբոսաշրջիկները
վերադարձել
են
արտեֆակները
և
ներողություն
խնդրել:
Դասագիրքը օգտագործվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
Պատերազմի ժամանակ, Օկինավա կղզու բնակիչները ստիպված են եղել օգտագործել ճապոներենը, իսկ երկրի մնացած մասը օգտագործել է ավելի սիրով քան իրենց բարբառը՝ միավորման նպատակով: Նրանք, ովքեր բռնվում էին իրենց մայրենի լեզվով խոսելու մեջ, ստիպված էին իրենց վզից կախել փայտե հուշատախտակ:
Թանգարանի տնօրեն Պիթտր Ռոբերտսը, ասել է. «Ես շատ, շատ հանգիստ եմ.
առաջին անգամ է այս տարիների ընթացքում, երբ արտեֆակտները դուրս են բերվել
Ճապոնիայից,
այսպիսով
թանգարանը
նույնպես
ռիսկի
էր
դիմում»։
«Շաբաթ օր էր, հենց օրվա վերջը, երբ բոլորը հավաքում էին իրերը, երբ մենք հասկացանք, որ արտեֆակտները կորել են: Մի փայտե
հուշատախտակ,
որի
վրա
ճապոներեն
էր
գրված,
իսկ
մյուսը
մաթեմատիկական
գիրք
էր,
որը
երեխաներից
մեկը
օգտագործել
էր
դասարաններում:
Դուք
չէիք
կարողանա
հասկանալ,
որ
դրանք
արժեքավոր
են,
այնպես որ, գուցե ինչ-որ մեկը, պարզապես վերցնել է: Նորությունը տարածվեց և ըստ երևույթին, շուտով հայտնաբերվեց, որ զբոսաշրջիկները
կարծել
են,
թե
դրանք
հնարավոր
է
վերցնել
որպես
հուշանվեր:
Դրանք
անփոխարինելի
են,
եթե
կորեին,
կկորեին
ընդմիշտ:
Դրանք
շատ,
շատ
յուրահատուկ
իրեր
են»:
Այդ արտեֆակտները այժմ վերադարձել են Օկինավայի Խաղաղության հիշատակի թանգարան։
Թարգմանությունը՝ Ալիսա Պետրոսյանի
Աղբյուրը՝ www.telegraph.co.uk
0 մեկնաբանություն:
Post a Comment