Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, March 9, 2015

360 ֆուտ խորության մեջ հսկաների քաղաքակրթություն է հայտնաբերվել

Միսսուրի նահանգի տարածքում` Մոբերլի քաղաքում գտնվող ածխի հանքի մշակման աշխատանքների ընթացքում 360 ֆուտ խորությաբ հայտնաբերվել է խորհրդավոր քաղաք: Այդպիսի վերնագիր 1885թ. հայտնվել է շատ թերթերում:
Ինչպես հաղորդվում է, պեղումների ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ արտիֆակտեր. քարե և բրոնզե դանակներ, արձաններ, գրանիտե մուրճեր և ջրով լի շատրվաններ:

The Daily Globe-ը իր ընթերցողներին բացահայտել է, որ շատրվանների տակ հայտնաբերվել են մարդկային մարմնի մնացորդներ: Ոսկորների մեծության պատճառով, կարելի է ենթադրել, որ այստեղ ապրած մարդկանց հասակը 3 անգամ ավելի է, քան ժամանակակից մարդու միջին հասակը, և նրանք ունեցել են շատ ուժեղ մկանային համակարգ:
Մեկ այլ թերթում՝ The Semi-Weekly South Kentuckian-ում, նույնիսկ ներկայացվել են չափումների արդյունքները. Կողերը՝ 1.4 մետր, սրունքոսկրերի երկարությունը՝ 1.3 մետր: Գանգի ոսկորները բաժանված են երկու մասի, կորոնար կարն ավերված է:
Հրապարակումներում հաղորդվում է նաև, որ խորհրդավոր քաղաքը թաղված է լավայի հաստ շերտի տակ: Հետազոտողները պեղումների ժամանակ հայտնաբերել են նստարաններով մի սրահ, որտեղ տարբեր նպատակների համար շատ աշխատանքային գործիքներ կան:

Գիտնականները ստորգետնյա քաղաքում անցկացրել են քսան ժամ՝  նոր հայտնագործություններով տարված: Վերև նրանք բարձրացան միայն այն ժամանակ, երբ լամպերի մեջ նավթը վերջացավ: Ի միջի այլոց, հայտնագործությունների հիման վրա կարելի է ասել, որ հսկաների քաղաքակրթությունը ունեցել է զարգացման բարձր մակարդակ: Սակայն հին քաղաքի մասին ավելի շատ տեղեկություններ գտնելու փորձերը ձախողվել ենՉնայած, հնարավոր է, որ այս մասին շատ տեղեկություններ կան Մոբերլիյի արխիվում:

Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
Աղբյուրը՝ www.tainy.net

0 մեկնաբանություն:

Post a Comment