Սկիզբը
***
***
Ամեն ինչ կարգին
էր։ Երաժշտությունն էր կարևորը: Ավելի կարևոր, քան գումարը: Ավելի կարևոր քան սերը։
Համակերպվել դրան... Ցնցող էր։ Բայց երաժշտությունը
․․․ ցանկություն էր․․.
անհրաժեշտություն ... պետք էր նվագել։ Երաժշտթւթյունն ինքը թույլ չէր տալիս, որ
իրեն մի կողմ գցեն։ Երաժշտությունը պարգև էր նրա համար և չէր թողնի, որ անգամ մի նոտա
իրենից վատնեին։
Այսպիսով՝ Անդին
նվագում էր այնտեղ, որտեղ իրեն ընդունում էին, իր գլխարկով, ընթրիքի համար՝ բաժանելով
իր շնորհը և, ի դեպ, բուժելով ինքն իրեն։
Օրինակ՝ այս գիշեր
նա նվագում էր Քոնչում, յոթից մինչև տասը, որը սովորականից երկար էր, բայց սաքսաֆոնահարի
կինը նրանց երկտող էր փոխանցել՝ ասելով, որ ամուսինը մի քիչ հիվանդ էր: Դա նշանակում
էր, որ նա այքան գինովցած է, որ չի կարող գալ։
Անդին այդ մասին
իմացավ ավելի շուտ, քան պարոն Ֆլանգանը՝ Քոնչի մենեջեր-բարմենը։ Դա նշանակում էր, որ
նա՝ կիթառով ու մուգ ակնոցով այդ տղան, ավելի շուտ գնաց՝ դռնապանին ասելու այդ մասին,
քան պարոն Ֆլանգանը կհասցներ մեկ ուրիշին գտնել։ Բարի տնօրնեին Էնդին դուր չէր գալիս,
ինչը փոխադարձ էր, բայց նա այն մարդը չէր, որ ավելորդ ջանք թափեր դրա համար։ Պարոն
Ֆլանգանին դուր չէին գալիս ոչ՛ երաժշտությունը, ո՛չ երաժիշտները։ Նրա կարծիքով բոլորը
նույնն են։
Էնդիին տեսնելով՝
նա թեթև գլխով արեց և շրջվեց՝ գարեջուր վերցնելու։
- Դուք ամբողջ
գիշեր նվագելու եք,- ասաց նա Անդիին։
– Այո՛, պարոն,
– պատասխանեց Անդին հաճելի և քաղաքավարի ձևով։ Նա վերցրեց գարեջուրը ու գնաց փոքրիկ
բեմ, որ պատրաստվի։
Նա զգում էր երաժշտությունը
իր մատների ծայրերին և ականջների մեջ։ Ընդամենը երկու օր առաջ էր նվագել, սակայն երաժշտությունը
անհանբեր էր, կարծես մի առանձնահատուկ բան էր ստեղծվելու։
Նա մտածում էր
այդ մասին՝ լարելով գործիքը: Առանձնահատուկ մի բան, այնպես չէ՞։ Դե, եթե այդպես է,
ուրեմն գիշերն էր, որ յուրահատուկ էր, ոչ թե հաստատ այս համերգը։
Քոնչը ձեր պատկերացրած
առանձնահատուկ տեղերից մեկը չէր, ինչպես Սի Չայնգը կամ կազինոն։ Բայց այն ոչ էլ փոքր
քաղաքային սննդի կետերից էր։ Ֆլանգանը չէր սիրում քաղաքաբնակներին ավելի շատ, քան երաժիշտներին
կամ երաժշտությունը, միակ բանը, որ նա սիում էր, փողն էր, որը գալիս էր Away-ից եկող
հյուրերից։ Այո՛, դա այդպես էր: Քոնչը դարձել էր այդպիսին հենց այն մարդկանց փողերով,
ովքեր գալիս էին Away -ից, ովքեր փողատեր էին, բայց չէին ակնկալում լսել բարձրակարգ
երաժշտություն։
Դա նշանակում
է, որ այն գրավում էր երիտասարդ ամբոխին։ Ավելի կոշտ_կոպիտ ամբոխին։ Երբեմն Քոնչում
այնպիսի բաներ էին կատարվում, որ չպետք է կատարվեին։ Ֆլանգանը Away_ից եկած փողերից
մի կլորիկ գումար էր տալիս ոստիկաններին, որ Քոնչում կատարվածը ջրի երես դուրս չգա։
Էնդիին ամբոխը
չէր հուզում, այդպիսի անհանգստություն նա երբեք չէր զգում և համրյա երբեք նման բան
չի եղել իր նվագելու ընթացքում։ Միակ բանը, որ կարևոր էր նրա համար, նվագելն էր։ Նա
ավելի շատ իր համար էր նվագում, ամբոխը իր գործերն ուներ, իսկ երժշտությունը ընդամենը
մնում էր հետին պլանում կամ ավելի քիչ էր նրանց հետաքրքրում։
Դա էլ էր նորմալ։
Երաժշտությունը անում էր իր գործը։ Պարտադիր չէր, որ այն լսեին։ Պարզապես պետք էր ուղղակի նվագել։
***
Էնդին նկատեց
նրանց իր երկրորդ նվագի մեջտեղում. մի զույգ, նման Away _ից եկած ուրիշներին, որոնք
ունեն այնքան գումար, որը Ֆլանգանին կուշաթափեցներ։ Նա մտածեց, որ աղջիկը գեղեցիկ է։
Մի քիչ նիհար, կարճ զգեստով և երկար ուլունքներով, զանգականման գլխարկը մի ականջին
թեքած, և մի կարմի վարդ էլ գլխարկին խրած։ Նա այնքան էլ չէր սիրում նիհար աղջիկների,
բայց այս մեկը ուներ խոշոր, փայլուն աչքեր և հրաշալի ժպիտ իր ներկած շրթունքին։ Նա
լսում էր երաժշտությունը, կասկած չկար։ Լսում էր և ցանկանում ավելին։
Շարունակությունը
Շարունակությունը
Թարգմանությունը՝ Վերա Նարիմանյանի
Խորհրդատու՝ Սիլվա Հարությունյան
0 մեկնաբանություն:
Post a Comment