Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, July 24, 2020

Երաժշտության ընծան. Շերոն Լի


Էնդին կանգ առավ։ Աղջիկը նույնպես կանգ առավ և դեմքով շրջվեց դեպի նա։ Աղջկա մեծ աչքերը՝ ապակու պես առկայծուն ու սուր, փայլում էին փոքրիկ սպորտային գլխարկի տակից։ Նա տեսնում էր, թե ինչպես է աղջիկը դողում, իհարկե, դա բոլորովին էլ զարմանալի չէր։ Սեպտեմբերին կարող էր այդպես լինել և կարող էր մեղմ լինել, բայց նրանք դեռ Մայնի ափին էին, և օվկիանոսից փչող քամին պարտադրում էր բաճկոն կամ շալ  ունենալ՝ փաթաթվելու համար։
-Լավ կլինի, որ ներս գնաք,- ասաց նա աղջկան նրբորեն, քանի որ նրանք, ովքեր իրոք որոշ չափով լսել էին երաժշտությունը, շփոթմունքի մեջ էին՝ լսելով և զգալով այն, ինչ ուզում էին,- ես Ձեզ համար ոչինչ չունեմ, օրիո՛րդ։
-Բայց․․․ ունեք...։ - Նրա ձայնը խռպոտ էր, նաև դողում էր,- այո՛, ունեք ինչ-որ բան ինձ համար։
Լավ։ Հնարավոր է՝ ինքը սխալվել է։ Նա նայեց աղջկա զգեստին, մարգարիտներին և ականջօղերին։ Թանկարժեք իրեր էին իր հաշվարկով։

-Դու փո՞ղ ես ուզում,- հարցրեց նա։
-Փո՞ղ,- կրկնեց աղջիկը ապշած, հետո արագորեն բարձրացրեց ձեռքը՝ կարծես դեն նետելով խոսքը կամ դրամը, -ես թքած ունեմ փողի վրա։
-Դե, ուրեմն վերադարձիր քո սենյակ, որտեղ որ մնում ես։
Աղջկա շողացող, փայլուն աչքերը լայնացան, և նա նետվեց՝ բռնելու տղայի թևքից։
-Ո՛չ,- ասաց նա կտրուկ և հետո՝ ավելի հանդարտ,- ո՛չ, ես չեմ կարող վերադառնալ այնտեղ։ Խնդրում եմ,  խնդրում, քայլի՛ր ինձ հետ, գոնե մինչև տրոլեյբուսի կանգառ։
Նրանք փակում էին մայթը կամ արդեն խանգարում էին անցուդարձին։ Մարդիկ անցնում էին նրանց մոտով՝ առանց տեսնելու նրանց, անգամ աչքները չէին թարթում՝ նրանց ներկայությունը հաստատելու համար։ Այդպես էլ կար. մարդկանց մեծամասնությունը չէր նկատում տղային, եթե նա չէր ցանկանում, որ իրեն տեսնեն, իսկ նա ներկա պահին չէր ցանկանում: Եվ մարդիկ մեխանիկորեն հայացքները փախցնում էին աղջկանից, որ խոսում էր ինքն իր հետ։
Սակայն թվում էր, որ լավագույն տարբերակը «Մի նկատեք ինձ»-ն է ու աղջկան ճանապարհից հանելը, քանի դեռ հարբած մեկը ոտքի տակ չէր առել նրան, կամ ինչ-որ մի ջահել, կմտածեր, որ աղջիկը չափազանց խելագար է՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում իր հետ և կորոշեր օգտվել առիթից։
-Իհարկե,- ասաց նա,- ես քեզ կճանապարհեմ։ Լավ կլինի՝ վերև բարձրանանք։ Պորտլանդի վերջին տրոլեյբուսը մեկնում է կեսգիշերին։
-Ես գիտեմ,- ասաց աղջիկը,- շնորհակալություն։
Էնդին սպասեց, որ աղջիկը բաց թողնի իր թևքը, բայց նա չէր թողնում, ուղղակի կանգնլ էր ու նայում էր նրան՝ դողալով զեփյուռից, կամ գուցե, հանկարծ մտածեց էնդին, ոչ միայն զեփյուռից։
-Որտե՞ղ  է քո ընկերը,- նա հարցրեց աղջկան։
-Գնաց խմելու Պերսիի հետ,- ասաց աղջիկը՝ թարթելով աչքերը ։ -Ես ասացի նրան, որ հոգնած եմ և ուզում եմ վերադառնալ հյուրանոց՝ քնելու:
Նա գլխով արեց և քանի որ աղջիկը ո՛չ շարժվում էր, և ո՛չ էլ բաց թողնում իրեն, շրջվեց և սկսեց քայլել բլուրն ի վար։
Աղջիկը քայլեց նրա հետ՝ ավելի մոտենալով նրան և ձեռքը մտցնելով նրա թևքի մեջ, կարծես դուրս էին եկել միասին զբոսնելու։ Դա ցավեցրեց Էնդիին և նա համարյա հետ քաշվեց՝ աղջկանից ազատվելու համար։
-Դու կարող ես, չէ՞,- նա ասաց շնչակտուր և դողալով մինչ Էնդին կկարողանար հետ քաշվել։ -Դու կարող ես …, կարող ես  տարբերել իրերը։
Տղայի մարմնով սարսուռ անցավ, մի հզոր զգացողություն, որ նա երբևէ չէր ունեցել առաջ, հուշում էր, որ ինչ-որ յուրահատուկ բան պիտի պատահի։ Նա տեսել էր, որ աղջիկը լսում էր երաժշտությունը, որ նա նույնպես ունակ էր հասկանալու երաժշտության միտքը... դե։ Երբեմն լինում են մարդիկ, որ կարողանում են տեսնել տարօրինակն ու հասկանալ արտասովորը, չնայած իրենք սրանցից ոչ մեկն էլ չէին։


Թարգմանությունը՝ Էլեն Սարատիկյանի
Խորհրդատու՝ Սիլվա Հարությունյան

0 մեկնաբանություն:

Post a Comment