Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, August 4, 2020

Առավոտյան սուրճը Րաֆֆի Կրիկորյանի հետ Քաղաքականությունն ու արանքում ուրիշ բաներ


Թարգմանում են ուսուցիչները

Անկախ նրանից՝ ղեկավարել է Թվիթերի թիմը, առաջնորդել Ուբերում ինքնագնաց մեքենաների համար պայքարը, թե առավելագույնի հասցրել Դեմոկրատական ազգային հանձնաժողովի քաղաքական հասանելիությունը, Րաֆֆի Կրիկորյանը իր կարիերան համատեղել է երկու անձնական կրքերի՝ տեխնոլոգիայի և աշխարհն ավելի լավ տեղ դարձնելու ցանկության հետ:
Նյու Յորքում ծնված և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն ավարտած Րաֆֆի Կրիկորյանը անցյալ հոկտեմբերին Հայստանում էր և պատրաստվում էր Տեխնոլոգիական ամսին: Անձրևային մի առավոտ տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի և FAST հիմնադրամի գագաթնաժողովի ընթացքում նա հանդիպեց «Հետք»-ի լրագրողի հետ՝ քննարկելու Հայաստանում տեխնոլոգիաների զարգացումը, պատմեց իր վերելքի մասին այդ բնագավարում, խոսեց «Էմերսոն» ընկերության գործադիր տնօրենի իր ներկայիս պաշտոնի մասին:


Նկարագրեք ձեր դերը Թվիթերում որպես ինժեներական պլատֆորմի փոխնախագահ:

Երբ ես միացա Թվիթերին, մոտ 50-րդ աշխատակիցն էի: Փոքր թիմ էր, որը մտածում էր, թե ինչպես կարելի է զարգացնել Թվիթերը՝ աշխարհում ուժ դարձնելու համար: Նրանք անընդհատ փոփոխում էին գործադիրներին՝ շեշտը դնելով աճի և ստեղծելու վրա մի պլատֆորմ, որը կլինի ամենամեծը աշխարհում:
Այսպիսով, իմ առաքելությունն էր ստեղծել մի համակարգ, որը կկարողանար մատուցել Թվիթերի օգտատերերին անհրաժեշտ ծառայությունները: Կարճ ժամանակահատվածում ես մեծացրի իմ թիմը, և ստեղծեցինք մի ամբողջ ինֆրաստրուկտուրա, որը և աշխատեցրեց Թվիթերը: Մենք վերանայեցինք գրված կոդի յուրաքանչյուր տողը և մտածեցինք, ինչպես կարելի է մեծացնել մեր բոլոր համակարգերը: Երկու տարի պահանջվեց այս վերակառուցման համար:
Այդ ժամանակ Թվիթերը 50 հոգուց աճեց 3000, իսկ իմ թիմը ՝1-ից -500-ի: Այս հսկայական աճի մաս կազմելն ու մտածելը ոչ միայն տեխնոլոգիաների, այլև թիմի մասին, և թե ինչպես դրանք համակցենք արագ փոփոխվող պայմաններում, դժվար փորձ էր:
Կա տարբերություն փոքր թիմի անդամակցության և Թվիթերի մի մեծ տոկոսի ղեկավար լինելու միջև: 3000-ից 500-ը աշխատում էին իմ թիմում: Այսպիսի մեծ աճ՝ ինժեներից մինչև թիմի ղեկավար, հետաքրքիր և շատ դժվար փորձ էր:

Ի՞նչու հեռացաք Թվիթերից։

Ես աշխատանքիցս հեռացա երկու պատճառով: Առաջինը՝ հոգնել էի: Երկրորդ՝ ես արեցի այն ամենը, ինչ ուզում էի: Մենք Թվիթերը դարձրինք հուսալի, իսկ կառավարումը՝ ծախսարդյունավետ: Ես չեմ ասում, թե ավարտել եմ, բայց մենք հասել ենք մի քանի կարևոր փուլերի: Այնպես որ, կարծում եմ, ժամանակն էր հեռանալու:
Երբ ես հեռացա Թվիթերից, իմ մի մասը այլևս մտադիր չէր կրկին աշխատել: Թվիթերում այս հինգ տարիները իմ կյանքի ամենալարվածն են եղել: Ես այլևս նման բան չեմ անի: Ի վերջո, վեց ամիս արձակուրդ վերցրի, քանի որ ինձ իսկապես արձակուրդ էր պետք: Ինձ ժամանակ էր պետք՝ հիշելու համար, թե ով եմ ես որպես անձ: Ես կին և երկու երեխա ունեմ, և ամբողջը առաջնահերթությունների խնդիր է: Նրանց հետ ժամանակ ծախսելն ամենակարևորն է ինձ համար:
Թվիթերում անցկացրած ժամանակի համար ես երբեք չեմ զղջա:
Այդ ինտենսիվության ընթացքում ես շատ բան սովորոեցի: Կարծես սովորում եմ գոյատևել փոթորիկի ժամանակ և նախապատրաստվում այլ բաների: Ես դա կարողացա անել կյանքիս ճիշտ ժամանակին: Եթե դու երիտասարդ ես և կարող ես ժամանակ ծախսել, ինչ-որ մի խնդրի վրա ինտենսիվորեն աշխատել և տեսնել, թե ինչ կարող ես ստանալ դրանից, ապա արա դա: Բայց ոչ երբեք առողջության հաշվին: Դու պետք էքնես, սնվես, մարզվես:

 Ինչպե՞ս դարձաք գլխավոր տնօրեն Ուբեր ինքնագնաց մեքենաների կազմակերպությունում։

Երբ հեռացա Թվիթերից, ես հայտնվեցի Պենսիլվանիայի Պիտսբուրգ քաղաքում: Վեց ամիս անց պարզվեց, որ Ուբերը այնտեղ կենտրոն է բացում: Շատ զուգադիպությունների շնորհիվ ես կապվեցի ղեկավարության հետ և առաջարկ ստացա: Այն ժամանակ սա մի տեսակ անհայտ պաշտոն էր: Ոչ ոք հստակ չգիտեր, թե ինչ պետք է ես անեմ:
Ուբերի անձնակազմը, որը զբաղվում էր ինքնագնաց մեքենաներով, այդ ժամանակ մեկ տարեկան էր: Յուրաքանչյուրն ուներ դոկտորի կոչում ռոբոտաշինության ոլորտում, և շուրջ տաս տարի միասին աշխատել էին տարբեր նախագծերի վրա: Ես ռոբոտաշինության ոլորտում դոկտորի աստիճան չունեի, բայց ես ապրանքների հետ աշխատելու և մեծ թիմ ղեկավարելու փորձ ունեի: Այսպիսով, ես ղեկավար դեր ստանձնեցի թիմեր ստեղծելու և ղեկավարությանը խորհուրդ տալու համար: Սկզբից ես ծրագրային ենթակառուցվածքի պատասխանատուն էի, որը էլեկտականացնում էր ավտոմեքենաները, ղեկավարում տվյալների կենտրոնները, ինժեներական աշխատանքները, հաղորդակցությունը, ամեն ինչ, բացառությամբ ինքնին ռոբոտից: Հետո ես ղեկավարում էի անձնակազմի ընդունման և կազմակերպչական աշխատանքները:

Ի՞նչը ձեզ դրդեց միանալ Ուբերին:

Աշխատանքի ընտրության հիմնական չափանիշը առաքելությունն ու խնդիրն է: Ավտոմատ կառավարման ավտոմեքենան հրաշալի բան է, սա այն է, ինչը հիմնովին կփոխի քաղաքների կառուցման ձևը: Ես զգում էի, որ սա հսկայական ազդեցություն կունենա մարդու կյանքի վրա: Դա էր Ուբերին միանալու իմ դրդապատճառը:

Ինչպե՞ս կհամեմատեք կառավարումը Թվիթերում և Ուբերում։

Ե՛վ Թվիթերում, և՛ Ուբերում ինժեներական ձախողումներին հանգիստ էին վերաբերվում: Բոլորն էլ գիտկցում էին, որ որևէ նախագծի վրա աշխատելը կարող է մի քանի ամիսներ տևել: Այսպիսով, քո ենթադրությունները նախագծի սկզբից տարբերվում են իրենց վերջնական տեսքից: Վերջում կարող է չաշխատել, բայց դա նորմալ է: Բայց վերջնակետի ձախողումներն ավելի խնդրահարույց են:
Թվիթերի թիմը շատ փորձառու էր, և ես շատ բան եմ սովորել այնտեղ: Ասեմ, որ Ուբերի թիմը ավելի հիերարխիկ էր, քան Թվիթերինը: Ուբերում իմ եղած ժամանակ գլխավոր տնօրենը Տրևիս Կալանիկն էր և ամեն ինչ ղեկավարվում էր նրա կողմից: Ուբերում իմ առաջին տարիների ընթացքում նա այնքան էլ հետաքրքրված չէր իմ գաղափարներով: Նա արագություն սիրող մարդ էր և կարծում էր, որ մենք շատ դանդաղ ենք առաջ գնում: Եվ սա այն դեպքն էր, երբ ղեկավարը բախում է ունենում այլ ղեկավարի հետ: Այդքան արագ լինելը շատ վտանգավոր էր, և ես չէի ցանկանում դա անել: Այդ իսկ պատճառով հեռացա Ուբերից:

Ինչպե՞ս դարձաք ՏՏ գլխավոր տնօրեն Դեմոկրատական Ազգային Հանձնաժողովում։

Ես քաղաքականության մասին ոչինչ չգիտեի: Թրամփի երդմնակալության օրը որոշեցի հեռանալ աշխանաքից և գտնել այնպիսի մի աշխատանք, որը կօգներ Թրամփին հեռացնելու: Նախկինում ես բազմիցս հրաժարվել եմ աշխատել կառավարությունում: Ընտրությունների արդյունքները հաշվի առնելով՝ հասկացա , որ բաց եմ թոցել այդ հնարավորությունները և ցանկանում եմ փոխել այն իրավիճակը, որը տեղի է ունենում Միացյալ Նահանգներում:
Դեմոկրատական ազգային հանձնաժողովի ՏՏ գլխավոր տնօրեն լինելը նշանակում է գտնել ճիշտ ուղիներ մարդկանց հետ խոսելու և ստեղծված իրավիճակը վերլուծելու համար: Ամերիկյան քաղաքականությունը եզակի է, քանի որ նրանք մեծ գումարներ են ծախսում ընտրությունների վրա: Դա վերաբերում է, թե ինչպես գումար հավաքես, հասնես մարդկանց և վստահ լինես, որ նրան կքվեարկեն: Սրանք կարևորագույն երեք քայլերն են, որ արվում են: Իմ աշխատանքը օգտագործելն է տեխնոլոգիաները՝ դրանք հզորացնելու համար:

Քաղաքականության մեջ աշխատանքը որքանո՞վ էր տարբերվում տեխնոլոգիական ընկերություններում աշխատանքից։

Առաջին խնդիրն այն է, որ քաղաքականության լեզուն բոլորովին տարբեր է: Երկրորդն այն է, որ տեխնոլոգիաները այնքան պահանջված չեն քաղաքականության մեջ, որքան ՏՏ կազմակերպություններում: Լինելով փոխնախագահ Թվիթերում և Ուբերում՝ տարբեր բաժինների աշխատակիցներ ցանկանում էին ինձ հետ խոսել: Քաղաքականության մեջ ոչ ոք ինձ նման մարդու հետ չէր ցանկնում խոսել: Իրենց համար ՏՏ մասնագետները մարդիկ են տպիչների շուրջ: Ինձ երկար ժամանակ պահանջվեց վերակրթելու նրանց և հասկացնելու ,թե ինչ է ՏՏ թիմը:
Սիլիկոնյան հովտում, երբ մենք ասում ենք «սա չի աշխատի» վիրավորական չէ: Դա նշանակում է, մենք պետք է խնդիրը արագ լուծենք:
Բայց երբ նման բան ասում ես քաղաքանակության մեջ, դա արդեն վիրավորական է: Վեց ամիս պահանջվեց, որ ես գիտակցեի, որ վիրավորում եմ մարդկանց: Ընդհանուր առմամբ ևս վեց ամիս պահանջվեց, որ ես հասկացնեի ՏՏ կարևորությունը քաղաքականության մեջ: Ես հաղթահարեցի այս փորձությունները, քանի որ կարծում էի, որ մեզ անհրաժեշտ է այլ նախագահ և դա էր այդ փոփոխությանը նպաստելու իմ ճանապարհը:

Ինչ է նշանակում լինել « Էմերսոն» Ընկերության գործադիր տնօրեն

Ես միացա Դեմոկրատական կուսակցությանը Թրամփին պաշտոնաթող անելու նպատակով: Միամտորեն կարծում էի, թե կարող եմ փոխել տեխնոլոգիաների վերաբերյալ Միացյալ Նահանգներում տիրող կարծիքը: Պարզվեց՝ դա այդպես չէ: Խոսքը զուտ քաղաքականության մասին էր, և դա նորմալ է: « Էմերսոն» ընկերությունում մենք մտածում ենք ներգաղթի, առողջապահության, շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության մասին: Իմ նպատակն է օգտագործել տեխնոոգիաները մեր օգտին և բարելավել այդ բոլոր ոլորտները: Ես շատ ներդրումներ եմ անում այդ ոլորտում, կատարում տեխնոլոգիական բարեգործություններ և փորձում հասկանալ՝ ինչպես ստեղծել ապրանքներ, որոնք այդ ոլորտներում փոփոխություններ կառաջացնեն:

Ինչո՞ւ միացաք Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի կազմին։

Գրեթե յոթ տարի է, ինչ ես Թումոյի տնօրենների խորհրդի անդամ եմ, հենց նույն սկզբունքով, ինչ որ «Էմերսոն» ընկերությունում եմ, կարծում եմ՝ երեխաների ապագայի մեջ ներդրումներ և սոցիալական խնդիրների վրա ազդելուց ավելի լավ բան չկա: Թումոն անվճար ուսումնական կենտրոն է դեռահասների համար, մասնագիտացած տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում: Այն հատուկ ստեղծվել է, որպեսզի բարելավի երեխաների կրթությունը, վերափոխի այն, և երեխաներին տա հնարավորություն կրթվելու աշխարհի տարբեր մասերից ժամանած մասնագետների կողմից: Ես սա համարում եմ ներդրում երկրի ապագայի մեջ:
Միացյալ Նահանգներում ես և քույրս շաբաթը երկու անգամ հաճախում էինք հայկական դպրոց՝ լեզուն և մշակույթը սովորելու համար: Այնտեղ բոլոր գրքերը հայկական գյուղերի մասին էին: Երբ վեց տարի առաջ ես հնարավորություն ունեցա գալու Հայաստան, հիշում եմ , որ Երևան գալից ես ակնկալում էի տեսնել այն ամենը, ինչ կարդացել էի գրքերում: Զանգահարեցի հայրիկիս և ասացի. «Դու ինձ ամբողջ պատմույթունը չես պատմել»: Ես չէի ենթադրում, որ տեսնելու եմ մեծ և ծաղկող քաղաք: Իմ առաջին հանդիպումը Երևանում Թումոյի կենտրոնում էր: Ես հիացած էի: Աշխարհում չկա նման մի վայր, որը նման լինի Թումոյին: Եվ ինձ շատ հետաքրրեց Հայստանում տեղեկատվական էկոհամակարգերի զարգացմամբ զբաղվելը:

Ի՞նչ տպավորություններ ունեք հայկական տեխնոլոգիական էկոհամակարգից:

Կան մի շարք հետաքրքիր տեխնոլոգիական ընկերություններ, որոնց ես կցանկանայի ներկայացնել համաշխարհային շուկայում և ներդրումներ ստանալ: Ինձ հետաքրքրում է, թե ինչպես ենք մենք իմանում այս համակարգի մասին, ինչպես է գործում, ինչպես պետք է Ա կետից հասնել Բ կետին: Կարծում եմ, որ Հայաստանը գտնվում է գիտության և տեխնոլոգիաների մի  այնպիսի հիանալի առանցքում, որ եթե մենք խառնենք դրան համաշխարհային մտածողությունը և ապրանքի դիզայնի մտածողությունը, ապա աութսորսինգի փոխարեն այստեղ կստեղծենք նշանակալից արտադրանք:

Զրուցում է «Հետք» պարբերականի լրագրող Մանե Գևորգյանը

Թարգմանությունը՝ Իրինա Ապոյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment