Ուրբաթ — Անվանումները շարունակվում են առաջանալ չմտածված ձևով, չնայած իմ
թափած բոլոր ջանքերին։ Ես ունեի մի շատ լավ անու իմ կալվածքի համար, որը հնչում է շատ երաժշտական ու գեղեցիկ` ԴՐԱԽՏԱՅԻՆ ԱՅԳԻ։ Ես մտքումս շարունակում եմ այդպես անվանել, բայց այլևս ոչ հրապարակայնորեն: Նոր արարածն ասում է, որ ամբողջը անտառներ
են, ժայռեր և բնապատկերներ, այդ պատճառով էլ այն ոչ մի նմանություն չունի այգու հետ։ Նա ասում է, որ դա ՆՄԱՆ է զբոսայգու, և ուրիշ ոչնչի, միմիայն զբոսայգու։ Հետևաբար, առանց ինձ հետ խորհրդակցելու, նա իմ այգին վերանվանեց ՆԻԱԳԱՐԱ ՋՐՎԵԺԻ ԱՅԳԻ: Ինձ թվում է՝ սա
չափից ավելի է՝ կամայականություն: Եվ արդեն ցուցանակ կա՝ «ՄԻ ՔԱՅԼԵՔ ԽՈՏԱԾԱԾԿԻ ՎՐԱՅՈՎ»։
Ես այլևս այդքան երջանիկ չեմ, որքան նախկինում։
ՇԱԲԱԹ — Նոր արարածը չափից շատ միրգ է ուտում։ Ամենայն հավանականությամբ
մենք շուտով էլ միրգ չենք ունենա։ Կրկին «մենք»․ դա ՆՐԱ բառն է: Այնքան շատ եմ լսել, որ դարձել է նաև իմը: Այսօր առավորտյան թանձր մառախուղ է։ Ես ինքս մառախուղի ժամանակ դուրս չեմ գալիս։ Այս նոր արարծը դուրս է գալիս։ Նա դուրս է գալիս ցանկացած եղանակի, ցեխոտ ոտքերով ներս է մտնում և խոսում ու խոսում։ Առաջ այստեղ այնքան հաճելի էր ու հանգիստ։
ԿԻՐԱԿԻ — Օրս մի կերպ անցկացրի։ Կիրակին գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում։ Անցած տարվա նոյեմբերին այն ընտրվեց և հաստատվեց որպես հանգստի օր։ Նախկինում ես շաբաթվա այդպիսի վեց օր ունեի։ Այսօր առավոր նոր արարածը փորձում էր խնձորներ պոկել արգելված ծառից։
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ — Նոր արարածն ասում է, որ իր անունը Եվա է: Ամեն ինչ կարգին է․ ես
առարկություն չունեմ։ Նա ասում է, որ ես այդպես կանչեմ իրեն, երբ ուզում եմ, որ ինքը գա: Դե, ես ասացի, որ դա ավելորդ է։ Եվ իսկապես, բառը հարգանքի արժանի է, իսկապես դա երկար ու լավ բառ է, որը կարելի է օգտագործել: Նոր արարածն ասում է, որ ինքը ընդամենը ՆԱ չէ, այլ ԿԻՆ: Սա, հավանաբար, կասկածելի է. բայց ինձ համար մեկ է, թե ինչ է նա: Ինձ համար
կարևորն այն է, որ նա իր համար քայլեր և չխոսեր:
Թարգմանությունը՝ Արևիկ Արզումանյանի
Խորհրդատու՝ Սիլվա Հարությունյան
Խորհրդատու՝ Սիլվա Հարությունյան
0 մեկնաբանություն:
Post a Comment