«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու
Thursday, May 4, 2023
Ադամի օրագիրը (հատված).
Ուրբաթ — Անվանումները շարունակվում են առաջանալ չմտածված ձևով, չնայած իմ
թափած բոլոր ջանքերին։ Ես ունեի մի շատ լավ անու իմ կալվածքի համար, որը հնչում է շատ երաժշտական ու գեղեցիկ` ԴՐԱԽՏԱՅԻՆ ԱՅԳԻ։ Ես մտքումս շարունակում եմ այդպես անվանել, բայց այլևս ոչ հրապարակայնորեն: Նոր արարածն ասում է, որ ամբողջը անտառներ
են, ժայռեր և բնապատկերներ, այդ պատճառով էլ այն ոչ մի նմանություն չունի այգու հետ։ Նա ասում է, որ դա ՆՄԱՆ է զբոսայգու, և ուրիշ ոչնչի, միմիայն զբոսայգու։ Հետևաբար, առանց ինձ հետ խորհրդակցելու, նա իմ այգին վերանվանեց ՆԻԱԳԱՐԱ ՋՐՎԵԺԻ ԱՅԳԻ: Ինձ թվում է՝ սա
չափից ավելի է՝ կամայականություն: Եվ արդեն ցուցանակ կա՝ «ՄԻ ՔԱՅԼԵՔ ԽՈՏԱԾԱԾԿԻ ՎՐԱՅՈՎ»։
Ես այլևս այդքան երջանիկ չեմ, որքան նախկինում։
Author:
INTEREST
Label:
Ադամի օրագիրը,
Արեւիկ Արզումանյան,
Մարկ Տվեն,
Սիլվա Հարությունյան