Դոնալդ Ջ. Սիրս
Նա դուրս էր նայում նկարազարդ պատուհանից տեղացող ձյանը, մինչ խտասկավառակից հնչում էր Բինգ Քրոսբիի "White Cristmas" երգը: Նոր զարդարված ծառը՝ իր լույսերով և փայլերով, ծառից կախված փայտե զինվորիկներով, գեղեցիկ էր ինչպես երբեք: «Սա իմ 14-րդ Սուրբ Ծնունդն է»,- մտածեց այն ժամանակ, երբ շրջվեց դեպի սեղանը և վերջացրեց մայրիկի նվերի՝ "Emeraude" օծանելիքի (ամեն տարի էլ նվիրում է) փաթեթավորումը: Հենց նա նվերը դրեց ծառի տակ, մայրիկը աշխատանքից տուն մտավ։ Նա անշարժ գույք է վաճառում և վերջերս բավականին շատ էր լինում դրսում:

